ԱՄՆ դոլար

50 միլիոն դոլարի վարկ Հայաստանին

28
(Թարմացված է 14:41 24.11.2016)
Հայաստանը կրկին վարկ է վերցնում։ Կառավարությունը հավանություն տվեց Վերակառուցման և զարգացման բանկի հետ «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» նախագծին։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի-Sputnik. Հայաստանին տրամադրվելու է 50 միլիոն ԱՄՆ դոլար վարկ։ Կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Այն կտրամադրվի 25 տարի ժամկետով։ Դրանից 14 տարին արտոնյալ ժամկետն է։

«Նպատակն է օժանդակել կառավարության բարեփոխումների օրակարգին հետևյալ ուղղություններով` հարկաբյուջետային, սոցիալական և շրջակա միջավայրի կայունության խթանում ու մրցունակության ամրապնդում»,-ասաց նախարարը։

28