Կարեն Կարապետյան

Կառավարություն՝ մարդկային դեմքով

43
(Թարմացված է 21:15 05.11.2016)
Երևանը նման է Դետրոյթին, համենայն դեպս նրանով, որ ժամանակին Երևանում էլ էին ավտոմեքենաներ արտադրվում: Բայց եթե ամերիկյան «Ֆորդերն» այսօր հայտնի են ամբողջ աշխարհում, ապա երևանյան «Երազները» մնացել են հեռավոր անցյալում:

Երեք տարի առաջ Դետրոյթում ամեն ինչ այնքան վատ էր, որ քաղաքը սնանկ ճանաչվեց, քաղաքապետ Քվեյմ Քիլպատրիկն էլ 28 տարվա ազատազրկման դատապարտվեց: Մոտավորապես այդ ժամանակ էլ Հայաստանի տնտեսությունը սկսեց նմանվել մի դիստրոֆիկի, որին խոստանում էին կերակրել, բայց սովամահ էին անում:

Առաջին հայացքից թվում է, թե ամերիկյան մեգապոլիսին ու Հայաստանի գլխավոր քաղաքին իրար կապող ուրիշ որևէ բան գտնելը հեշտ չէ, սակայն արդեն այսօր երկուսի կյանքում էլ փոփոխություններ կան, և տնտեսական ու քաղաքական ասպարեզում նոր դեմքեր են հայտնվել: Հայաստանում՝ վարչապետ Կարեն Կարապետյանը, Դետրոյթում` բարեփոխումներ իրականացնող միլիարդատեր Դեն Գիլբերտը: Քանի որ, ըստ ամենայնի, Դետրոյթում գործերն ավելի շուտ կկարգավորվեն, քան Երևանում, մի քանի խոսք այն մասին, թե ինչ է կատարվում Դետրոյթում:

2009 թվականին «շարժիչների» քաղաքում գործազրկության մակարդակը (28 տոկոս) գրեթե եռակի գերազանցում էր միջին ամերիկյան ցուցանիշը, բնակչությունը հեռանում էր Դետրոյթից ու հաստատվում Ամերիկայի տարբեր քաղաքներում: Այս իրավիճակը ձգվեց մինչև անցյալ տարի:

Իսկ ի՞նչ եղավ 2015 թվականին: Տեղացի միլիարդատեր Դեն Գիլբերտը (այս դեպքում կարևոր է տեղացի լինելու հանգամանքը) քաղաքային տնտեսության ակտիվացման համար շուրջ 2 մլրդ դրեց սեփական գրպանից:

«Կարծում եմ՝ վաղուց պետք էր խոստովանել, որ սա ինչ-որ անցողիկ ֆենոմեն չէ», — համեստորեն նշեց Գիլբերտը՝ ավելացնելով, որ քաղաքում այժմ լրիվ այլ մթնոլորտ է:

Բացի փողից (ինչպես տեսնում ենք, միայն Հայաստանում չէ, որ փողերը հեշտորեն գողանում են), ի՞նչն օգնեց վերագործարկել դետրոյթյան շարժիչը:
Գիլբերտը ոչ միայն միլիարդատեր է, այլև՝ խելացի մարդ, որը հիմնական հարվածի ուժն այսպես սահմանեց.

«Ես կարծում եմ, որ քաղաքը կարելի է անվանել մկանների ու ինտելեկտի հատման կետ: Մենք առաջվա պես շատ բան ենք արտադրում, շատ բան փոխում. դրանք մկաններն են: Իսկ ինչ վերաբերում է ինտելեկտին, այստեղ դրա պակաս չկա: Սա այն տեղն է, ուր ձգտում են գալ գործարարները, մարդիկ, որոնք նորարարական գաղափարներ ու տեխնոլոգիաներ են հնարում: Այսպիսով մենք ունենք և՛ մեկը, և՛ մյուսը»:

Հայաստանում էլ կան այս երկու գործոնները: Ուղեղն այն թիմն է, որը հավաքում է Կարեն Կարապետյանը՝ ընտրելով անհրաժեշտն ու թերություն գտնելով անօգտակարի մեջ: Քաղաքի մկաններն էլ գործազուրկներն են: Հատման կետը` մեկը մյուսին միացնող կետը: Մնաց փողի հարցը: Սա լուրջ գործ է: Երևանի օլիգարխները ինքնամոռաց մարդասիրության դրսևորումներ առայժմ չեն ցուցաբերել: Ի՞նչ կլինի հետո, դժվար է ասել. հույսը վերջինն է մահանում:

Իսկ հիմա, առանց մեկենասների օգնությանը սպասելու, ամենաճիշտ ուղին է ընտրված. 2017 թվականին պետական կառավարման մարմինների ծախսերը կկրճատվեն ավելի քան 1 մլրդ դրամով, միայն Ազգային անվտանգության խորհրդում աշխատատեղերի կրճատման հաշվին պետության ղեկավարի աշխատակազմը կտնտեսի շուրջ 550 մլն, ևս 390 մլն պետբյուջե կվերադարձնի ԱԺ-ն, դրա փոխարեն 40 մլն-ով կավելանա պետական պարգևավճարների համար հատկացվող գումարը: Այսինքն՝ ինտելեկտը շարունակվում է գնահատվել:

Եվս մի հանգամանք. կառավարությունը չի խոստանում մի բան, որը տալ չի կարող, օրինակ՝ կենսաթոշակների բարձրացում: Ավելի ազնիվ է:

Եվ ամենավերջին, բայց բոլորովին էլ ոչ անկարևոր փաստը. նոր կառավարության անդամներից շատերի՝ մարդկանց ու իրենց շրջապատող իրականության հանդեպ հայացքները գրեթե մոռացված իմաստավորում են ստանում, ինչն անհամեմատելի է բազմանշանակ գոռոզության ու անհաղթահարելի սնապարծության հետ:

Հ.Գ. Երևանի ու Դետրոյթի նմանության հարցի վերաբերյալ: Դետրոյթում այսօր 680 հազար մարդ է ապրում: Սակայն կա նաև, այսպես կոչված, «Դետրոյթի մետրոպոլիտենի տարածք», որտեղ ավելի քան 4 մլն մարդ կա: Իսկ դա ավելի շատ է, քան Հայաստանի ամբողջ բնակչությունը, անգամ երկրի ծաղկուն շրջանում:

43
Սյունիք. արխիվային լուսանկար

Սյունիքում, Վայոց Ձորում ու Գեղարքունիքում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ

3
(Թարմացված է 09:51 05.03.2021)
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Եվ այսպես`

  • Փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
  • Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի։
  • Դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր» հատվածը (բեռնատարների համար) և Սյունիքի մարզի Շուռնուխ-Կատարի ավտոճանապարհը։
  • Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում, Գեղարքունիքի մարզի Գավառ և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։
  • Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը

3
թեգերը:
ձյուն, Ճանապարհ, Հայաստան, Լարս
Ըստ թեմայի
Ատելի և սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է բերում, մյուսին՝ անհանգստություն
Երևանում և մարզերից 5–ում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
Ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն
Արխիվային լուսանկար

Ոստիկանը մերն է. հրապարակում կանգնելու համար ավելի շա՞տ են փող ստանում

26
(Թարմացված է 09:37 05.03.2021)
Օրաթերթը գրավոր հար­ցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այս տարի կայացած հանրահավաքներին, ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար երկու անգամ պարգևավճար են ստացել:

Օրաթերթը գրավոր հար­ցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:

«Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) 03.03.2021 թ.-ի դրությամբ հատկացվել է ամսական պարգևատրում (ս/թ հունվար ամսվա համար)՝ 718.152.586 դրամ գումարի չափով, միանվագ դրամական պարգևատրում («Պետական պաշտոններ և պե­տական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի հիման վրա)՝ 209.268.943 դրամի չափով»,–գրում է թերթը:

Չտրվել սադրանքներին. ՀՀ ոստիկանությունը և դատախազությունը հայտարարություններ են տարածել

Ստացվում է՝ ոստիկանության աշխատակիցները իսկապես պարգևատրվել են երկու անգամ. մեկը հունվար ամս­վա համար, մեկն էլ արդեն միանվագ:

Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն

26
թեգերը:
Հայաստան, պարգևավճար, Ոստիկանություն
Ըստ թեմայի
«Գուցե որոշել են ուժ կիրառել». Արթուր Վանեցյանը` ոստիկանության հայտարարության մասին
Բողոքի ակցիաներ, անթիվ- անհամար ոստիկաններ, բերման ենթարկվածներ. Երևանը` լուսանկարներում
Ոստիկանները փակել են Դեմիրճյան փողոցը. տեսանյութ