Ձմեռային ճանապարհ

Ճանապարհներին ձյուն է ու մերկասառույց

46
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ի դրությամբ հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի —Sputnik. Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը, տեղեկացնում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանի ոլորաներում և Ապարան-Արագած ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Վարդենյաց լեռնանցքում, Տավուշի և Սյունիքի մարզերում, Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Վանաձոր, Ալավերդի, Տաշիր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Ճամբարակ քաղաքներում և Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանի ոլորաներում և Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

46