ՀՀ զինծառայողներ

Պատգամավորներն առաջարկում են բանակի համար գումար փնտրել գեներալների դղյակներում

78
(Թարմացված է 16:45 15.11.2016)
ԱԺ-ում այսօր շարունակվում է զինծառայողներին աջակցող հիմնադրամ ստեղծելու և քաղաքացիներից 1000-կան դրամներ գանձելու մասին նախագծի քննարկումը: Չվիճարկելով բանակին աջակցելու պատրաստակամությունը` պատգամավորները կառավարությանն առաջարկեցին բանակի համար գումար փնտրել գեներալների դղյակներում:

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Վստահ եմ` ՀՀ-ում չկա որևէ քաղաքացի, որը դեմ կլինի օգնել բանակին, խնդիրը հարցի արժեքն է, վստահության բացակայությունը: Այսօր ԱԺ նիստի սկզբում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` միաժամանակ կոչ անելով նախ պարզել և պատժել բանակը թալանած անձանց:

Պատգամավորը հիշեցրեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո պաշտոնանկ արվեցին բանակի բարձրաստիճան պաշտոնյաներ, և հարց ուղղեց հարակից զեկուցող, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին։

«Ինչու՞ նրանք պաշտոնանկ արվեցին, լավ աշխատելու համա՞ր»,- ասաց Զոհրաբյանը:

Բացի այդ, պատգամավորը մատնանշեց, որ բանակում այսօր էլ կան գեներալներ, որոնք ճոխ կյանքով են ապրում և կոչ արեց պարզել, թե որտեղից է նրանց այդ «աստղաբաշխական» հարստությունը:

Կորյուն Նահապետյանը նշեց, որ բանակի պաշտոնյաները պաշտոնանկ են արվել «ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար», ապա ավելացրեց, թե պատասխանատվությունը պարտադիր չէ, որ լինի քրեական, կարող է լինել նաև կարգապահական պատասխանատվություն: Ինչ վերաբերում է գեներալների հարստությանը, ԱԺ հանձնաժողովի նախագահը մատնացույց արեց նրանց` օրենքով ներկայացված գույքի և ունեցվածքի հայտարարագրերը` նշելով, որ դրանցում կան պատգամավորի հնչեցրած հարցի պատասխանները:

Նաիրա Զոհրաբյանի հարցադրումը շարունակեց նաև ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը` նշելով նաև փողի տեղը:

«Եկեք գնանք բանակի գեներալների տները և տեսնենք, թե ինչպես են ապրում: Միայն նրանց քշած ջիպերը բավական են բանակին աջակցելու համար: Էլ պետք չէ հիմնադրամ ստեղծել, 1000 դրամներ հավաքել»,- ասաց Բիշարյանը:ՀՀ կառավարությունը հանդես է եկել առաջարկով, որի համաձայն` երկրի յուրաքանչյուր աշխատող քաղաքացու աշխատավարձից ամսական 1000 դրամ պետք է փոխանցվի բանակի կարիքներին։

Հայրենիքի պաշտպանության ժամանակ կյանքը զոհված և առողջությունը վնասած զինծառայողներին և նրանց ընտանիքիներին հատուցելու համար կառավարությունը կներդնի նոր համակարգ: Դրա հիմնասյունը լինելու է հատուկ հիմնադրամը, որի միջոցները ձևավորվելու են նվիրատվություններից, փոխառություններից, դրամաշնորհային գումարներից, հիմնադրամի սկզբնական միջոցներից, նաև յուրաքանչյուր աշխատող քաղաքացու աշխատավարձից պարտադիր գանձվող 1000 դրամ գումարից:

Զոհվածների և 1-ին խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները միանվագ կստանան 10 մլն դրամ, 2-րդ խմբի հաշմանդամները՝ 5 մլն, իսկ հետագայում՝ 20 տարվա ընթացքում, կստանան ամսական 300 հազար դրամ: Սպաների համար այդ գումարը կկազմի ամսական 300 հազար դրամ, ենթասպաների համար՝ 250 հազար դրամ, շարքայինների համար՝ 100 հազար դրամ: Այսինքն, սպային կամ նրա ընտանիքին 20 տարվա ընթացքում կհատկացվի 82 մլն դրամ, ենթասպաներին՝ 70 մլն, շարքայիններին՝ 58 մլն։ II խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներն ամսական կստանան 200 հազար դրամ, 150 և 100 հազար դրամ համապատասխանաբար։ Դրամական միջոցները կստանան զինծառայողների ծնողներն ու երեխաները, ինչպես նաև մինչև 23 տարեկան եղբայրներն ու քույրերը։

