Վարդան Հարությունյան

ՊԵԿ նախագահ. Եթե կա ստվեր, պետք է ես տեղն իմանամ

26
(Թարմացված է 21:41 07.11.2016)
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը խոստանում է կարճ ժամանակում բացահայտել ստվերում գտնվողներին և պայքարել կոռուպցիայի դեմ:

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը խոստանում է կարճ ժամանակում բացահայտել ստվերում գտնվողներին և պայքարել կոռուպցիայի դեմ: Այս մասին նա այսօր հայտարարեց ԱԺ-ում:

«Եթե կա ստվեր, պետք է ես տեղն իմանամ»,- ասաց ՊԵկ նախագահը` հավելելով, որ յուրաքանչյուր հարկային ծառայության պետի հանձնարարելու է գույքագրել իր տարածքի խնդիրները: Ըստ նրա` դրա համար շատ կարճ ժամանակ է պետք:

Վարդան Հարությունյանը հայտարարեց, որ նոր խաղի կանոններ է հաստատել համակարգում, և բոլոր այն աշխատակիցները, որոնք չեն կարողանա աշխատել նոր կանոններով, կհեռանան:

Ի դեպ, ՊԵԿ նոր պետը չթաքցրեց, որ ինքն էլ բիզնես ունի, որն այժմ կառավարում է նրա ընտանիքը, բայց վստահեցրեց, որ հատուկ վերաբերմունքը բացառում է:

Ինչ վերաբերում է հայտարարությանը, թե յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի այսուհետ կարող է ազատ ՀՀ ներկրել ցանկացած ապրանք, Վարդան Հարությունյանը տեղեկացրեց, որ այդ հայտարարությունից հետո Հայաստան է ներկրվել դիզվառելիքի և բանանի լրացուցիչ խմբաքանակ, բայց թե ովքեր են ներկրողները, դժվարացավ հիշել:

26