Ադամանդ

Հայ ոսկերիչները Իսրայելում կմասնակցեն ադամանդե շաբաթին

12
(Թարմացված է 12:07 23.12.2016)
Հայկական պատվիրակությունը Իսրայելում կմասնակցի ադամանդի միջազգային շաբաթին, որը տեղի կունենա 2017 թվականի փետրվարի 13-16-ը:

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. 2017 թվականի փետրվարի 13-16-ը հայ ոսկերիչների ասոցիացիայի բարձրաստիճան պատվիրակությունը (Armenian Jewelers Association, AJA) նախագահ Սարգիս Նուրիյանի գլխավորությամբ Իսրայելում կմասնակցի 6-րդ ադամանդի միջազգային շաբաթին (International Diamond Week in Israel, IDWI)` որպես Իսրայելի ադամանդե բորսայի հյուր (Israel Diamond Exchange, IDE), գրված է կազմակերպիչների կայքում:

Բորսային հուշագիր կստորագրվի իսրայելական բորսայի հետ համագործակցության վերաբերյալ` Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիայի նախագահ (CIBJO) Գաետանո Կավալիերիի հովանու ներքո (Gaetano Cavalieri):

«Ես ուրախ եմ, որ AJA-ն կուղարկի պաշտոնական պատվիրակությանը IDWI: Հայ ոսկերիչները բացառիկ և հին ժառանգություն ունեն, և նրանք լուրջ ներդրում են ունեցել աշխարհում ոսկերչական արդյունաբերության մեջ: Մենք ուրախ ենք, որ AJA-ն համաձայնել է համագործակցել Իսրայելի ադամանդի արդյունաբերության հետ, հատկապես, հաշվի առնելով այն ներդրումները, որոնք մենք կատարել ենք այդ ոլորտն ամրապնդելու համար»,- հաղորդագրությունը մեջբերում է IDE նախագահ Յորամ Դվաշի (Yoram Dvash) խոսքերը:

AJA նախագահ Սարգիս Նուրիյանը ասել է, որ նրանք ուրախ են, որ ստացել են Իսրայելի ադամանդի բորսայի հրավերը:

«Մենք պատվիրակություն ենք ուղարկում մասնակցելու միջոցառմանը՝ նպատակ ունենալով համագործակցության ալիքներ ուսումնասիրել և համագործակցության համար ֆորմալ հիմքեր ձևավորել: Մենք գիտենք, որ այս ցուցահանդեսը մեծ նշանակություն ունի բորսայի համար, և դա մեծ, հիանալի հնարավորություն է ընձեռում տեղեկանալու արդյունաբերության մասին»,- ասել է նա:

Ադամանդի մշակման ոլորտը Հայաստանի արդյունաբերության առաջատար ոլորտներից մեկն է: Ադամանդի հիմնական մատակարարներից մեկը Իսրայելն է:

12
Երևան

Մի քիչ կտաքանա. եղանակի տեսություն

12
(Թարմացված է 14:44 02.03.2021)
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից` հավելելով, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի

Մայրաքաղաքում մարտի 3–ի գիշերը կլինի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն։

12
թեգերը:
Երևան, Արցախ, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Արխիվային լուսանկար

Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան

23
(Թարմացված է 23:31 02.03.2021)
Վարորդները տեղում ենթարկվել են փորձաքննության։ Պարզվել է, որ նրանք եղել են սթափ վիճակում:

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 18:40-ի սահմաններում Արմավիր-Թալին և դեպի Քարակերտ գյուղ տանող ավտոճանապարհների հատման հատվածում  բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ, 25-ամյա Գոռ Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի և Քարակերտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Խոսրովյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը:

Վթարի հետևանքով  5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Երևանում գրանցվել է 70 վթար, որի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Վարորդները տեղում ենթարկվել են փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ  վիրավորների մեջ երեխաներ կան:

Թաիրով գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 մարդ է տուժել. վարորդի վիճակը ծանր է

23
թեգերը:
երեխա, Տուժածներ, Արմավիրի մարզ, վթար
Ըստ թեմայի
Վթար Մյասնիկյան պողոտայում. տուժածները երիտասարդ տղաներ են
Վթար Երևանում. «Infinity»–ի վարորդն ու ուղևորը 15 տարեկան են
Վթար Երևանում. տուժածներից երկուսի վիճակը ծանր է