78
Եվրատեսիլ, արխիվային լուսանկար

Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլին»

65
(Թարմացված է 14:40 05.03.2021)
Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել` հայտնելով, թե որն է նման որոշում կայացնելու պատճառը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:

«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում:

Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հայաստանը պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը։ 

«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են կորոնավիրուսային իրավիճակի և վարակի տարածման կանխարգելման հետ։  «Եվրատեսիլի» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։ Իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։

65
թեգերը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, Եվրատեսիլ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ տարեց տղամարդը Լիբանանի «The Voice»-ում երգում է «Թռչեի մտքով տուն». տեսանյութ
16–ամյա երգիչ Գարիկ Զաբելյանը փայլեց «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժամանակ
Սերժ Թանկյանի Recognize Artsakh երգը ռուսերեն են թարգմանել. տեսանյութ
Մարկոս Պիզելի

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան է նշանակվել

16
(Թարմացված է 14:39 05.03.2021)
Ֆուտբոլիսն ասել է, որ շատ երջանիկ է կրկին հայկական ֆուտբոլում ներգրավված լինելու հնարավորության համար։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին նշանակվել է Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Մարկոս Պիզելին խոսել է իր զգացողությունների, ծրագրերի և նպատակների մասին։

«Շատ երջանիկ եմ կրկին հայկական ֆուտբոլում ներգրավված լինելու հնարավորության համար: Կանեմ առավելագույնը՝ Հայաստանին վերադարձնելու այն ամենը, ինչ այդ երկիրն է տվել ինձ: Իմ գործառույթներից մեկը կլինի տարբեր միջոցառումների ժամանակ Հայաստանը ներկայացնելը: Բացի այդ, ես պետք է ավելի սերտ հարաբերություններ հաստատեմ Հարավային Ամերիկայում հայկական սփյուռքի հետ: Հնարավոր է՝ կարողանամ նոր ֆուտբոլիստներ հայտնաբերել, որոնք ապագայում կհամալրեն Հայաստանի ազգային հավաքականը: Ես մեծ ցանկություն ունեմ սովորելու: Վստահ եմ՝ ՀՖՖ-ն կաջակցի ինձ այդ հարցում, իսկ ես կփորձեմ իմ ներդրումն ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում»,– ասել է նա:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ևս անդրադարձել է Մարկոս Պիզելիի նշանակմանը:

«Մոտ մեկ ամիս առաջ արդեն հայտարարել էինք Յուրա Մովսիսյանի՝ Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան նշանակվելու մասին: Այժմ որոշել ենք, որ նմանատիպ գործառույթներով Հարավային Ամերիկայում կզբաղվի մեր նշանավոր ֆուտբոլիստներից ևս մեկը՝ Մարկոս Պիզելին: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր որդեգրած քաղաքականությանը. մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի ազգային հավաքականում մեծ ներդրում ունեցած ֆուտբոլիստները շարունակեն ներգրավված մնալ հայկական ֆուտբոլում, իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցնեն հայկական ֆուտբոլի զարգացմանը: Հարավային Ամերիկան շատ կարևոր տարածաշրջան է մեզ համար: Այստեղ կան հայկական մեծաքանակ համայնքներ, որոնցում շատ են ֆուտբոլով զբաղվող երիտասարդները: Վստահ եմ, որ Մարկոս Պիզելին հենց այն անձնավորությունն է, որը կարող է գտնել հայազգի ֆուտբոլիստներ, որոնք կարող են համալրել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները»,– ասել է Մելիքբեկյանը:

