00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական լեռները. Նոյն Արարատ լեռան վրա և Արագածի երկնային «ջահը»

© Photo : Public domain / Самый древнийГора Арарат (Сис и Масис). Армянское нагорье (нынешняя территория Турции)
Гора Арарат (Сис и Масис). Армянское нагорье (нынешняя территория Турции) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դեկտեմբերի 11-ին նշվում է Լեռների միջազգային օրը: Հայ ժողովրդի գոյության ամբողջ պատմությունը կապված է հենց լեռների հետ:

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Լեռներն առանձնահատուկ դեր են խաղում հայերի պատմության և մշակույթի մեջ, հենց այդ պատճառով Լեռների միջազգային օրը պետք է յուրահատուկ նշանակություն ունենա հայերի համար:

Ամբողջ աշխարհում լեռները զբաղեցնում են ցամաքի 22 տոկոսը և կարևորագույն դեր խաղում կայուն տնտեսական զարգացման մեջ: Նրանք ոչ միայն գոյության և բարեկեցության աղբյուր են շուրջ 915 միլիոն մարդու կամ բնակչության 13 տոկոսի համար, որոնք բնակվում են լեռնային շրջաններում, այլ նաև բարենպաստ ազդեցություն են ունենում լեռների ստորոտներին ապրող միլիարդավոր մարդկանց վրա:

Լեռների երկիր

Հայաստանը երկրաբանական թանգարան է, որտեղ կարելի է գտնել գրեթե բոլոր հանքային ապարների տեսակները, որոնք կազմում եմ մեր մոլորակի կեղևը: Հայաստանի տարածքի 90 տոկոսը գտնվում է ծովի մակարդակից 1000 մետր բարձրության վրա:

Строительство геотермальной электростанции в Сюнике - Sputnik Արմենիա
Հայերն անտեսում են -30 աստիճանը և էներգիա են փնտրում լեռներում

Ծովի մակարդակից միջին բարձրությունը 1800 մետր է, ամենաբարձրը Արագած լեռան գագաթն է՝ 4090 մետր, ամենացածրը՝ Դեբետ գետի կիրճը՝ 380 մետր

Դա Հայկական լեռնաշխարհի, որի մակերեսը կազմում է 400 հազար քառակուսի կիլոմետր, մի փոքր մասն է, իսկ ծովի մակարդակից միջին բարձրությունը կազմում է 1700-1800 մետր: Հայկական լեռնաշխարհը գտնվում է Ալպ-հիմալայան լեռնային գոտում:

Փոքր Կովկասի լեռնաշղթան պատի նման փակում և բաժանում է այն Անդրկովկասի ցածրադաշտերից: Բայց այդ պատը շատ տեղերում «ճեղքվում» է գետերով, կիրճերով և գետահովիտներով:

Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթները.

Արագած՝ ծովի մակարդակից 4090 մետր (ամենաբարձր կետը)
Կապուտջուղ՝ 3906 մետր
Աժդահակ՝ 3598 մետր
Սպիտակասար՝ 3555 մետր
Վարդենիս՝ 3522 մետր

Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մեծ Արարատն է (Մասիս)՝ 5165 մետր բարձրությամբ, այժմ այն գտնվում է Թուրքիայի տարածքում: Աստվածաշնչի համաձայն, համաշխարհային ջրհեղեղից հետո հենց Արարատի վրա է կանգնել Նոյան տապանը:
Լեռան երկրաբանական տարիքը շուրջ 3,5 միլիոն տարի է: Նրա կողքին է գտնվում Փոքր Արարատը (Սիս, 3925 մետր): Այն շուրջ 150 հազար տարեկան է:

Армянская альпинистка на горе Арарат - Sputnik Արմենիա
Հրաշագործ լեռը. Արարատ

Արագած և Արարատ լեռները հանգած հրաբուխներ են: Արագած լեռան հետ կապված լեգենդի համաձայն, սուրբ Գրիգոր Լուսավորիչը բարձրացել է լեռան գագաթը՝ աղոթելու համար: Գիշերը նրա ուղին լուսավորել է երկնքից կախված անշեջ ջահը: Ըստ լեգենդի՝ այդ ջահն այսօր էլ լույս է տալիս գիշերները, սակայն դա կարող են տեսնել միայն նվիրյալները:

Ռելիեֆի բարդ կառուցվածքը բնորոշ է ժամանակակից Հայաստանի ողջ տարածքի համար, այն յուրահատուկ հմայք է հաղորդում նրա բնությանը: Շուրջ 3000 կմ երկարությամբ լեռնաշղթան շրջապատում է Հայաստանը՝ զբաղեցնելով հանրապետության տարածքի 47 տոկոսը:

Պետք է պահպանել լեռների մշակույթը

ՄԱԿ-ի 57-րդ Գլխավոր վեհաժողովը 2003թ-ի դեկտեմբերի 11-ը հռչակել է Լեռների միջազգային օր (International Mountain Day)՝ մոլորակի լեռնային շրջանների զարգացման խնդիրների նկատմամբ ուշադրություն գրավելու և բնակչության օգնություն ցուցաբերելու նպատակով:

Այս տարի այդ օրը կոչված է ուշադրություն դարձնել լեռների մշակույթին: Լեռներում ապրում են հնագույն պատմությամբ և ավանդույթներով մարդիկ, լեռները կրոնական երկրպագության վայրեր են, ուր գալիս են ճանապարհորդներ աշխարհի բոլոր անկյուններից:

Լեռնաբնակները սրբորեն պահպանում են իրենց ավանդույթները, մշակույթը և հոգևոր արժեքները, որոնցով պայմանավորված է նրանց կենսակերպը:

Էվերեստը նվաճած առաջին հայուհին ժամանել է Հայաստան - Sputnik Արմենիա
Էվերեստը նվաճած առաջին հայուհին առաջին անգամ Հայաստանում է

Լեռներից սկիզբ են առնում առուներ և գետեր, որոնք, օրինակ, Քենիայում և Չինաստանում նույնացվում են աստվածների հետ։ Լեռներում ապրում են բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներ, որոնք կարողացել են պահպանել իրենց յուրօրինակությունը՝ մեկուսացած աշխարհագրական դիրքի շնորհիվ:

Ցավոք սրտի, այսօր այդ փխրուն հավասարակշռությանը սպառնում են միգրացիա, ուրբանիզացիա և հակամարտություններ:

Լեռնաբնակները դարեր շարունակ պահպանել են էկոհամակարգերը: Նրանք կարողացել են ստեղծել հողի մշակման, կլիմայի փոփոխություններին հարմարվելու մեխանիզմներ:

Չնայած նրան, որ այս տարվա թեման լեռների մշակույթն է, երկրները կարող են այնպիսի թեմա ընտրել, որն իրենց համար ավելի արդի է:

Լրահոս
0