Armphone

Ռուսաստանցի նախարարին նվիրած Armphone–ը ծաղրի է արժանացել

897
Հայկական սմարթֆոններ արտադրող ընկերությունում ռուսաստանցի փորձագետի քննադատությանն ու ծաղրին լուրջ չեն վերաբերվում և հիշեցնում են, որ հայ մասնագետները մասնակցել են նույնիսկ ռուսական սմարթֆոնի ստեղծմանը:

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն իր ռուսաստանցի պաշտոնակցին՝ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին հայկական արտադրության Armphone հեռախոս է նվիրել:

Ռուսական մամուլն անդրադարձել է նախարարական նվերին՝ ներկայացնելով Mobile Research Group ընկերության փորձագետ Էլդար Մուրտազինի տեսակետը: Վերջինը ծաղրել է ռուս պաշտոնյային նվիրած հայկական հեռախոսը:

Ռուսական НСН լրատվական գործակալությանը տված հարցազրույցում փորձագետը նշել է, որ հայկական արտադրանքի անվան տակ ռուս նախարարն իրականում հայկական փաթեթավորմամբ չինական հեռախոս է նվեր ստացել:

«Armphone-ը չինական հեռախոս է, որն ունի հայկական տուփ, հայկական հրահանգներ, հայկական երաժշտություն, բայց ընդհանուր առմամբ այն սովորական չինական հեռախոս է», — ասել է նա՝ հավելելով, որ անգամ Ռուսաստանն այսօր չի կարողանում սեփական սմարթֆոն արտադրել:

«Հայաստանում չկա արտադրություն, չկան ինժեներներ: Եթե Ռուսաստանը չի կարող նման բան արտադրել, ինչպես կարող է ավելի նվազ ռեսուրսներ ունեցող Հայաստանն անել»,- ասել է Մուրտազինը:

Հայկական սմարթֆոններ արտադրող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը ռուսաստանցի փորձագետի քննադատությանն ու ծաղրին լուրջ չի վերաբերվում:

«Մուրտազինին անգամ միջազգային փորձագետներն են անվանում սերիալային բամբասանքների նախարար: Մի մարդ, որն ավարտել է քիմիական ֆակուլտետը և ՏՏ —ի հետ ոչ մի կապ չունի, իրեն համարում է ՏՏ ոլորտի մասնագետ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով ռուսական մամուլին մեկնաբանություն տված փորձագետի անձին, ասաց Շաքարյանը` հայ մասնագետներին ու արտադրողին տրված նրա գնահատականը համարելով նախանձի կան շովինիզմի արտահայտություն:

Ինչ վերաբերում է ռուսական համանման հեռախոսների հետ համեմատությանը, Վահան Շաքարյանը նշեց, որ տարեսկզբին Հայաստան էին ժամանել ռուսական Yota կորպորացիայի ներկայացուցիչ մասնագետները՝ գլխավոր ինժեներ Մաքսիմ Դենիսովի գլխավորությամբ, ուսումնասիրել հայ գործընկերների աշխատանքը:

«Բացի այդ, մենք նրանց հետ նաև պայմանագիր ունենք, որոշ հարցերում մենք նաև օգտակար ենք եղել Yota-ի ձևավորմանը»,- ասաց Շաքարյանը, սակայն չբացեց փակագծերը, քանի որ ռուսական կողմի հետ գաղտնագրության պայմանագիր ունեն:

Վահան Շաքարյանի խոսքով` հայկական սմարթֆոնը գծագրվում և պատրաստվում է Հայաստանում: Բայց քանի որ ո՛չ Հայաստանում, ո՛չ ԱՊՀ-ում չկա տեսախցիկների արտադրություն, դրանք ստիպված են լինում գնել Sony ընկերությունից, ապակիները ներկրում են Հոնկոնգինց, իսկ պլաստմասսե դետալները՝ Չինաստանից:

«Հեռախոսի բաղկացուցիչ մասերն են ուղեղը, չիպը, որն աշխատեցնում է այդ ուղեղը, օպերացիոն համակարգը և մնացածը՝ պլաստմասսե կտորներ, պտուտակներ։ Իսկ թե այդ ուղեղն ինչպես պիտի աշխատի և համագործակցի չիպի հետ՝ ինչպես պիտի նկարի, ինչպես պատասխանի զանգահարելիս, գծագրում են հայ ինժեներները՚,- ասաց Շաքարյանը:

Հայկական սմարթֆոնն աշխատում է Android ծրագրով, որը Վահան Շաքարյանի խոսքով` բաց ծրագիր է, և ցանկացած երկիր, ցանկացած կազմակերպություն կարող է այն վերցնել, կատարել փոփոխություններ՝ համապատասխանեցնելով իր համակարգին:

897
Արխիվային լուսանկար

Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ

2
(Թարմացված է 11:42 05.03.2021)
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀԿԵ-ն շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 2020 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գնել է «Ուրալվագոնզավոդ» ձեռնարկության արտադրության 70 նոր կիսավագոններ: Վագոնները Հայաստան են բերվել 2020 թվականի հոկտեմբերին՝ Կավկազ նավահանգիստ – Փոթի նավահանգիստ երկաթուղային լաստանավային երթուղով:

«Այս տարվա փետրվարին 29 նոր կիսավագոններ արդեն սկսել են սպասարկել Երևանից Փոթի իրականացվող պղնձի խտանյութի արտահանման փոխադրումները: Առաջին բեռնումն իրականացվել է 2021 թվականի փետրվարի 24-ին»,–նշվում է հաղորդագրության մեջ:

Ընկերությունից հավելում են, որ Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմի թարմացման գործընթացը շարունակական բնույթ է կրում:

Արտակարգ դրությունն ազդել է նաև երկաթուղու աշխատանքի վրա. ինչ պետք է անեն ՀԿԵ-ում

2021 թվականի ընթացքում այն զարգացման նոր խթան կստանա, իսկ 2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:

Հիշեցնենք` ՀԿԵ ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

ՀԿԵ–ն Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման համար խոշոր ծավալի բեռներ է փոխադրել

2
թեգերը:
Հայաստան, Հարավկովկասյան երկաթուղի (ՀԿԵ)
Ըստ թեմայի
«Ռուսական երկաթուղիներից» հաստատել են` ՀԿԵ–ի շուրջ բոլոր տարաձայնությունները վերացվել են
«Փրկիր կյանքը». ՀԿԵ-ն վարորդներին հիշեցրել է անվտանգության կանոնների կարևորության մասին
«Ուրախ եմ, որ բոլոր հարցերը փակված են»․ Կոպիրկինը` ՀԿԵ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Էդմոն Մարուքյան

Այս վիճակից ելք գտնելը ժողովրդի պահանջն է. Մարուքյանը պատրաստ է խոսել բոլոր ուժերի հետ

7
(Թարմացված է 11:33 05.03.2021)
Մարուքյան–Փաշինյան հանդիպումն արդեն կայացել է։ ԲՀԿ–ն հայտարարել է, որ վարչապետից հրավեր չի տացել։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հույս ունի, որ խորհրդարանը ցրելու ու արտահերթ ընտրություններ նախաձեռնելու ՀՀ վարչապետի առաջարկին կմիանան նաև այլ քաղաքական ուժեր։ Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում։

«Սա մի պրոցես է, որտեղ պետք են զիջումներ, կոնսենսուսներ բոլոր կողմերից։ Հիմա, եթե ստացվի, կասենք` մենք ամեն ինչ արեցինք, որ այս երկրում ցնցումներ չլինեն, արյունահեղություն չլինի, ու լուծվեց այս հարցը։ Եթե չստացվի, կբացատրեն` ժողովրդին, որ հասանք այսինչ մակարդակին, բայց այդ մակարդակում առաջացավ այսինչ խնդիրը, և դա չեղավ»,– ասաց Մարուքյանը` հավելելով, որ այս վիճակից ելք գտնելը ժողովրդի պահանջն է, որն այլևս անկարող է դիմանալ այս պայմաններին։

«Ես մեկ ժամ խոսակցություն եմ ունեցել և պատրաստ եմ ցանկացած այլ ուժի հետ էլ այդ խոսակցությունն ունենալ»,– ասաց Մարուքյանը։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։

«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման դեռ չի գնացել ու հայտարարել է, որ նրանից հրավեր չի ստացել։

7
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, ընդդիմություն, Իշխանություն, Հայաստան, Էդմոն Մարուքյան
Ըստ թեմայի
Պատասխանատու պաշտոնների պարագայում պետք է ավելի լուրջ մտածել ընտրության մասին. հոգեբան
Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»
Ընտրություններ, ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակ. Փաշինյան–Մարուքյան հանդիպման տեսանյութը