00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Տաղանդավոր պաշտոնյաներն ու աղանդավոր գործարարները

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է դեկտեմբերի 9-ի մամուլի տեսությունը։

«Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանն ուզում է փոխել տեղակալներին

Թերթը փաստում է, որ երեկ ՀՀԿ ԳՄ նիստ տեղի չի ունեցել, հակառակ ամեն հինգշաբթի նիստ գումարելու ձևավորված ավանդույթի:

«Չի հրավիրել, քանի որ այս պահին դրա անհրաժեշտությունը չի առաջացել, վաղը եթե առաջանա, կհրավիրենք: Հաջորդ շաբաթ կունենանք»,- թերթի փոխանցմամբ ասել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանը:

«Սպասվում էր, որ այս շաբաթ ՀՀԿ-ն պետք է հստակեցներ իր նախագահի տեղակալների թեկնածուների անունները, այնուհետև խորհրդի նիստում հաստատեր: Հայտնի է, որ առանձնացվել է առաջին տեղակալի պոստը, որի համար առաջադրվելու է վարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը: Ներկայումս ՀՀԿ փոխնախագահներն են Արմեն Աշոտյանը, Գալուստ Սահակյանը, Մուշեղ Լալայանը, Հովիկ Աբրահամյանը և Ռազմիկ Զոհրաբյանը»,-գրում է «Հայկական ժամանակը»:

Թերթը չի բացառում, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է իր տեղակալների կազմում մեծ փոփոխություն անել, բայց դա դեռ չի հստակեցրել, այդ պատճառով էլ այս շաբաթ ԳՄ նիստ չի հրավիրել:

«Ժամանակ». Արթուր Բաղդասարյանն ընդդիմադիր կմնա

Թերթի դիտարկմամբ` «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը նոր ձևավորվելիք ԱԺ-ում իր ներկայությունն է հաշվարկում։ «Արթուր Բաղդասարյանը հասկանում է, որ Սերժ Սարգսյանի ծրագրում է ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի միջոցով «ազգային համաձայնության կառավարություն» ձևավորել»,- գրում է թերթը։

Гагик Царукян - Sputnik Արմենիա
Ծառուկյա՜ն, Ծառուկյա՜ն. երբ խնդրում է կուսակցությունը

«Ստեղծված պայմաններում Արթուր Բաղդասարյանը չի բացառում, որ կարող է մաս կազմել կառավարությանը, բայց Սերժ Սարգսյանը այդ գաղափարին դեմ է, քանի որ այդ դեպքում ԱԺ կանցնեն անվերահսկելի ընդդիմադիր ուժեր, իսկ նոր Սահմանադրությամբ՝ առնվազն 1/3-ը պետք է ընդդիմությունը ներկայացված լինի։ Սերժ Սարգսյանը ծրագրում է, որ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը նոր ԱԺ-ում պետք է գլխավորի «Հայկական Վերածնունդ»-ը՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ»,- գրում է «Ժամանակը»:

«Իրատես». Հեռանալիս չեն մոռանում

«Իրատես» թերթն անդրադարձել է պաշտոնից հեռացող չինովնիկների վերջին քայլերին: Ըստ թերթի, «յուրաքանչյուր չինովնիկ պաշտոնավարման ավարտին փորձում է տակից փախչող աթոռից քաղել առավելագույնը»: Օրինակ, ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանը պաշտոնավարման վերջին օրը մի քանի տասնյակ հրամանագրեր է ստորագրել ՊԵԿ համակարգի տարբեր «յուղոտ» պաշտոններում նոր մարդկանց նշանակելու մասին: ՊԵԿ նոր նախագահն էլ զբաղված է նրանցից ազատվելով: Իսկ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մինչ հեռանալը հասցրել է սեփականաշնորհել հանքավայրեր, որոնցից մեկը Վայոց ձորում գտնվող ոսկու հանք է:

«Հրապարակ». Հարկային փոխատեղումներ

Թերթը գրում է, որ «Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունները հասել են տարածքային տեսչություններին: Վարդան Հարությունյանը «ռակիրովկաներ» է անում՝ կանխելով ղեկավարների սերտաճումը բիզնեսի հետ:

Сыр рокфор. Франция - Sputnik Արմենիա
Ճամբարակն ապրում է պանրի արտահանման հույսով

Օրինակ՝ Վանաձորցի, բայց տասնյակ տարիներ «գեներալների հետ քյալլա տվող» Արմավիրի հարկայինի պետ Արթուր Եթիմյանին տեղափոխել է Իջևան, Վանաձորի հարկային տեսչության երևանցի պետ Կարեն Այվազյանին՝ Գյումրի, Գյումրիի հարկային տեսչության պետ Դավիթ Ղալումյանին տեղափոխել է Կապան, Կապանի պետ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի եղբորորդի Արթուր Այվազյանին՝ Երևան՝ Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մաքսատան պետի տեղակալ, իսկ Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբորը՝ Վարդան Մամիկոնյանին էլ Արտաշատից տեղափոխել է Աշտարակ:

«Հրապարակ». Աղանդը «Աշտարակ կաթի» կործանման պատճառ

Թերթի տեղեկություններով` «Աշտարակ կաթի» ձախորդությունների պատճառն այն է, որ ընկերության սեփականատերն անդամակցել է աղանդավորական շարժման, որտեղ վերջինիս ուղեղը, թերթի բնորոշմամբ, «լվացել են»: Վկայակոչելով կազմակերպության առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանին, թերթը նշում է, որ «Աշտարակ կաթը» գնել ցանկացող «Ադռա Ռեմառա» ընկերությունն ԱՄՆ-ում գործող համաշխարհային կազմակերպություն է, որի սեփականատերերն են Արա և Արտակ Ասատրյանները:

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0