00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առաջնային բուժօգնության օղակը՝ որպես թիրախ

© Sputnik / Aram Nersesyan Университетская поликлиника имени "Гераци"
Университетская поликлиника имени Гераци - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոտենում ենք տարեվերջին. ինչպիսի՞ պատկեր ունի մայրաքաղաքի առողջապահական ոլորտը: Sputnik Արմենիայի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը ներկայացրել է 2013-16 թվականներին կատարված աշխատանքը։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի —Sputnik, Լուսինե Մկրտչյան. Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը նշել է, որ ամենամեծ խնդիրը, որ դրվել է աշխատակազմի առջեւ՝ եղել է առաջնային բուժօգնության օղակը.

«ժողովրդի խոսքով ասած՝ պոլիկլինիկաներն էին, որոնք գտնվում էին թե՛ շենքային պայմանների, թե՛ տեխնիկական զինվածության առումով բավական անմխիթար վիճակում, եւ այդ խնդիրը մոտ 20 տարի կար: Այս ընթացքում, իհարկե, աշխատանքներ տարվել են, բայց դեռ անելիքները շատ են»:

© Sputnik / Diana AtoyanԵրևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյան
Камсар Бабинян в гостях у радио Sputnik Армения  - Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյան

Բաբինյանը նշել է, որ վերջին 3 տարիների ընթացքում Երեւանի քաղաքապետարանը շուրջ 150 անվանում ժամանակակից բուժսարքավորումներ է ձեռք բերել և հանձնել պոլիկլինիկաներին, որպեսզի մեր համաքաղաքացիները ախտորոշվեն ավելի ժամանակից բուժսարքավորումներով:

Միաժամանակ, վարչության պետն ընդգծել է, որ ուշադրության կենտրոնում են եղել նաև բժիշկների վերապատրաստման և կատարելագործման հարցերը։

«Այս ընթացքում 185 բժիշկ և 155 բուժքույր մասնագիտական վերապատրաստման հնարավորություն է ունեցել»,- նշել է Բաբինյանը:

ՈՒշադրության կենտրոնում են նաև այն հիվանդությունները, որոնք շատ տարածված են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ու Երևանում: Դրանք սրտանոթային հիվանդություններն են, էնդոկրին ու աչքի հետ կապված հիվանդությունները։

Камсар Бабинян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հիմնանորոգված պոլիկլինիկան երբեք չի վաճառվելու

Ըստ Բաբինյանի՝ փորձել են սարքավորումները ձեռք բերել ոչ թե ինքնանպատակ, այլ ըստ անհրաժեշտությունների: 

«Մենք ունենք վիճակագրական կոնկրետ տվյալներ և կարող ենք ասել, որ վերջին տարիների ընթացքում առաջին տեղը գրավում են թե՛ հիվանդացության և թե՛ մահացության տվյաներով սրտանոթային հիվանդությունները, աչքի հիվանդություններն արդեն գրավում են 3-րդ տեղը, այսինքն, դա գալս է մեր այս պլանշետներ-համակարգիչ-մոբայլ վիճակից, վիճակագրական տվյալները փաստում են, որ ունենք աչքի հիվանդությունների թվի աճ հանրապետությունում», ասել է Բաբինյանը:

Ժամանակակից բուժսարքավորումներով պոլիկլինիկաները ապահովելու խնդրին զուգահեռ, Երևանի քաղաքապետարանը փորձում է լուծել նաև մեկ այլ խնդիր. քաղաքի առաջնային օղակի հիմնարկներում նվազագույն հարմարավետություն ապահովելու հարցը:

Ներկա դպրությամբ, մանկական երկու պոլիկլինիկաների համար ջեռուցման և պատուհանների փոխարիֆձ՛,։նման հարցը, Բաբինյանի խոսքով, ամբողջությամբ լուծված է: 2016 թվականին ամբողջությամբ ավարտին կհասցվի Երեւանի սեփականություն հանդիսացող բոլոր պոլիկլինիկաների ջեռուցումը, իսկ պատուհանների փոխարինման հարցը վերջնական կլուծվի հաջորդ տարի (ներկա դրությամբ փոփոխված են պատուհանների մոտ 50-60 տոկոսը):

