Ձյուն

Ձյուն, ուժեղ քամի. եղանակը կցրտի մի քանի աստիճանով

23
Հանրապետությունում առաջիկա 5 օրերին սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կշարունակի իջնել։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի —Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 6-ին ց Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյուն: 7-10-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: 6-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը 6-9-ը՝ հատկապես գիշերը, կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 6-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում‵ թաց ձյուն, ցածրադիր գոտիներում` ձնախառն անձրև: 6-ի ցերեկը, 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի դեկտեմբերի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 19.60C (1980 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` —18.40C (1994 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 1.30C։

23