Ալիևների շիրմաքարերը Հայաստանում

Ալիևների շիրմաքարերը Հայաստանում

197
(Թարմացված է 19:44 09.12.2016)
Հայաստանում դեռևս կան վայրեր, որտեղ պահպանվել են ղարաբաղյան շարժումից առաջ Հայաստանում ապրած ադրբեջանցիների գերեզմանները:

Արարատի մազի Սիսավան գյուղի հարակից տարածքում դեռևս պահպանվել են ժամանակին այստեղ բնակվող ադրբեջանցիների գերեզմանները: Sputnik Արմենիայի տեսախցիկն այստեղ արձանագրել է Ալիևների գերդաստանին պատկանող մի շարք շիրմաքարեր:

Քանի որ շիրմաքարերի վրա արձանագրությունները ռուսատառ են, նշանակում է դրանք խորհրդային շրջանի են, Sputik Արմենիայի հետ զրույցում ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Իսկ այն, որ դրանց հիմնական մասի վրա հենց Ալիև ազգանունն է նշված, Սամվել Կարապետյանին չի զարմացնում:

«Ալիև ազգանունն Ադրբեջանում ամենատարածվածներից է: Ամեն տեղ էլ կարելի է հանդիպել: Պարտադիր չէ, որ դա նույն տոհմը լինի, հազարավոր Ալիևներ կան՝ իրարից անկախ»,- ասաց մասնագետը:

Նշենք նաև, որ որոշ գերեզմանաքարեր մի քանի տասնյակ տարվա հնություն ունեն, և խնամքից զուրկ, ժամանակի ու եղանակի ազդեցությունից քայքայվել են:

 

  • Ադրբեջանցիների շիրմաքարերը Հայաստանում
    Ադրբեջանցիների շիրմաքարերը Հայաստանում
    © Sputnik/ Nelli Danielyan
  • Ադրբեջանցիների շիրմաքարերը Հայաստանում
    Ադրբեջանցիների շիրմաքարերը Հայաստանում
    © Sputnik/ Nelli Danielyan
  • Ալիևների շիրմաքարերը Հայաստանում
    Ալիևների շիրմաքարերը Հայաստանում
    © Sputnik/ Nelli Danielyan
  • Ալիևների շիրմաքարերը Հայաստանում
    Ալիևների շիրմաքարերը Հայաստանում
    © Sputnik/ Nelli Danielyan
1 / 4
© Sputnik/ Nelli Danielyan
Ադրբեջանցիների շիրմաքարերը Հայաստանում

 

197