ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ կալանավորված անձ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի գործով այսօր քրեակատարողական հիմնարկ կատարված այցելության հիման նախաձեռնվել է նաև հարցի քննարկման գրավոր ընթացակարգ: Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը:
Մասնավորապես, քրեակատարողական հիմնարկ կատարված հատուկ այցելության արդյունքներով՝ Հ. Հարությունյանի պահման պայմանների, նրան ցուցաբերվող բուժօգնության հարցերի, բժշկական փաստաթղթերի ուսումնասիրության, առողջական վիճակի կապակցությամբ նախապատրաստվել է Արդարադատության նախարարությանն ուղղված լրացուցիչ գրություն:
Դրանում, այլ հարցերի թվում, ևս մեկ անգամ բարձրացվել է Հովհաննես Հարությունյանի ոտքի վիրահատության, ինչպես նաև վկայակոչվող՝ արտերկրյա բժիշկների եզրակացությունները կամ հարցադրումները ստանալուն պես անհապաղ դրանց մանրամասն քննարկում իրականացնելու հարցերը, ինչպես նաև պահանջվել են Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացնել պարզաբանումներ դրանց քննարկման կապակցությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նկարագրված հարցերով գործում է կարգավիճակի առավելագույն հնարավորություններով՝ առանձնակի կարևորելով անազատության մեջ պահվող անձի առողջական վիճակի վերաբերյալ ցանկացած հարցի մանրամասն քննարկում և լուծում:
Նշենք, որ նախօրեին Հովհաննես Հարությունյանի փաստաբան Նաիրա Միրզոյանը ԶԼՄ-ներին հայտնել էր, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին վիրավորված Հովհաննես Հարությունյանի ոտքը սևացել է, անզգայացել ու սառչել, և Հարությունյանը խնդրում է բժիշկներին վիրահատել իր անզգայացած ոտքը:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Եվ այսպես`
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այս տարի կայացած հանրահավաքներին, ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար երկու անգամ պարգևավճար են ստացել:
Օրաթերթը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:
«Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) 03.03.2021 թ.-ի դրությամբ հատկացվել է ամսական պարգևատրում (ս/թ հունվար ամսվա համար)՝ 718.152.586 դրամ գումարի չափով, միանվագ դրամական պարգևատրում («Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի հիման վրա)՝ 209.268.943 դրամի չափով»,–գրում է թերթը:
Չտրվել սադրանքներին. ՀՀ ոստիկանությունը և դատախազությունը հայտարարություններ են տարածել
Ստացվում է՝ ոստիկանության աշխատակիցները իսկապես պարգևատրվել են երկու անգամ. մեկը հունվար ամսվա համար, մեկն էլ արդեն միանվագ:
Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն


