00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարեն Կարապետյան. ես վստահում եմ իմ թիմին

© Sputnik / Asatur YesayantsКарен Карапетян. Заседание Правительства РА
Карен Карапетян. Заседание Правительства РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է հայաստանյան ԶԼՄ-ների ղեկավարների հետ։ Վարչապետի հետ հանդիպմանը ներկա է եղել նաև Sputnik Արմենիայի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանը։ Կարեն Կարապետյանը լրատվամիջոցների ղեկավարներին ներկայացրել է իր ծրագրերը։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի —Sputnik. Շատ է շահարկվում Գազպրոմի աշխատակիցներին կառավարությունում ընդգրկելու հարցը, սակայն, նախ՝ դա այնքան էլ այդպես չէ, հետո էլ՝ ես վստահում եմ իմ թիմին, գիտեմ, որ նրանք պրոֆեսիոնալներ են, ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել նաև Sputnik Արմենիայի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանը, հայտնել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Եկել է նոր «դրայվի» ժամանակը

Նա կարևորել է թիմակիցների բարոյական կերպարը, նշել, որ ճանապարհ է անցել նրանց հետ և երկրում բարեփոխումների հրամայականը նրանք ի կատար են ածելու։

Վարչապետը ևս մեկ անգամ շեշտել է, որ ՀՀԿ-ին անդամակցելու ճանապարհին որևէ պարտադրանք չի եղել. նա դիմել է այդ քայլին՝ ելնելով համոզմունքներից։ Գազպրոմի աշխատակիցներին նույնպես ոչ ոք չի ստիպել կուսակցական դառնալ։

Անդրադառնալով տնտեսությանը, Կարեն Կարապետյանը դժվարացել է կանխատեսել, թե կոնկրետ որքան կլինի ներդրումների չափը 2017 թվականին, սակայն ասել է, որ բիզնեսի համար արդար միջավայր կապահովվի, կվերացնեն խոչընդոտները, ինչը հնարավորություն կտա հստակեցնել վիճակը։

Ինչ վերաբերում է իր ապագային, ապա վարչապետը 2018-ից հետո էլ իրեն տեսնում է նույն պաշտոնում, քանի որ առավել, քան վստահ է՝ վարչակազմը կարդարացնի ժողովրդի սպասելիքները, կաշխատի արդյունավետ ու պահանջված կլինի։

Լրահոս
0