Ռոբոտաշինություն

Promobot. Ռոբոտները կբարելավեն հայ դպրոցականների գիտելիքները ՏՏ ոլորտում

18
(Թարմացված է 15:06 23.11.2016)
Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը դարձել է Promobot» ընկերության գործընկերը։ Դրա շնորհիվ Promobot–ի բացառիկ հարթակը կօգտագործվի Հայաստանի ռոբոտատեխնիկայի խմբակներում և նորարար լաբորատորիաներում՝ ուսումնասիրություններ կատարելու համար։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. «Սկոլկովո» նորարարական կենտրոնի զարգացման հիմնադրամի Ռոբոտատեխնիկայի կենտրոնի ռեզիդենտը (IT-կլաստերի)` Promobot ընկերությունը, սկսել է գործակցել Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ (UITE), հայտնում է «Սկոլկովո» ընկերության մամուլի ծառայությունը։

«Promobot-ը մասնակցում է մի քանի տարի առաջ դպրոցականներին և ուսանողներին ՏՏ հիմունքների և ռոբոտատեխնիկայի ուսուցմանն ուղղված ԻՏՁՄ-ի կողմից գործարկված ծրագրին, որի նպատակն էր տեխնիկական մասնագիտություններում լուծել կադրային սովի խնդիրները», — գրված է հաղորդագրության մեջ։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է 5000 դպրոցական պատրաստել տեխնիկական բուհ ընդունվելու և երկրում IT ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված միջավայր ձևավորելու համար։ Նաև՝ Ճարտարագիտական համալսարանին կից ստեղծվել են մի քանի տասնյակ նորարական լաբորատորիաներ և Գերազանցության կենտրոն։

Հաղորդագրության համաձայն, Promobot ընկերությունը գործակցության շրջանակներում Հայաստան կմատակարարի Promobot v3 մոդելի երկու ռոբոտ և IT-ի և ռոբոտատեխնիկայի ուսուցման համար նախատեսված բաց կոդի հիման վրա դպրոցականներին ու ուսանողներին կապահովի իր բացառիկ հարթակով։

Բացի այդ, նախատեսված է զարգացնել համատեղ կրթական ծրագրերը։ Promobot ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Յուժակովը նշել է, որ Promobot v3-ն առաջին հերթին ռոբոտատեխնիկական բացառիկ հարթակ է, որի հիմքում ընկած է ընկերության մշակած բաց կոդը (SDK)։

«Ցանկացած ծրագրավորող, լաբորատորիա և կրթական հաստատություն կարող է կոնկրետ ոլորտներում կոնկրետ նեղ խնդիրներ լուծելու համար ռոբոտին ուսուցանելու հավելված մշակել կամ օգտագործել հարթակը սկսնակ ֆոտոտեխնիկաներին և AI-ով հետաքրքրվող մարդկանց կրթելու համար։ Շատ ուրախ ենք, որ Promobot-ի գործընկերների շարքում հայտնվեց ԻՏՁՄ-ն», — ասել է Յուժակովը։

Նրա խոսքով` Հայաստանը միշտ էլ հայտնի է եղել բնական և տեխնիկական գիտություններում գերազանց կրթություն տրամադրելով։ Յուժակովը համոզված է, որ Promobot-ը կարող է այն նախագիծը դառնալ, որի շուրջ կհավաքվեն Հայաստանի տարբեր ծայրերից օժտված և շահագրգիռ երիտասարդների թիմեր։

Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավար Հայկ Չոբանյանն իր հերթին նշեց, որ 2009 թվականից Արմռոբոտիքս ծրագիրը Հայաստանում երեք ուղղությունների վրա է կենտրոնացած. ընդհանուր ռոբոտաշինություն, ռազմական ռոբոտաշինություն և ԱԹՍ-ների ստեղծում։

«Հուշագրի ստորագրումից հետո մեր երեխաները հնարավորություն կունենան ռոբոտաշինության բնագավառում աշխատել։ Promobot-ի հետ համագործակցության շրջանակներում համատեղ նախագծեր, միջոցառումներ, մրցույթներ կունենանք, ինչը կբերի Հայաստանի ինժեներական փորձի հարստացմանը»,- նշել է Չոբանյանը։

Ռուսական Promobot ընկերության Promobot v3-ը շուկայում առաջին, բարդ բնավորություն ունեցող բացարձակ ավտոնոմ «կենդանի» ռոբոտն է։ Նա նախատեսված է հոծ բազմությամբ վայրերում լինելու համար, որտեղ ռոբոտը մարդկանց օգնում է նավիգացիայի հարցերում, պատասխանում է ցանկացած հարցի, գովազդային նյութեր հեռարձակում և հիշում յուրաքանչյուրին, ում հետ հաջողվել է շփվել։

