ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Հայկական ատոմային էլեկտրակայանի ծառայության ժամկետի երկարացմանն ուղղված աշխատանքների շնորհիվ ատոմակայանն ավելի անվտանգ կդառնա: Այս մասին Sputnik Արմենիային ասաց կայանի միջուկային անվտանգության և հուսալիության բաժնի պետ Սոս Սարգսյանը:
Էլեկտրակայանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել էր սեպտեմբերի 20-ին՝ ամենամյա պլանային վերանորոգում իրականացնելու և վառելիքը փոխելու համար: Նախատեսվում է, որ այն կրկին կաշխատի նոյեմբերի 26-ին, իսկ շահագործման ժամեկտը ևս 10 տարով երկարացնելու աշխատանքները կսկսվեն 2017թ-ի գարնանը: Դրանից հետո այն կաշխատի մինչև 2026թ-ը:
«Ամեն տարի մենք պլանային վերանորոգում ենք իրականացնում, որի ընթացքում վառելիքի մի մասը փոխվում է, այս անգամ ենթադրվում էր դադարեցնել կայանի աշխատանքն ավելի երկար ժամանակով, քանի որ ատոմակայանի ծառայությունը երկարացնելու որոշակի աշխատանքներ արդեն սկսվել են»,- ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ այս անգամ ստուգվել են ռեակտորի բոլոր մասերը: Մասնավորապես, ստուգվել են բոլոր միակցումները, շոգեգեներատորների մաշվածության աստիճանը: Արդեն մեծ աշխատանք է տարվել ծառայության ժամկետը երկարացնելու ուղղությամբ: Նա նշեց, որ Ռուսաստանի տրամադրած վարկի շրջանակում իրականացվում է ոչ միայն առկա սարքերի ստուգումը, այլ նաև համակարգերի արդիականացումը, ինչը կհանգեցնի ԱԷԿ-ի անվտանգության ավելացմանը:
«Նոր բլոկն ավելի անվտանգ կլինի երկու տարի անց, քան նախկինում էր, քանի որ դետալների մի մասը կփոխվի: Բացի այդ, կներդրվեն նոր համակարգեր, որոնք ավելի լավ են արձագանքում արտակարգ իրավիճակների դեպքում»,- ասաց Սարգսյանը:
2014 թվականի մարտին Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց մինչև 2026 թվականը երկարացնել հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը` նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ձգձգման պատճառով։ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումը կիրականացվի 270 մլն դոլարի ռուսական պետական արտահանման վարկի և 30 մլն դոլարի դրամաշնորհի հաշվին։
Մեծամոր քաղաքի մոտ գործող ատոմային էլեկտրակայանը միակն է տարածաշրջանում։ Ներկա պահին աշխատում է միայն երկրորդ բլոկը` 407,5 ՄՎտ հզորությամբ։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 մարդ, կատարվել է 744863 թեստավորում, առողջացել են վարակվածներից 164463-ը։ Գրանցվել է մահվան 3215 դեպք (+7)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և հասել 822-ի։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովը երաժիշտ ու բլոգեր Դավիթ Մանուկյանին (Դավա) խոստանում է, որ նա կմասնակցի «Եվրատեսիլ» երգի մրցույթին։ Տեղեկությունը հայտնում է StarHit-ը:
Կիրկորովը Մանուկյանին դա ասել է Sugar երգի մոսկովյան շնորհանդեսի ժամանակ։ Այս կատարմամբ Նատալյա Գորդիենկոն «Եվրատեսիլում» ներկայացնելու է Մոլդովան: Կիրկորովը երգի հեղինակներից և պրոդյուսերներից է։
«Նատալյան «Եվրատեսիլի» աստղն է։ Իսկ շուտով դու՝ Դավիթ, կգնաս Հայաստանի կողմից», - ասել է Կիրկորովը Մանուկյանին, որը նույնպես հրավիրված էր շնորհանդեսին։
Սկզբում Դավան Կիրկորովի խոսքերը որպես կատակ է ընդունել, սակայն ավելի ուշ խոստովանել է, որ պատրաստ է քննարկել առաջարկը:
««Եվրատեսի՞լ» ենք գնում։ Հաջորդ տարին մերն է։ Չեմ կարող մերժել փոփ-արքային», - ասել է Դավան։
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն` կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Ավելի ուշ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնեց, որ 2021թ. Եվրատեսիլի անցկացման և Հայաստանի պատվիրակի մասնակցության վերաբերյալ տեղեկություն դեռ չկա․ պարզ չէ՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2021»-ին Աթենա Մանուկյա՞նը կներկայացնի, թե՞ նոր մասնակից կընտրեն, բայց մի բան հստակ է՝ «Եվրատեսիլ 2021»-ին երկիրը պետք է ներկայանա նոր երգով։


