Ագային պարի անսամբլի ելույթը

Հայաստանում Ռուսական խոսքի օրեր կանցկացվեն

11
«Ռուսական խոսքի օրեր» միջոցառման բացումը տեղի կունենա Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը, արարողությանը կմասնակի նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. ԱՊՀ-ի կազմավորման 25-ամյակին նվիրված «Ռուսական խոսքի օրեր» միջոցառումը կկայանա դեկտեմբերի 12-16-ը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի մամուլի քարտուղար Լիանա Ազոյանը։

««Ռուսական խոսքի օրեր»-ի ընթացքում կազմակերպված միջոցառումներն ուղղված կլինեն ռուսերենի տարածմանը։ Ռուսերենը կարևոր դեր ունի նաև ռուս-հայկական մարդասիրական համագործակցության զարգացման գործում»,- ասաց Ազոյանը։

Միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը կկայանա դեկտեմբերի 12-ին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը։ Ողջույն խոսքով հանդես կգան Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն։

11