«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ևս մեկ անգամ պապիկ է դարձել․ նրա ավագ որդին՝ Սեդրակը, չորրորդ երեխան է ունեցել, երեք աղջիկներից հետո՝ արու զավակ։
Ծննդաբերությունն այս անգամ եղել է «Էրեբունի» հիվանդանոցում, ողջ օրը հիվանդանոցը «պաշարված» է եղել Քոչարյանի ընտանիքի մտերիմների ու հարազատների թանկարժեք մեքենաներով։ Ի դեպ, Սերժ Սարգսյանի թոռնիկները ևս ծնվել են այս հիվանդանոցում։ Նրանց բոլորին «ընդունել» է հայտնի բժիշկ Անդրանիկ Պողոսյանը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ մեզանում կան մարդիկ, որոնք ԱՄՆ ընտրությունների նախօրեին ճիշտ են կանխատեսել, որ ապագա նախագահը ոչ թե Հիլարի Քլինթոնն է լինելու, այլ Դոնալդ Թրամփը։ «Թրա՞մփ, թե՞ Քլինթոն» թեմայով գրազ են եկել երկու պատգամավոր՝ Գուրգեն Արսենյանը և Ալեքսանդր Արզումանյանը։
Ազարտային խաղերի սիրահար Արսենյանի հոտառությունն այս անհավանական հաղթանակի պարագայում իրեն չի դավաճանել՝ նա տարել է գրազը, իսկ նախկին արտգործնախարարը Քլինթոնի հաղթանակն է կանխատեսել։ Հիմա, թերևս, Արսենյանն ափսոսում է, որ ընդամենը շամպայնի վրա են գրազ եկել»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նոյեմբերի 26-ին սպասվող համագումարի ժամանակ կազմավորվելիք 19 հոգանոց ՀՀԿ գործադիր մարմնում չեն լինի առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը և սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Հանրապետական վերնախավը ցանկանում է ազատվել առողջապահական վերջին աղմկոտ կոռուպցիոն գործին առնչվող Դ. Դումանյանից: Հիշեցնենք, որ հենց նրա նախարար եղած ժամանակ են տեղի ունեցել առողջապահական ուղեգրերի լայնածավալ չարաշահումները, որ բացահայտվեցին ամիսներ առաջ: Այդ գործով անցնող Առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանն ազատվեց պաշտոնից:
Ինչ վերաբերում է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ապա նա արդեն ընկալվում է որպես իր դարն ապրած պաշտոնյա, որը որևէ բարեփոխում իրականացնելու ընդունակ չէ:
Վերջինս հրաժեշտ կտա նաև իր պաշտոնին, և եթե դա տեղի չունենա համագումարից հետո նախատեսվող փոփոխությունների ժամանակ, ապա կլինի մի քանի ամսից՝ խորհրդարանական ընտրություններից հետո»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործը սրընթաց զարգանում է: Օրաթերթի հավաստի աղբյուրները հայտնում են, որ քաղաքական հրահանգն իջեցվել է, ըստ որի՝ «ճառ ասողները» ազատ են արձակվելու, իսկ «զանգ կախողները» մնալու են կալանքի տակ:
Այսպես՝ երեկ հայտնի դարձավ, որ ՊՊԾ գնդի տարածքը գրավելու գործով կալանավորված 12 անդամի մեղադրանքներն ավելացել են: Խոսքը նրանց մասին է, ովքեր ունակ են հանուն իրենց ծրագրերի զենք վերցնել և ըմբոստանալ: Իսկ բոլոր նրանք, ովքեր միայն քաղաքական ելույթներ են ունենում, այլ կարգավիճակում կհայտնվեն:
Ասել է, թե իշխանությունների համար ռեալ վտանգ ներկայացնող կերպարները, այդ թվում՝ հանրային դեմքերը, տարիներով կմնան անազատության մեջ` ենթարկվելով ընդհուպ ցմահ ազատազրկման: Ոստիկանների վրա հարձակումը չի ներվելու»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այսպես կոչված տեսախցիկների և «կարմիր գծերի» բիզնեսի պետականացման գործընթացը, կարելի է ասել, պաշտոնապես սկսվել է: Երեկ Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը հրավիրած ասուլիսի ժամանակ որոշ մանրամասներ է ներկայացրել «կարմիր գծերի» բիզնեսի սեփականատեր «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության հետ տարվող բանակցությունների վերաբերյալ, իսկ ոստիկանությունն էլ հաղորդագրություն է տարածել արագաչափերը և տեսախցիկները սպասարկող «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հետ ստորագրվելիք համաձայնագրի վերաբերյալ: Ուշագրավ է այն արագությունը, որով մասնավոր բիզնեսը դառնում է պետական և ավելի ուշագրավ է, որ մասնավորը հոժարակամ հանձնում է իր բիզնեսը պետությանը՝ հրաժարվելով իր ապագա հսկայական շահույթներից: Համենայն դեպս այդ բիզնեսների սեփականատերերը դժգոհության որևէ ակնարկ դեռ չեն արել:
