Ընտրություններ

ԱԺ ընտրությունների անցկացման օրն արդեն հայտնի է

92
(Թարմացված է 18:07 29.12.2016)
Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան ապրիլին, ՀՀ նախագահն արդեն ստորագրել է հրամանագիրը։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` դեկտեմբերի 29-ին, հրամանագիր է ստորագրել Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2017 թվականի ապրիլի 2-ին»,- նշված է հրամանագրում:

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նյութի ռուսերեն տարբերակը

92