Կառավարություն

Վարչապետը փակում է ԾԻԳ–երը, բացում ռազմավարական կենտրոն

43
Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարությամբ հանդես եկավ` կառավարությանը կից գործելու է ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստին անցնելուց առաջ նշեց, որ ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը ՀՀ կառավարության համար երկարաժամկետ ռազմավարության և տարբեր գերակա ուղղություններով բարեփոխումներ հայեցակարգեր, փաթեթներ կմշակի։ Ամենակարևոր նախադրյալներից մեկն այն է, որ կենտրոնը կհամագործակցի մասնավորի հետ։

«Իրավական տեսանկյունից գործող կարգավիճակ ունեցող ռազմավարություններն ու բարեփոխումների հայեցակարգերի շարքում կան այնպիսիք, որոնց ուղղությամբ փաստացի աշխատանքներ այս պահին չեն իրականացվում, քանի որ դրանք կարող են չհամապատասխանել ժամանակի հրամայականին»,-ասաց վարչապետը։

Ուստի վարչապետը բոլոր գերատեսչություններին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել եղած ռազմավարությունների ու բարեփոխումների հայեցակարգերը ամփոփման նպատակով։

Նշենք, որ կառավարության այսօրվա Կարեն Կարապետյանն առաջարկել էր ԾԻԳ-երի (Ծրագրեր իրականացնող գրասենյակ) քանակն առնվազն կիսով չափ կրճատել, իսկ դրանց պահպանման ծախսերը նվազեցնել 1/3-ով։ Նրա նախնական հաշվարկով` 11 ԾԻԳ-ից պետք է մնա 5-ը։

43