18
Էդմոն Մարուքյան

Այս վիճակից ելք գտնելը ժողովրդի պահանջն է. Մարուքյանը պատրաստ է խոսել բոլոր ուժերի հետ

2
(Թարմացված է 11:33 05.03.2021)
Մարուքյան–Փաշինյան հանդիպումն արդեն կայացել է։ ԲՀԿ–ն հայտարարել է, որ վարչապետից հրավեր չի տացել։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հույս ունի, որ խորհրդարանը ցրելու ու արտահերթ ընտրություններ նախաձեռնելու ՀՀ վարչապետի առաջարկին կմիանան նաև այլ քաղաքական ուժեր։ Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում։

«Սա մի պրոցես է, որտեղ պետք են զիջումներ, կոնսենսուսներ բոլոր կողմերից։ Հիմա, եթե ստացվի, կասենք` մենք ամեն ինչ արեցինք, որ այս երկրում ցնցումներ չլինեն, արյունահեղություն չլինի, ու լուծվեց այս հարցը։ Եթե չստացվի, կբացատրեն` ժողովրդին, որ հասանք այսինչ մակարդակին, բայց այդ մակարդակում առաջացավ այսինչ խնդիրը, և դա չեղավ»,– ասաց Մարուքյանը` հավելելով, որ այս վիճակից ելք գտնելը ժողովրդի պահանջն է, որն այլևս անկարող է դիմանալ այս պայմաններին։

«Ես մեկ ժամ խոսակցություն եմ ունեցել և պատրաստ եմ ցանկացած այլ ուժի հետ էլ այդ խոսակցությունն ունենալ»,– ասաց Մարուքյանը։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։

«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման դեռ չի գնացել ու հայտարարել է, որ նրանից հրավեր չի ստացել։

2
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, ընդդիմություն, Իշխանություն, Հայաստան, Էդմոն Մարուքյան
Ըստ թեմայի
Պատասխանատու պաշտոնների պարագայում պետք է ավելի լուրջ մտածել ընտրության մասին. հոգեբան
Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»
Ընտրություններ, ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակ. Փաշինյան–Մարուքյան հանդիպման տեսանյութը
Անդրանիկ Մակարյան

Ինչո՞ւ չի միացել ԳՇ–ի հայտարարությանը. Անդրանիկ Մակարյանը հարցին հարցով պատասխանեց

25
(Թարմացված է 11:27 05.03.2021)
Անդրանիկ Մակարյանը խուսափեց անդրադառնալով ԳՇ–ի հայտարարությանը և հայտնել իր կարծիքը` ի վերջո, ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փո՞րձ էր, թե ոչ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի կողքին են։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը` ի պատասխան հարցին, թե շատ զինվորականներ ասում են, որ բանակի կողքին են և միանում են գլխավոր շտաբի հայտարարությանը։

Նշենք, որ Մակարյանն այն չորս պաշտոնյաներից մեկն է, որոնք չեն միացել ԳՇ–ի հայտարարությանը։ Անդրանիկ Մակարյանն այսօր այցելել էր Եռաբլուր` ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, ռազմական և պետական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ նրա շիրիմին հարգանքի տուրք մատուցելու։

«Ես չեմ մեկնաբանելու ոչինչ, չեմ մեկնաբանելու ԳՇ–ի հայտարարությունը»,–ասաց Մակարյանը։

Ի պատասխան լրագրողի նկատառմանը, թե չի՞ կիսում ԳՇ–ի մոտեցումը, որ չի միացել հայտնի հայտարարությանը, Մակարյանը լրագրողին հարցրեց` նա ԶԼՄ–ների կողքի՞ն է, թե ոչ։ Ստանալով դրական պատասխան` Մակարյանն ինքն էլ հավելեց, թե հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են ու բանակի կողքին։

Հիշեցնենք, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի` Անդրանիկ Մակարյանը չի միացել այդ հայտարարությանը, քանի որ նրա գործողությունների մասով կա հարուցված քրգործ, որը առնչվում է հենց 44-օրյա պատերազմին, թե կոնկրետ նրա ղեկավարած բաժինը ինչ բացթողում է արել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԳՇ հայտարարությանը չմիացած 4 պաշտոնյաներն են Անդրանիկ Մակարյանը, ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ, ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, ԶՈւ սպառազինության պետ, վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը և ԶՈւ ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

25
թեգերը:
Անդրանիկ Մակարյան, Օնիկ Գասպարյան, Զինված ուժեր
Ըստ թեմայի
ԳՇ–ն միանգամից 3 պետ կունենա՞, կամ ՍԴ–ից բացի ուրիշ ինչ ուղի ունի Օնիկ Գասպարյանը
Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել
Բանակը չի ենթարկվի Օնիկ Գասպարյանին ազատելու որոշմանը. Վազգեն Մանուկյան