00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:47
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՏՄ երկրները Երևանում պայքարում են կոնտրաֆակտի դեմ

© Sputnik / Asatur YesayantsФлаги стран ЕАЭС. ЕЭС
Флаги стран ЕАЭС. ЕЭС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միջազգային կազմակերպությունների տվյալով` վերջին տարիներին օրինական առևտրի տեմպերի նվազման պայմաններում կոնտրաֆակտի շրջանառությունը զգալիորեն աճել է։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Երևանում նոյեմբերի 22-ին և 23-ին անցկացվում է «Անտիկոնտրաֆակտ 2016» (Ընդդեմ կեղծ/անօրինական արտադրված ապրանքի) միջազգային համաժողովը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսական և ֆինանսական քաղաքականության նախարար Թիմուր Սուլեյմանովը համաժողովի բացման ժամանակ նշեց, որ 2015թ-ից ԵՏՄ երկրներն ապրում են այլ տնտեսական հարթությունում, հետևաբար խնդիրներն ընդհանուր են։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ ներքին շուկաներում խոչընդոտներ լինեն, ուստի պետք է մտածել, թե ինչպես է պետք կանխել կոնտրաֆակտի առաջացումը մեր տարածքում։ Առևտրի աճի տեմպերը կնվազեն, սա պարադոքս է, բայց Առևտրի համաշխարհային կազմակերպությունը կանխատեսում է, որ առևտրի աճի տեմպերը կդանդաղեն, իսկ կոնտրաֆակտի շրջանառությունն աճում է։ 2014թ-ին կոնտրաֆակտի ծավալը կազմել է 250 միլիարդ դոլար, իսկ 2015թ-ին` արդեն 461 միլիարդ դոլար։ Դա ընդհանուր համաշխարհային առևտրի 3 տոկոսն է», — ասաց Սուլեյմանովը։

Նրա խոսքով` միության երկրներն այդ պայմաններում պետք է մտածեն մրցունակությունը բարձրացնելու մասին, որպեսզի նվազեցնեն որակի չափանիշներին չհամապատասխանող արտադրանքի ներկրումը։

Флаги стран ЕАЭС. ЕЭС - Sputnik Արմենիա
Հայաստանը ԵՏՄ–ում. դժվարությունները հաղթահարելու ժամանակը

«Գաղտնիք չէ, որ այն գործընկերները, որոնց հետ մենք պատրաստվում ենք ազատ առևտրի գոտիներ կառուցել, ցավոք, կոնտրաֆակտի հիմնական մատակարարներն են։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության տվյալով` ամբողջ աշխարհում կոնտրաֆակտերի 63 տոկոսը մատակարարում է Չինաստանը, 1,5 տոկոսը` Սինգապուրը, 3 տոկոսը`Հնդկաստանը»,- նշեց Սուլեյմանովը։

Նախարարի խոսքով` նրանց հետ բանակցությունների շրջանակում ԵՏՄ երկրները պետք է մտավոր սեփականության պաշտպանություն ապահովեն։ Սուլեյմանովի կարծիքով` այդ ոլորտում խնդրահարույց պահերից մեկն էլ այն է, որ մաքսային մարմինները տարբեր լիազորություններ ունեն, մաքսային ռեեստրները միշտ չէ, որ համընկնում են և այլն։

Միջազգային տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումների նախարար, Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն էլ նշեց, որ մաքսային հսկողության բացակայության դեպքում ապրանքների ազատ տեղափոխումը բարդացնում է արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառության դեմ ուղղված աշխատանքը։

«Վերջերս ուժի մեջ է մտել ԵՏՄ երկրներում մտավոր սեփականության օբյեկտների իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողությունները համակարգելու մասին պայմանագիրը։ Պայմանագրի հաջող իրագործումը թույլ կտա զարգացնել լիազոր մարմինների համագործակցությունը»,- ասաց Գաբրիելյանը։

«Անտիկոնտրաֆակտ 2016» համաժողովի աշխատանքը կկազմակերպվի թեմատիկ բաժինների տեսքով։Համաժողովի շրջանակում կքննարկվեն մտավոր սեփականության պաշտպանության խնդիրները, ուժային կառույցների համագործակցության, տեխնիկական կանոնակարգման և համապատասխանության հավաստման, արտադրանքի մակնշման համակարգերի ստեղծման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության տարածքում արդյունաբերության առանձին ոլորտներում ապօրինի շրջանառության հակազդեցությանն առնչվող այլ հարցեր։

Համաժողովի աշխատանքին մասնակցում են Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, Համաշխարհային մաքսային կազմակերպությունը, Ապրանքանիշերի սեփականատերերի միջազգային ասոցիացիան, Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղըզստանի իրավապահ մարմինները և պատենտային գերատեսչությունները։

Լրահոս
0