«Բերեմ վիճակագրական թվեր. Երեւանում ունենք 24 պոլիկլինիկա: 2013 թվականին ունեցել ենք 1,3 միլիոն հաճախում, 2014-ին ՝ 1,6 միլիոն, իսկ 2016 թվականին՝ արդեն 1,9 միլիոն հաճախում: Թվերը խոսուն են: Բնականաբար, խնդիրները շատ են, մենք չենք խորշում այդ խնդիրներից, չենք ասում, որ վերջին 3 տարվա ընթացքում մեզ հաջողվեց լուծել 20 տարվա կուտակված հարցերը, բայց, որ աշխատանք կատարվել է՝ փաստ է»,- ասել է նա:

Левон Алтунян - Sputnik Արմենիա
Առողջապահության նախարարը հաջորդ հանդիպմանը ինքնաեռ կբերի

Ինչ վերաբերում է վերջերս Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (ՏԶՀԿ) և Օքսֆամ հայաստանյան գրասենյակի ուսումնասիրության արդյունքներին, ըստ որոնց ՀՀ բնակչությունը քիչ է դիմում պոլիկլինիկաներ (բնակչության ընդամենը 20 տոկոսը), թեև տարեցտարի պետությունն ավելացնում է մեկ բնակչի առողջության առաջնային պահպանմանն ուղղվող ծախսերը, Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը նշել է, որ այնքան էլ համաձայն չէ հետազոտության արդյունքների հետ։

«Ամենաառաջին խնդիրն այն է, որ մեր ժողովրդի մեջ կա թերահավատ վերաբերմունք առաջնային բուժօգնության օղակի հանդեպ, և մեր ժողովուրդը առողջական խնդիր ունենալու դեպքում նախընտրում է դիմել ստացիոնար բուժօգնության հիմնարկներ, մինչդեռ այդ օղակը ամենաթանկարժեք ծառայություններ մատուցողն է ամբողջ աշխարհում»,-նկատել է Բաբինյանը:

Դրա հիմքում, ըստ նրա, մի շարք պատճառներ կան. առաջնային օղակի շենքերը մաշված էին, տեխնիկապես հագեցած չէին, ավելին, 2013 թվականին, երբ սկսել են ծրագիրը, Երևանի 24 պոլիկլինիկայից և ոչ մեկը չի ունեցել սրտի «դատչիկ» այն դեպքում, երբ սրտանոթային հիվանդությունները ամենատարածվածն էին մեր քաղաքում:

Сотрудники компании Санитек - Sputnik Արմենիա
Երևանի հակառակ կողմը. պայքար մաքրության համար

«Թույլ տվեք ինչ-որ առումով չհամաձայնել վերը նշած հետազոտության արդյունքների հետ։ Բնականաբար, պոլիկլինիկաներ դիմում են, հիմնականում, մանկական հասակի երեխաներ ունեցող ծնողները և տարեցները, որովհետեւ մենք պոլիկլինիկաներում ունենք դիսպանսեր կաբինետներ, որոնցից օգտվում են տարեցները կամ հաշմանդամության տարբեր խնդիրներ ունեցող մեր համաքաղաքացիները: Ես բերեցի հաճախումների դինամիկան, որը չի խոսում այն մասին, որ պոլիկլինիկաներից օգտվում միայն այդ տարիքային խմբերը:

Սոցշահառուներն են նաեւ օգտվում պոլիկլինիկաներից, և այս տարի մոտ 18 հազար սոցշահառու դիմել է Երևանի ենթակայությամբ գործող պոլիկլինիկաներ։

Հպարտությամբ պետք է նշեմ, որ քաղաքի բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սոնոգրաֆիկ սարքով, վերջին 30 տարվա ընթացքում ժամանակակից ռենտգեն սարք չի ունեցել ոչ մի պոլիկլինիկա, իսկ այսօր այդպիսի երկու պոլիկլինիկա ունենք արդեն՝ համար 8 և 10 պոլիկլինիկաներում այդ սարքից անվճար կարող են օգտվել մեր համաքաղաքացիները»,- հայտնել է Բաբինյանը։

Բաբինյանը նաև նշել է, որ առողջապահության նախարարությունը մշակում է բուժման չափորոշիչներ, որով հստակ սահմանելու և գնահատելու է առաջնային օղակի բժշկի աշխատանքի որակը: Տեղամասային թերապևտները կունենան անհրաժեշտ մոտիվացիա, որպեսզի առաջնային օղակում բուժեն հիվանդին: Այդժամ կառաջանա առողջ մրցակցություն բուժհաստատությունների միջև:

Լրահոս
0