Գյուղ

Արտագաղթ չտեսած գյուղից մինչև կին համայնքապետ. գյուղապետները` արած–չարածների մասին

334
(Թարմացված է 13:04 15.11.2016)
Տեղական ինքնակառավարման համակարգը 20 տարեկան է։ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է եղել տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին և հոբելյանական շնորհավորանք ասել։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Գոհար Սարգսյան. Տավուշի մարզի Պառավաքար գյուղը սահմանակից է Ադրբեջանին, ՀՀ պետական սահմանից մոտ 2 կմ հեռավորության վրա է։ Չնայած գյուղը պարբերաբար ենթարկվում է ադրբեջանական ռմբակոծությունների, բայց բնակիչներն ամուր կառչած են մնում իրենց հողին։ Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանն իր մի օրինակով ապացուցեց ասվածը` Պառավաքարում արտագաղթ չկա։

«Մեզ մոտ արտագաղթ չկա, ծնունդն ու մահացությունը հավասար են»,-ասաց գյուղապետը։

Պառավաքարում անհանգիստ է լինում աշնանը, բերքահավաքի ժամանակ։ Այս տարի բարեբախտաբար կրակոցներ չեն եղել, ու մարդիկ հանգիստ հավաքել են բերքը։

Президент Армении Серж Саргсян награждает Роланда Маргаряна
Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Պառավաքարի գյուղապետը եկել էր տեղական ինքնակառավարման համակարգի 20-ամյակի միջոցառմանը մասնակցելու, իսկ որ ամենակարևորն է` նախագահ Սերժ Սարգսյանին գյուղական խնդիրների լուծման նախագիծ ներկայացնելու համար։

«Հանրապետության նախագահին ներկայացրի խմելու ջրագծի և ներքին ցանցի կառուցման նախագիծը, ասաց` վաղը կզանգես, կիմանաս` երբ կկարողանաս այդ ծրագիրն իրականացնել։ Բայց պետք է ասեմ նաև, որ մեր գյուղում շատ աշխատանք է արված, գազիֆիկացված է, ասֆալտապատված, փողոցները լուսավորված են, ոռոգման ջրագծեր ենք քաշել, դպրոց ենք վերանորոգել»,- պատմեց նա։

Նրան ու տեղական ինքնակառավարման համակարգի մի շարք այլ ներկայացուցիչների նախագահ Սարգսյանն արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրեց պետական պարգևներով։

Նախագահը շնորհավորեց բոլորին և հիշեցրեց 20 տարի առաջ, 1996 թվականի նոյեմբերի 10-ին կայացած համայնքների ղեկավարների և ավագանիների առաջին ընտրությունները, երբ ներդրվեց տեղական ինքնակառավարման նոր, ժողովրդավարական համակարգը։

«Երբ ես ասում եմ, որ տեղական ինքնակառավարման համակարգը կայացել է, չի նշանակում, որ մենք չունենք թերություններ այդ ոլորտում, չի նշանակում, որ մեր բոլոր համայնքների ղեկավարները կայացել են, չի նշանակում, որ թերացումներ չկան, այլ նշանակում է, որ, իրոք, համակարգը կայացել է, և մենք մշտապես պետք է աշխատենք կատարելագործել այդ համակարգը»,- ասաց նախագահը։

Նախագահն ասաց, որ իր ուղղակի ուշադրության և վերահսկողության տակ են սահմանամերձ համայնքները: Ըստ այդմ, հատուկ հոգատարություն է ցուցաբերվում սահմանամերձ համայնքներին, որոնք «տասնամյակներ շարունակ պատվախնդրորեն ապրում և մաքառում են գնդակոծությունների պայմաններում»:

«Ժամանակի ընթացքում մենք շատ ավելի լավ ենք ապրելու, քան հիմա ենք ապրում: Ուղիղ այնպես, ինչպես 1996 թվականին: Երբ այս համակարգը կառուցվում էր, վստահ եմ, շատ գյուղապետեր մտածում էին, որ դժվար թե բարելավում լինի: Եղա՛վ: Այնպես որ, ես խնդրում եմ բոլորին աջակցել Կառավարության նախաձեռնությանը, խնդրում եմ բոլորիդ աջակցել մեր նախաձեռնությանը»,-ասաց նախագահը:

Վայոց Ձորի սահմանամերձ Խաչիկ գյուղի ղեկավար Վարդան Ներսիսյանը, օրինակ, հետագա զարգացումը պատկերացնում է աշխատատեղերի ստեղծմամբ ու բնակարանաշինության ակտիվացմամբ։ Այս պահին, նրա խոսքով, նրանք կարող են զարգացնել գյուղատնտեսական ներուժը։