Հիշեցնենք` հունվարի 11-ին հայտնի դարձավ, որ Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը հավելյալ բուժզննում է անցել Հայաստանում, և պարզ է դարձել, որ նրան անհրաժեշտ է վիրահատություն, որից, սակայն, Պիզելին հրաժարվել է և որոշել է ավարտել իր կարիերան:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում Պիզելին անցկացրել է 66 խաղ ու դարձել 11 գոլի հեղինակ: Բրազիլացի ֆուտբոլիստը 35 տարեկան է։

16
թեգերը:
Մարկոս Պիզելի, ՀՖՖ, Հայաստան
Ըստ թեմայի
17-ամյա հայ ֆուտբոլիստի գոլը հաղթանակ պարգևեց մոսկովյան «Դինամոյին»․ տեսանյութ
«Հայրիկին է քաշել». Արաս Օզբիլիսի փոքրիկ տղան գոլ է խփում. զվարճալի տեսանյութ
Վազգեն Մանուկյանը դիմել է Լևոն Արոնյանին և խնդրել վերանայել իր որոշումը
«Սպուտնիկ Լայթ»

«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի ուսումնասիրության երկրորդ փուլն ավարտվել է

0
(Թարմացված է 14:53 05.03.2021)
Տեղեկացվում է, որ երրորդ փուլի անցկացման թույլտվությունն արդեն կա, այն տրամադրվել է փետրվարի կեսերին:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի -  Sputnik. Ռուսաստանում ավարտվել է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երկրորդ փուլը։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

«Հիմա տվյալներն ուղղվել են փորձագիտական գնահատական ստանալու», - ասել է նա լրագրողներին։

Երրորդ փուլի անցկացման թույլտվությունն արդեն կա, այն տրամադրվել է փետրվարի կեսերին: Այս ուսումնասիրությունը կկատարվի երկու խմբերի համար։ Կօգտագործվի նաև պլացեբո։ Ուսումնասիրությունը պետք է ավարտվի մինչև 2022 թվականի հունվարի 28-ը:

«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը մտնում է «Սպուտնիկ» շարքի մեջ, այն մշակվել է Գամալեայի կենտրոնի կողմից՝ մարդու ադենովիրուսային վեկտորների լավ ուսումնասիրված հարթակում ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ համատեղ:

Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի խոսքով՝ «լայթ տարբերակը» հիմնականում ուղղված է արտաքին շուկաներին, որտեղ կան ուժեղ համաճարակային օջախներ, իսկ Ռուսաստանում առաջատար կմնա «Սպուտնիկ V»-ն:

Ռուսաստանի թշնամիները վախենում են «Սպուտնիկ V»-ի հաջողությունից. Դմիտրիև

Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգն ասել է, որ այդ երկրներում «Սպուտնիկ Լայթի» օգտագործումը հնարավորություն է տալիս նվազեցնել հիվանդացության մակարդակն ու ծանրաբեռնվածությունը տեղական առողջապահության համար: Նա ավելացրել է, որ պատվաստումից հետո իմունիտետը կպահպանվի, ամենայն հավանականությամբ, մոտ երեք-չորս ամիս, իսկ պատվաստման արդյունավետությունը կկազմի մոտ 85%:

Սխեման ներառում է միայն մեկ ներարկում («Սպուտնիկ V»-ի առաջին բաղադրիչը) ու կարճ ժամանակահատվածում հակամարմինների արտադրություն։ Ընդ որում, նույնիսկ եթե պատվաստվածը վարակվի կորոնավիրուսով, նրան հիվանդության ծանր ընթացք չի սպառնում, քանի որ վիրուսի հարուցիչը թոքեր չի իջնի: Պաշտպանությունը երկարացնելու համար երեք ամիս անց կարելի է ներարկել երկրորդ մասը:

0
թեգերը:
կորոնավիրուս, Ռուսաստան, պատվաստանյութ, պատվաստումներ, Սպուտնիկ V
Ըստ թեմայի
Իրանում նշել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության հնարավոր ծավալը
Թույլ կտա՞ն Եվրոպա մեկնել «քաղաքականապես սխալ պատվաստանյութով»
Պատվաստումից հետո կարող են հակամարմիններ չարտադրվել. համաճարակաբանն ասել է` ինչու