Դեռ երկու շաբաթ էլ չի անցել այն օրվանից, երբ Սերժ Սարգսյանը իր մոտ հրավիրած խորհրդակցությունում Երևանի քաղաքապետարանին ու ոստիկանությանը հանձնարարեց ըստ էության սկսել այդ բիզնեսների պետականացման գործընթացը: Տեսական առումով պատկերը հետևյալն է` թե «Փարքինգ սիթի սերվիսը», և թե «Սեքյուրիթի դրիմը» ժամանակին ներդրումներ են արել, ձեռք բերել թանկարժեք սարքավորումներ, որպեսզի տարիների ընթացքում դրանք շահագործեն և շահույթ ստանան:
Ընդ որում, գործունեության սկզբնական շրջանում նրանք պետք է կրեն վնասներ: Օրինակ «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունը, Վահե Նիկոյանի ասելով, 2015 թվականին կրել է 170 միլիոն դրամի վնաս: Ու հիմա, երբ եկել է արդեն շահույթ ստանալու պահը, հանկարծ սեփականատերերը կամավոր սկզբունքներով հանձնում են այն ուրիշի: Թե ինչ սխեմաներով այն կանցնի պետությանը, առայժմ ամբողջությամբ չի բացահայտվում: Վահե Նիկոյանը հայտարարել է, թե «Փարքինգ սիթի սերվիսի» բաժնետոմսերը անցնելու են Երևանի քաղաքապետարանին այն պայմանով, որ ընկերության ակտիվները առնվազն պակաս չլինեն պարտավորություններից:
Իսկ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության սեփականատերերից Ալիկ Զաքարյանը «armtimes.com» կայքի թղթակցի հետ զրույցում ընդհանրապես հրաժարվել է մանրամասներ բացահայտել իր ընկերության սեփականատիրոջ փոփոխության սխեմաների վերաբերյալ: «Դուք ուզում եք, որ ես ձեզ ասեմ, որ բիզնեսը խլո՞ւմ են: Ոչ ոք դեռ ոչինչ չի խլում, պայմանները դեռ վերջնական պարզ չեն, երբ որ վերջնական պարզ լինեն, այն ժամանակ կհասկանանք՝ մե՞նք ենք խլում, թե՞ իրենք են խլում: Դեռ ոչինչ պարզ չի»,- թղթակցի հարցերին ի պատասխան՝ ասել է նա: Սրանով հանդերձ կարելի է փաստել, որ հասարակության շրջանում համառորեն շրջանառվող լուրերը, թե «Փարքինգ սիթի սերվիս» և «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունների իրական սեփականատերերը բոլորովին այլ` իշխանության ամենաբարձր ներկայացուցիչների հետ սերտորեն փոխկապակցված անձինք են, ավելի են հիմնավորվում»:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից` հավելելով, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի
Մայրաքաղաքում մարտի 3–ի գիշերը կլինի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 18:40-ի սահմաններում Արմավիր-Թալին և դեպի Քարակերտ գյուղ տանող ավտոճանապարհների հատման հատվածում բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ, 25-ամյա Գոռ Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի և Քարակերտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Խոսրովյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը:
Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Երևանում գրանցվել է 70 վթար, որի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Վարորդները տեղում ենթարկվել են փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավորների մեջ երեխաներ կան:
Թաիրով գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 մարդ է տուժել. վարորդի վիճակը ծանր է


