ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի-Sputnik. ԱԺ արտահերթ նիստում այսօր ընդունվեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագիծը` երկրորդ կառավարության կողմից կից ներկայացված օրենքներում փոփոխությունների նախագծերը` առաջին ընթերցմամբ:
Օրինագծերի փաթերթին կողմ քվեարկեց` 95, դեմ`7, ձեռնպահ` 1 պատգամավոր:
Քվեարկության ավարտին, սակայն, Աժ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ խմբակցությունը շփոթվել և կողմ է քվեարկել, ուստի խնդրեց իրենց «կողմ» ձայները համարել «դեմ»:
Նիստի մեկնարկին խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց նախօրեին մահացած արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հիշատակը: