ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Սերժ Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ընդունելությանը մասնակցող լրագրողներին, ի դեմս նրանց՝ շնորհավորել Հայաստանի բոլոր լրագրողներին ու զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցներին և նրանց ընտանիքներին:
Իր խոսքում նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ անցնող 2016 թվականն արդեն իսկ խորհրդանշական էր, քանի որ մենք տոնեցինք մեր անկախ պետականության 25-ամյակը:
«Անհրաժեշտ եմ համարում շեշտել, որ մեր երկիրը դրական կերպով առանձնանում է շատ շատերից՝ ապահովելով խոսքի և մամուլի ազատությունը: Անգամ պատերազմի ամենաթեժ պահերին Հայաստանի Հանրապետությունում ռազմական գրաքննություն չի եղել: Պատերազմական դրությունը մշտապես կարող է ոմանց համար նման գայթակղությանը տրվելու առիթ հանդիսանալ: Այնուամենայնիվ, Հայաստանում կա ազգային համաձայնություն առ այն, որ խոսքի ազատության սահմանափակումներն անընդունելի են: Սա մեր կարևորագույն ինստիտուցիոնալ ձեռքբերումներից մեկն է, որը մենք բոլորս միասին պետք է պաշտպանենք ու փայփայենք»,-ասաց ՀՀ նախագահը:

Նախագահի խոսքով` այս տարի մենք դիմագրավեցինք բոլորի համար տեսանելի երկու մարտահրավերի. մեկը՝ արտաքին, մյուսը՝ ներքին:
«Առաջինը, իհարկե, ապրիլյան քառօրյա պատերազմն էր: Մեզ պարտադրված կռվում հայ ժողովրդի հաղթանակը շատերին հանգիստ չի տալիս: Նրանց ատամների կրճտոցը պարբերաբար մենք լսում էինք, իսկ այս տարի այն վերածվեց ռևանշի փորձի: Հայ ժողովրդի հերոս զավակները կանխեցին հակառակորդի նենգ ծրագրերը:
Այստեղ չեմ կարող դրվատանքով չանդրադառնալ հայ ժողովրդի միասնական և համախմբված ոգուն, որը նշանակալիորեն դրսևորվեց այդ օրերին ձեր աշխատանքում: Չնայած հնարավոր գաղափարական կամ այլ տարաձայնություններին՝ այդ օրերին մեր ժողովուրդը դարձավ մեկ միասնական բռունցք:
Կան հարցեր, որոնք պատկանում են ազգային համաձայնության տիրույթին, և այդ շարքում առաջինը, իհարկե, մեր հերոսական Արցախի ապագան է: Այս հարցի շուրջ մեր տարաձայնությունները շատ չնչին են, նվազագույնն են: Ես չեմ կարծում, որ իրականության մեջ մեր ժողովրդի գոնե մեկ տոկոսն այլ կերպ է մտածում: Բոլորս ցանկանում ենք, որպեսզի Արցախի բնակիչներն իրենք որոշեն իրենց ապագան, իրենց վերջնական կարգավիճակը»,-ասաց Սերժ Սարգսյանը` շնորհակալություն հայտնելով լրատվամիջոցներին` այդ օրերի աշխատանքի և համերաշխության համար:
«Մյուս՝ արդեն ներքին մարտահրավերը ծավալվեց այս տարվա հուլիսին՝ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակում գործած հանցախմբի և պատանդներ վերցրած այդ խմբի գործողությունների հետևանքով: Այս իրադարձությունների հետ կապված իմ հստակ գնահատականն արդեն հնչել է, ընդ որում, գոնե ես դրանում համոզված եմ,չեմ խուսափել որևէ սուր անկյունից: Նաև հնչել է լրագրողների աշխատանքի և լրագրողների հանդեպ կիրառված բռնության վերաբերյալ իմ հստակ գնահատականը: Թեև ոմանք փորձում են այդ գնահատականի մեջ ինչ-ինչ բաներ գտնել և ասել, թե նախագահն ասաց՝ մոռացեք: Բայց կարծում եմ, գոնե 95 տոկոսի համար պարզ էր, թե այդ բառն ինչ իմաստով է օգտագործվել:
Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանում բռնությամբ հարցեր չեն լուծվելու, և սա մի դրույթ է, որի շուրջ ևս մենք պետք է հասնենք ազգային համաձայնության: Հաճախ հենց խոսքն է ճանապարհ հարթում բռնության համար, ուստի և պետք է լինենք ազատ ու շիտակ, բայց նաև զուսպ՝ մեր խոսքում:
Իհարկե, ինձ պարբերաբար տեղեկացնում են, որ հայկական լրատվամիջոցներն ինքնակարգավորման գործուն ձևեր են փնտրում այս հարցին անդրադառնալու համար: Վիրավորանքը, պիտակավորումը, կեղծիքն ուղղակի անթույլատրելի գործիքներ են»,-նշեց նախագահը:
Սերժ Սարգսյանը ընդգծեց, որ կեղծ լուրերը մարտահրավեր են դարձել անգամ ամենազարգացած ժողովրդավարական հասարակությունների համար: Մեր ժամանակների արդեն իսկ բազմաբնույթ և ապակենտրոնացված լրատվական դաշտը վերահսկելն ուղղակի անհնարին է:
«Ես երբեք չեմ ակնկալում լրատվական դաշտի վերահսկողություն: Ակնկալում եմ ազատ, անկախ և պատասխանատու աշխատանք: Ակնկալում եմ, որ դուք պետք է հանդես գաք ինքնակարգավորման նախաձեռնություններով, որպեսզի կարողանաք ցորենը զատել որմից: Ես ինքս պատրաստ եմ կանգնել ձեր կողքին՝ առանց միջամտելու ձեր օրակարգին և առանց որևէ բան պարտադրելու:
Առջևում են 2017թ. խորհրդարանական ընտրությունները: Իմ վերջին ելույթներից մեկում շեշտել եմ, որ մեզ անհրաժեշտ են անբիծ ընտրություններ և հենց այդպիսի ընտրությունների միջոցով ձևավորված Ազգային ժողով:
Ակնկալում եմ, որ դուք էլ նույնպիսի պատվախնդրությամբ կմոտենաք այդ ընթացքում ձեր առաքելությանը: Ակնկալում եմ, որ կլինեք ոչ միայն ազատ և անկախ, այլև, ինչպես մշտապես խոսում ենք, իսկապես անաչառ և արդար՝ խուսափելով նախընտրական պայքարի գործիք դառնալուց»,-շեշտեց ՀՀ նախագահը:
Շնորհավորելով գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` նախագահ Սերժ Սարգսյանը ԶԼՄ–ների ներկայացուցիչներին մաղթեց քաջառողջություն, երջանկություն, արևշատություն և խաղաղություն: «Ձեր աշխատանքային գործունեության մեջ մաղթում եմ նոր ստեղծագործական խիզախումներ, և որ ամենակարևորն է, մաղթում եմ ձեզ, որ հաշտ լինեք առաջին հերթին ինքներդ ձեզ հետ: Սա ամենակարևոր պայմաններից մեկն է»,-իր խոսքը եզրափակեց Սերժ Սարգսյանը:
Նյութի ռուսերեն տարբերակը
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից` հավելելով, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի
Մայրաքաղաքում մարտի 3–ի գիշերը կլինի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 18:40-ի սահմաններում Արմավիր-Թալին և դեպի Քարակերտ գյուղ տանող ավտոճանապարհների հատման հատվածում բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ, 25-ամյա Գոռ Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի և Քարակերտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Խոսրովյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը:
Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Երևանում գրանցվել է 70 վթար, որի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Վարորդները տեղում ենթարկվել են փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավորների մեջ երեխաներ կան:
Թաիրով գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 մարդ է տուժել. վարորդի վիճակը ծանր է