«Այսօր մենք աշխատում ենք կազմակերպություններից մեկի հետ, որ շամպայնի գործարան հիմնենք մեր գյուղում, որովհետև Խաչիկ գյուղը հնարավորություն ունի 100 տոննա խաղող արտադրելու։ Դա խթան կհանդիսանա գյուղի հետագա զարգացման համար»,- ասաց նա։

Գյուղապետների մեջ անմիջապես առանձնացավ կին համայնքապետը։ Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքի ղեկավար Ալինա Հարությունյանը հայտնեց, որ 20 տարի է` ղեկավարում է համայնքը, 7 անգամ բացարձակ քվե է ստացել։

Алина Арутюнян награждена за результативную и добросовестную работу
© Sputnik / Gohar Sargsyan
Ալինա Հարությունյան

Նա չի կարծում, որ կին լինելը խանգարում է իր աշխատանքին։ Հարցին, թե ինչպե՞ս կարելի է 20 տարի միևնույն աշխատանքը ստանձնել, նա պատասխանեց.

«Երբ նվիրվում ես աշխատանքիդ, ինչքան աշխատում ես, այնքան բան ես ունենում անելու»,-կարճ ու կոնկրետ ասաց նա։

Տեղեկացնենք, որ երեկ` նոյեմբերի 14-ին, պարգևներ ստացան Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքի ղեկավար Ալինա Հարությունյանը, Վայոց ձորի մարզի Խաչիկ համայնքի ղեկավար Վարդան Ներսիսյանը, Տավուշի մարզի Պառավաքար համայնքի ղեկավար Ռոլանդ Մարգարյանը, Սյունիքի մարզի Վաղատին համայնքի ղեկավար Շահեն Գրիգորյանը և Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավար Ազիզ Մհոյանը:

Серж Саргсян, Тарон Маргарян и Давид Локян присутствовали на торжественном заседании, посвященном 20-летию внедрения в Армении системы местного самоуправления, и выступил с поздравлением по случаю юбилея
Տարոն Մարգարյանը, Սերժ Սարգսյանը, Դավիթ Լոքյանը
334
Եվրատեսիլ, արխիվային լուսանկար

Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլին»

64
(Թարմացված է 14:40 05.03.2021)
Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել` հայտնելով, թե որն է նման որոշում կայացնելու պատճառը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:

«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում:

Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հայաստանը պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը։ 

«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են կորոնավիրուսային իրավիճակի և վարակի տարածման կանխարգելման հետ։  «Եվրատեսիլի» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։ Իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։

64
թեգերը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, Եվրատեսիլ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ տարեց տղամարդը Լիբանանի «The Voice»-ում երգում է «Թռչեի մտքով տուն». տեսանյութ
16–ամյա երգիչ Գարիկ Զաբելյանը փայլեց «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժամանակ
Սերժ Թանկյանի Recognize Artsakh երգը ռուսերեն են թարգմանել. տեսանյութ
Մարկոս Պիզելի

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան է նշանակվել

16
(Թարմացված է 14:39 05.03.2021)
Ֆուտբոլիսն ասել է, որ շատ երջանիկ է կրկին հայկական ֆուտբոլում ներգրավված լինելու հնարավորության համար։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին նշանակվել է Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Մարկոս Պիզելին խոսել է իր զգացողությունների, ծրագրերի և նպատակների մասին։

«Շատ երջանիկ եմ կրկին հայկական ֆուտբոլում ներգրավված լինելու հնարավորության համար: Կանեմ առավելագույնը՝ Հայաստանին վերադարձնելու այն ամենը, ինչ այդ երկիրն է տվել ինձ: Իմ գործառույթներից մեկը կլինի տարբեր միջոցառումների ժամանակ Հայաստանը ներկայացնելը: Բացի այդ, ես պետք է ավելի սերտ հարաբերություններ հաստատեմ Հարավային Ամերիկայում հայկական սփյուռքի հետ: Հնարավոր է՝ կարողանամ նոր ֆուտբոլիստներ հայտնաբերել, որոնք ապագայում կհամալրեն Հայաստանի ազգային հավաքականը: Ես մեծ ցանկություն ունեմ սովորելու: Վստահ եմ՝ ՀՖՖ-ն կաջակցի ինձ այդ հարցում, իսկ ես կփորձեմ իմ ներդրումն ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում»,– ասել է նա:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ևս անդրադարձել է Մարկոս Պիզելիի նշանակմանը:

«Մոտ մեկ ամիս առաջ արդեն հայտարարել էինք Յուրա Մովսիսյանի՝ Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան նշանակվելու մասին: Այժմ որոշել ենք, որ նմանատիպ գործառույթներով Հարավային Ամերիկայում կզբաղվի մեր նշանավոր ֆուտբոլիստներից ևս մեկը՝ Մարկոս Պիզելին: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր որդեգրած քաղաքականությանը. մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի ազգային հավաքականում մեծ ներդրում ունեցած ֆուտբոլիստները շարունակեն ներգրավված մնալ հայկական ֆուտբոլում, իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցնեն հայկական ֆուտբոլի զարգացմանը: Հարավային Ամերիկան շատ կարևոր տարածաշրջան է մեզ համար: Այստեղ կան հայկական մեծաքանակ համայնքներ, որոնցում շատ են ֆուտբոլով զբաղվող երիտասարդները: Վստահ եմ, որ Մարկոս Պիզելին հենց այն անձնավորությունն է, որը կարող է գտնել հայազգի ֆուտբոլիստներ, որոնք կարող են համալրել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները»,– ասել է Մելիքբեկյանը:

