ՀԷՑ

«Տաշիրը» խոշոր գումար կներդնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում

39
(Թարմացված է 18:57 29.12.2016)
Ռուս գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը «Հայաստանի էլեկտրական ցանցերում» կատարել է 200 միլիոն դոլարի ներդրում։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. «Տաշիր» խումբը, որը գլխավորում է ռուսաստանցի հայ գործարար Սամվել Կարապետյանը, մտադիր է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության զարգացման մեջ 5 տարվա ընթացքում կատարել 200 մլն դոլարի ներդրում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով խմբի փոխնախագահ Իգոր Բուլատովին։

Չորեքշաբթի «Ինտեր ՌԱՕ» ռուսական խումբը հաղորդել է ՀԷՑ-ի և «Հրազդանի ՋԷԿ»-ի բաժնետոմսերի 100 տոկոսը «Տաշիր» խմբին վաճառելու գործարքի վաղաժամկետ ավարտի մասին։ Երկու ընկերությունների վաճառքի ընդհանուր գումարը կազմել է 33 միլիոն դոլար։

«Մենք մտադիր ենք հինգ տարվա ընթացքում ՀԷՑ-ի զարգացման մեջ ներդնել 200 միլիոն դոլար։ Արդյունքում ընկերությունը կբարձրանա նոր մակարդակ. մենք կհասնենք էլեկտրաէներգիայի բաշխման որակյալ բարելավվման, կորուստների կրճատման և ընթացիկ ծախսերի օպտիմալացման, աշխատանքի պայմանների բարելավման և էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի արդիականացման, — ասել է Բուլատովը։-Անցած ժամանակահատվածում մենք լուծել ենք «Հայաստանի էլեկտրական ցանցերի» շատ խնդիրներ»։

Մասնավորապես, ծախսերի կրճատման հաշվին հաջողվել է նվազեցնել սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը։ Հիմա ՀԷՑ-ը, KPMG միջազգային աուդիտորական ընկերության գնահատականի համաձայն, գտնվում է կայուն զարգացման փուլում։

«2016թ-ի օգոստոսի 1-ի դրությամբ՝ ընկերությունը չունի պարտքեր (մեկ տարի և երեք ամիս առաջ դրանք կազմել են 49 միլիոն դոլար)։ Վարկային պորտֆելի չափսը 200 մլն դոլարից նվազել է մինչև 148 մլն դոլար, վարկերի տոկոսադրույքները նվազել են 5-6 տոկոսով։ Էլեկտրաէներգիայի կորուստները հիմա կազմում են շուրջ 10,2 տոկոս (նախկինում` 13 տոկոս)»,- պատմել է Բուլատովը։

Նյութի ռուսերեն տարբերակը

39