Գազօջախ

Գազը կէժանանա հունվարի 1-ից, էլեկտրաէներգիան` փետրվարից

87
(Թարմացված է 15:31 07.11.2016)
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց, թե ինչ միջոցների հաշվին է նախատեսվում նվազեցնել գազի սակագինը:

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Գազի վերջնական սակագինը հայտնի կդառնա նոյեմբերի վերջին և կսկսի գործել հունվարի 1-ից, իսկ էլեկտրաէներգիայի սակագինը հայտնի կդառնա դեկտեմբերի վերջին և կգործի փետրվարի 1-ից: Այս մասին այսօր հայտարարեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Նա ներկայացրեց, թե կառավարությունն ինչ միջոցների հաշվին է պատրաստվում նվազեցնել գազի սակագինը։

«Ռուսաստանից Հայաստան հասնող գազի տարանցման պայմանագրի ժամկետը Վրաստանի հետ լրանում է, և չի բացառվում, որ նոր պայմանագիրն ավելի էժան գնով կնքվի: 2-րդ՝ արտոնությունները, որոնք տրվում են բիզնեսին և սոցիալապես անապահով խավերին, ենթադրում են, որ սպառումը կավելանա, որի հասույթը կհամարվի ֆինանսավորման աղբյուր»,– ասաց Նազարյանը:

Ըստ նրա` 3-րդ կետն այն է, որ «Գազպրոմ Արմենիան» նախկինում ունեցել է մեծ ֆինանսական պարտավորություններ, իսկ այսօր այդ պարտավորությունների մեծ մասը վերացել են, և 4-րդ՝ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը խոստանում է, որ եթե բոլոր 3 ռիսկերը չբավարարեն, ապա ինքը սուբսիդավորման մյուս մասը կվերցնի իր վրա:

Հիշեցնենք, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր գազի և էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման ուղիներ ու միջոցներ փնտրել` նախօրոք հայտարարելով, որ նվազեցումը բյուջեից չի սուբսիդավորվելու:

87