Հիշեցնենք` հունվարի 11-ին հայտնի դարձավ, որ Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը հավելյալ բուժզննում է անցել Հայաստանում, և պարզ է դարձել, որ նրան անհրաժեշտ է վիրահատություն, որից, սակայն, Պիզելին հրաժարվել է և որոշել է ավարտել իր կարիերան:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում Պիզելին անցկացրել է 66 խաղ ու դարձել 11 գոլի հեղինակ: Բրազիլացի ֆուտբոլիստը 35 տարեկան է։

16
թեգերը:
Մարկոս Պիզելի, ՀՖՖ, Հայաստան
Ըստ թեմայի
17-ամյա հայ ֆուտբոլիստի գոլը հաղթանակ պարգևեց մոսկովյան «Դինամոյին»․ տեսանյութ
«Հայրիկին է քաշել». Արաս Օզբիլիսի փոքրիկ տղան գոլ է խփում. զվարճալի տեսանյութ
Վազգեն Մանուկյանը դիմել է Լևոն Արոնյանին և խնդրել վերանայել իր որոշումը
«Սպուտնիկ Լայթ»

«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի ուսումնասիրության երկրորդ փուլն ավարտվել է

0
(Թարմացված է 14:53 05.03.2021)
Տեղեկացվում է, որ երրորդ փուլի անցկացման թույլտվությունն արդեն կա, այն տրամադրվել է փետրվարի կեսերին:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի -  Sputnik. Ռուսաստանում ավարտվել է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երկրորդ փուլը։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

«Հիմա տվյալներն ուղղվել են փորձագիտական գնահատական ստանալու», - ասել է նա լրագրողներին։

Երրորդ փուլի անցկացման թույլտվությունն արդեն կա, այն տրամադրվել է փետրվարի կեսերին: Այս ուսումնասիրությունը կկատարվի երկու խմբերի համար։ Կօգտագործվի նաև պլացեբո։ Ուսումնասիրությունը պետք է ավարտվի մինչև 2022 թվականի հունվարի 28-ը:

«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը մտնում է «Սպուտնիկ» շարքի մեջ, այն մշակվել է Գամալեայի կենտրոնի կողմից՝ մարդու ադենովիրուսային վեկտորների լավ ուսումնասիրված հարթակում ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ համատեղ:

Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի խոսքով՝ «լայթ տարբերակը» հիմնականում ուղղված է արտաքին շուկաներին, որտեղ կան ուժեղ համաճարակային օջախներ, իսկ Ռուսաստանում առաջատար կմնա «Սպուտնիկ V»-ն:

Ռուսաստանի թշնամիները վախենում են «Սպուտնիկ V»-ի հաջողությունից. Դմիտրիև

Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգն ասել է, որ այդ երկրներում «Սպուտնիկ Լայթի» օգտագործումը հնարավորություն է տալիս նվազեցնել հիվանդացության մակարդակն ու ծանրաբեռնվածությունը տեղական առողջապահության համար: Նա ավելացրել է, որ պատվաստումից հետո իմունիտետը կպահպանվի, ամենայն հավանականությամբ, մոտ երեք-չորս ամիս, իսկ պատվաստման արդյունավետությունը կկազմի մոտ 85%:

Սխեման ներառում է միայն մեկ ներարկում («Սպուտնիկ V»-ի առաջին բաղադրիչը) ու կարճ ժամանակահատվածում հակամարմինների արտադրություն։ Ընդ որում, նույնիսկ եթե պատվաստվածը վարակվի կորոնավիրուսով, նրան հիվանդության ծանր ընթացք չի սպառնում, քանի որ վիրուսի հարուցիչը թոքեր չի իջնի: Պաշտպանությունը երկարացնելու համար երեք ամիս անց կարելի է ներարկել երկրորդ մասը:

0
թեգերը:
կորոնավիրուս, Ռուսաստան, պատվաստանյութ, պատվաստումներ, Սպուտնիկ V
Ըստ թեմայի
Իրանում նշել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության հնարավոր ծավալը
Թույլ կտա՞ն Եվրոպա մեկնել «քաղաքականապես սխալ պատվաստանյութով»
Պատվաստումից հետո կարող են հակամարմիններ չարտադրվել. համաճարակաբանն ասել է` ինչու