ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ ուզում է իր երկիրն ուժեղ լինի և խնդիրներ չունենա Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
«Ազգային գաղափարն ուժեղ, ամուր պետություն դառնալն է, խնդիրներ չունենալը Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Ես երազում եմ այն օրվա մասին, երբ Ղարաբաղը կլինի կամ Հայաստանի կազմում, կամ՝ անկախ պետություն։ Երիտասարդները տուն կվերադառնան։ Եվ մենք ամեն օր չենք մտածի, թե ինչպես մեղմացնենք զոհված տղաների ծնողների ցավը»,- ասել է Սերժ Սարգսյանը Դմիտրի Կիսելյովին։
Նախագահը ցանկանում է, որ մարդիկ Եվրոպայից ժամանեն Հայաստան, ինչպես այսօր հայերն են Հայաստանից հաճույքով մեկնում Եվրոպա և հիանում, թե կարճ ժամանակահատվածում ինչպիսի մեծ աճ է գրանցվել գիտության, տեխնիկայի, սոցիալական ոլորտներում։
«Ես ուզում եմ (դա, թերևս, իմ ամենաանհավանական երազանքն է), որպեսզի բոլոր հայերը հավաքվեն Հայաստանում։ Հասկանո՞ւմ եք, թե դա ինչ շատ կլինի։ Երբ նրանք բոլորն, իրականում, հավաքվեն՝ նույն հարցի շուրջ չորս կարծիք կլինի։ Բայց, փոխարենը, հարմարավետ կլինի։ Մենք ուժեղ ենք միասին»,- ասել է նախագահը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից` հավելելով, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի
Մայրաքաղաքում մարտի 3–ի գիշերը կլինի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 18:40-ի սահմաններում Արմավիր-Թալին և դեպի Քարակերտ գյուղ տանող ավտոճանապարհների հատման հատվածում բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ, 25-ամյա Գոռ Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի և Քարակերտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Խոսրովյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը:
Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Երևանում գրանցվել է 70 վթար, որի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Վարորդները տեղում ենթարկվել են փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավորների մեջ երեխաներ կան:
Թաիրով գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 մարդ է տուժել. վարորդի վիճակը ծանր է


