ՀՀ կառավարություն

Ամերիկյան համալսարանի դասախոսը՝ ՀՀ վարչապետի խորհրդական

47
(Թարմացված է 12:35 02.12.2016)
Վարչապետ Կարեն Կարապետյանը Արմեն Ավակ Ավակյանին նշանակել է խորհրդական։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի համապատասխան որոշմամբ՝ Արմեն Ավակ Ավակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական։

Ավակյանը ծնվել է 1986 թ. մարտի 21-ին՝ Թեհրանում:

2007-2008 թ.թ. զբաղեցրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի օգնականի, 2009 —2016 թ.թ.՝ «Գարրիսոն Գրուփ» կազմակերպության վաճառքի գծով փոխտնօրենի և ռեգիոնալ տնօրենի պաշտոնը:

2010-2011 թ.թ. եղել է «Յունայթիդ Ուեյ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, 2012 թ. առ այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս է:

47