Զինվորական սաղավարտ

Հայկական կողմը զոհեր ունի

290
(Թարմացված է 16:34 29.12.2016)
Այսօր առավոտյան ադրբեջանական կողմի կազմակերպած դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով հայկական կողմը կորուստներ է ունեցել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։

«Հայկական կողմը 3 զոհ ունի, որոնցից մեկը սպա է»,- Sputnik-ին հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` մեկ ադրբեջանցի դիվերսանտի դիակ հայկական կողմում է։

Նյութի ռուսերեն տարբերակը

290