Ճանապարհորդիր Sputnik–ի հետ Armenia ամսագրի էջերում

Ճանապարհորդիր Sputnik–ի հետ Armenia ամսագրի էջերում

15
(Թարմացված է 22:51 06.12.2016)
«Armenia» ավիաընկերությունն իր առաջին ամսագիրն է թողարկել, որի էջերում ներկայացված է բազմակողմանի Հայաստանը։ «Armenia» ամսագրի էջերից հինգը նվիրված են Sputnik Արմենիայի հրապարակումներին։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. «Armenia» ավիաընկերության ամսագիրը ստեղծվել է ուղևորների թռիչքն ավելի հարմարավետ դարձնելու համար, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության` հասարակության հետ կապերի բաժնի տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը։

«Այնտեղ, որտեղ ո՛չ հեռախոս կա, ո՛չ հեռուստացույց և ո՛չ էլ ինտերնետ, ժամանակակից մարդու համար թռիչքը կարելի է հաճելի դարձնել միայն հետաքրքիր ամսագրի միջոցով։ Ուղևորների համար հարմարավետ թռիչք ապահովելը մեր առաջնային խնդիրն է», — ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` ամսագիրը կոմերցիոն նպատակներ չունի, և սկզբնական շրջանում կթողարկվի երեք ամիսը մեկ` 50 էջ ծավալով։ Յուրաքանչյուր ուղևոր կարող է 1 օրինակն իր հետ տուն տանել։ Ամսագիրը երկու լեզվով է` հայերեն և ռուսերեն, հետագայում կլինի նաև անգլերեն տարբերակը։ Ուղևորներն ամսագրի էջերում հետաքրքիր պատմություններ կկարդան Հայաստանի, հայկական խոհանոցի մասին, թարմ տեղեկություն կստանան հայկական սպորտի և զբոսաշրջության մասին։ «Armenia» ավիաընկերության համար նյութեր կտրամադրի նաև Sputnik Արմենիան։

  • Ճանապարհորդիր Sputnik–ի հետ Armenia ամսագրի էջերում
    Ճանապարհորդիր Sputnik–ի հետ Armenia ամսագրի էջերում
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Ճանապարհորդիր Sputnik–ի հետ Armenia ամսագրի էջերում
    Ճանապարհորդիր Sputnik–ի հետ Armenia ամսագրի էջերում
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Ճանապարհորդիր Sputnik–ի հետ Armenia ամսագրի էջերում
    Ճանապարհորդիր Sputnik–ի հետ Armenia ամսագրի էջերում
    © Sputnik/ Asatur Yesayants
1 / 3
© Sputnik/ Asatur Yesayants
Ճանապարհորդիր Sputnik–ի հետ Armenia ամսագրի էջերում

«Sputnik Արմենիան մեր տեղեկատվական գործընկերներից մեկն է։ Մենք ձեր նյութերը հաճույքով ենք զետեղում մեր պարբերականում», — ասաց Խաչատրյանը։

Ամսագիրը նաև Հայաստանի տեսարժան վայրերի ինքնատիպ ուղեցույց է։ Հաջորդ համարն ավելի ծավալուն կլինի` մոտավորապես 100 էջ։

Խաչատրյանի խոսքով` թեև ավիաընկերությունն ուղևորափոխադրման գործառույթ է իրականացնում, այնուհանդերձ «Armenia»-ում ստեղծագործ մարդիկ են աշխատում, որոնց շնորհիվ էլ ստեղծվել է ամսագիրը։

Դեկտեմբերի 18-ին կլրանա «Armenia» ավիաընկերության մեկ տարին։

«Armenia» ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (51 տոկոս բաժնետոմսեր), Թամազ Գաիաշվիլին (24 տոկոս) և Ռոբերտ Օգանեսյանը (25 տոկոս): Հայաստանը զրկվեց ազգային ավիափոխադրողից 2013 թվականին «Արմավիա» ընկերության սնանկացումից հետո: Հայաստանի ավիաշուկայում հայտնվեց Air Armenia ընկերությունը, որը, սակայն, 2014 թվականի հոկտեմբերին սնանկացավ ու դադարեցրեց ավիափոխադրումները:

 

15