Գագիկ Ծառուկյանը Գյումրիում

Արտակարգ իրավիճակ Գյումրիում՝ Գագիկ Ծառուկյանին տեսնելու համար

439
(Թարմացված է 21:25 11.12.2016)
Երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելու համար դեկտեմբերի 11-ին Գյումրիում էր Գագիկ Ծառուկյանը: Այցից նույնիսկ մեկ ժամ առաջ մարդաշատ էր Գյումրու երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik,Արմենուհի Մխոյան. Թեև ԲՀԿ մարզային գրասենյակը Ծառուկյանի այցի մասին հայտարարություն չէր տարածել, դա չէր խանգարել սոցիալապես անապահով խավին՝ այցի երթուղին ու Ծառուկյանի նպատակները ճշտելու համար:

Իսկ այն, ինչ կատարվեց, երբ Գագիկ Ծառուկյանը, անցնելով ժողովրդի միջով, շարժվեց դեպի հուշակոթողը՝ աննկարագրելի էր, լրագրողներս նման արտակարգ նկարահանում չէինք էլ հիշում, թե վերջին անգամ երբ էինք ունեցել. հրմշտոց ու իրարանցում, բոլորը փորձում էին սոցիալական խնդիրը ներկայացնող նամակն անձամ հանձնել Գագիկ Ծառուկյանին, կամ անձամբ մոտենալ ու զրուցել, մի քանիսին անգամ հաջողվեց տեղում ֆինանսական աջակցություն ստանալ: 

Մինչ Ծառուկյանը ծաղկեպսակ կդներ ու մեկ րոպե լռությամբ կհարգեր 1988 թվականի անմեղ զոհերի հիշատակը, նրան տեսնելու եկած ժողովրդի մեջ հանկարծ ուշագնաց եղավ մի տղամարդ:

Ինչպես տեղեկացրին Գյումրու Շտապ բուժօգնության ծառայությունից՝ տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել, 55 ամյա Ներսես Մելքոնյանը «Գյումրի» բուժկենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Թե ինչ վիճակում են տնակում բնակվող շատ գյումրեցիները՝ կարելի էր ճշտել հենց տեղում. ձեռնափայտերով տարեց մարդիկ, նորածիններին գրկած կանայք, ու բոլորի նպատակը մեկն էր՝ Գագիկ Ծառուկյանը լսի իրենց:

  • Գագիկ Ծառուկյանը Գյումրիում
    Գագիկ Ծառուկյանը Գյումրիում
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Գագիկ Ծառուկյանը Գյումրիում
    Գագիկ Ծառուկյանը Գյումրիում
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Գագիկ Ծառուկյանը Գյումրիում
    Գագիկ Ծառուկյանը Գյումրիում
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Գագիկ Ծառուկյանը Գյումրիում
    Գագիկ Ծառուկյանը Գյումրիում
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Գագիկ Ծառուկյանը Գյումրիում
    Գագիկ Ծառուկյանը Գյումրիում
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
1 / 5
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գագիկ Ծառուկյանը Գյումրիում

Ծառուկյանը մի քանիսին լսեց, ապա շարժվեց «Յոթ Վերք» եկեղեցի, մոմ վառեց, լուռ աղոթեց ու իր շարասյունով ուղղություն վերցրեց դեպի Գյումրու «Ավտոկայան» տնակային ավան, որից հետո այցելեց «Շիրակ» կենտրոն, որտեղ և հայտարարեց, որ «Շիրակ» կենտրոնի անապահով խավին օգնելու նպատակով տրամադրում է 10 մլն դրամ, ևս 30 մլն դրամ կհատկացնի նախկին ԲՀԿ-ական, այժմ անկուսակցական Վարդևան Գրիգորյանին՝ սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրելու համար:

Մեր հայրցին, թե ինչու դեկտեմբերի 7-ից օրեր անց է միայն
Գագիկ Ծառուկյանը «հիշել» ու եկել Գյումրի, վերջինս պատասխանեց. «Ես համբերել եմ, որ բոլորը գան ու գնան և նոր գամ»,-ապա ավելացրեց.- «Ես գյումրեցիներին միշտ հարգել ու սիրել եմ՝ կարգին, ադաթով մարդիկ են»:

Խոսելով քաղաքականություն վերադառնալու մասին՝ ԲՀԿ առաջնորդը խոստացավ այդ մասին հայտարարել մի քանի օրից:

«Քաղաքականությունն ինձ համար ինքնանպատակ չէ: Ես այն մարդկանցից եմ, որ հասել եմ իմ երազանքին, եթե աշխարհի մարդկության 90 տոկոսը չի հասել, ապա ես հասել եմ՝ անձնական խնդիր չունեմ, պաշտոնի կարիք չունեմ:

Ինձ համար կարևորն իմ ժողովուրդն է, իմ ժողովուրդը երջանիկ լինի, արտագաղթ չլինի, պետությունը հզոր լինի: Հզոր պետությունը խնդիր չի ունենա: Այսօր Ղարաբաղի խնդրի հետ կապված, եթե տեսնեն, որ հզոր ենք՝ խաղաղ բանակցային կարգով հարցերը կլուծվեն»,-նշեց Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ պետության համար պետք է անձնականը մի կողմ դնել ու համախմբվել:

«Համախմբվելով, պետք է միասնական որոշում կայացնել՝ լինի արդարություն, վստահություն, համախմբում ու մրցակցություն, մրցակցության դեպքում, եթե տղաս էլ մասնակցի՝ հավասարի դեպքում հաղթանակն իրեն չեմ տա, որ ժողովրդի մեջ վստահությունը վերականգնվի»,-նշեց Գագիկ Ծառուկյանը:

439
Ծաղիկներ Եռաբլուրում. արխիվային լուսանկար

Փաշինյանը «Եռաբլուր» չի այցելել. նա Վազգեն Սարգսյանի փողոցի հուշարձանին է ծաղկեփունջ դրել

15
(Թարմացված է 13:06 05.03.2021)
Լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելել։ Փոխարենը նա այցելել է Երևանի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցում գտնվող Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ու ծաղկեփունջ դրել։

Նշենք, որ Փաշինյանը հուշարձանին մոտեցել է ոտքով, իր աշխատակազմի մի քանի աշխատակիցների ու թիկնազորի ուղեկցությամբ։

Վերջինները լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել Փաշինյանին։

Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս Եռաբլուր չի այցելել, նրա անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանին շիրիմին և նրա հայրենի գյուղի հուշարձանի մոտ։

Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:

Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի  Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը  և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։

Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:

15
թեգերը:
ծնունդ, Երևան, Նիկոլ Փաշինյան, Վազգեն Սարգսյան
Ըստ թեմայի
Փաշինյան–Ծառուկյան հանդիպումն այսօր չի կայանա. սպասում են քաղաքական խորհրդի որոշմանը
Գերեվարված զինծառայողների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

Գերեվարված զինծառայողների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

41
(Թարմացված է 13:06 05.03.2021)
Գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ մարզպետարանի որևէ աշխատակից ներս մտնի:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:

Նրանք, սակայն,  հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:

Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:

Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:

Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։

Հունվարի 28–ին նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։

41
թեգերը:
Շիրակի մարզ, Գյումրի, Հայաստան, ռազմագերի, գերի
Ըստ թեմայի
«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյան
Պուտինը, Լավրովն ու Շոյգուն գերիների հարցում հետևողական են. ՀՀ ԱԳ նախարար
Արա Այվազյանն իտալացի գործընկերոջը ներկայացրել է ԼՂ–ում տիրող իրավիճակն ու գերիների խնդիրը