ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik, Մարիա Ավագյան. Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Կարմիր գլխարկը» տոնական, երաժշտական և գույներով լի ներկայացման պրեմիերան:
Դա հիանալի նվեր է երեխանրին՝ Ամանորին ընդառաջ, Ձմեռ պապի, Ձյունանուշի, Բաբա Յագայի և 2017 թվականի խորհրդանիշ Աքաղաղի մասնակցությամբ, որոնք կուրախացնեն ինչպես փոքրիկներին, այնպես էլ մեծերին:
Բեմադրողն ու հեղինակը Նորա Գրիգորյանն է, ռեժիսորը` Էրվին Ամիրյանը, պարուսույցը` Նունե Կիրակոսյանը, նկարիչը` Արթուր Հարությունյանը, զգեստների նկարիչը` Ինեսա Սևունցը:
Ինչպես հայտնի է, նորը լավ մոռացված հինն է. «Կարմիր գլխարկը» ներկայացումը նոր գաղափար չէ ռուսական թատրոնում, սակայն միշտ գունեղ և հետաքրքիր գործողություն է ներկայացրել:
Սա նոր մոտեցում է: Նոր, որովհետև տարբեր ժամանակներ տարբեր ռեժիսորներ են աշխատել՝ տարբեր մոտեցումներով… Սա նոր հայացք է բեմադրությանը, երիտասարդ ռեժիսոր է, ուրեմն՝ այլ կերպ է մտածում, նորովի:
««Կարմիր գլխարկի արկածները» ներկայացումը ինքն իրենով երաժշտական է, տեղ-տեղ ջազային… Մենք փորձեցինք ներկայացմանը նոր երանգներ հաղորդել բոլորին հայտնի ջազ կատարմամբ: Իհարկե, ներառվեցին նաև 2016 թվականի հիթերը, բայց միևնույն ժամանակ, մնացել են թատրոնի ավանդույթները` երեխաների հետ հետաքրքրաշարժ խաղ, զրույց և ներկայացմանը հաղորդակից դարձնելը և, վերջապես, նրան հավատալը»,- ասել է բեմադրող Նորա Գրիգորյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ դժվարություններ են ունեցել, նա նշեց, որ ամենադժվարը երեխաների հետ աշխատելն է:
«Նրանց պետք է հետաքրքիր լինի ներկայացումը, և դերասանների խաղը չպետք է երկարի, եթե մեծերին կարող ես խաբել ներկայացման մեջ, երեխաների հետ դա չի անցնի, նրանք պարզապես կդադարեն դիտել ներկայացումը», — ասաց Գրիգորյանը:
Ներկայացման հեղինակը համոզված է, որ հեքիաթը կյանքի կոչել դժվար է, սակայն երեխաների աշխարհը դերասանները կարող են մի փոքր ավելի գունեղ, ուրախ, հետաքրքիր դարձնել:
«Երեխաները հավատում են հրաշքին, կարևորը այդ հավատը երկար պահել կարողանալն է: Ինչով էլ մենք փորձում ենք զբաղվել` բեմ բարձրացնելով նրանց ծանոթ կերպարներին և հերոսներին», — ասաց նա:
Նութի ռուսերեն տարբերակը
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից` հավելելով, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի
Մայրաքաղաքում մարտի 3–ի գիշերը կլինի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 18:40-ի սահմաններում Արմավիր-Թալին և դեպի Քարակերտ գյուղ տանող ավտոճանապարհների հատման հատվածում բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ, 25-ամյա Գոռ Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի և Քարակերտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Խոսրովյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը:
Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Երևանում գրանցվել է 70 վթար, որի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Վարորդները տեղում ենթարկվել են փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավորների մեջ երեխաներ կան:
Թաիրով գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 մարդ է տուժել. վարորդի վիճակը ծանր է


