ՀԱԷԿ

Մութ 90-ականները. ինչպես վերագործարկվեց հայկական ատոմակայանը

640
Ուղիղ 21 տարի առաջ՝ 1995 թվականի հունվարի 5-ին, հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը վերագործարկվեց:

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը վերագործարկվեց էներգետիկ սուր ճգնաժամի պայմաններում: ՀԱԷԿ-ի միջուկային անվտանգության բաժնի պետի տեղակալ Սոս Սարգսյանը Sputnik Արմենիային պատմեց վերագործարկման մանրամասները:

Հայկական ԱԷԿ-ը գտնվում է Արարատյան դաշտավայրում, Երևանից 28 կմ դեպի արևմուտք: ՀԱԷԿ-ը երկու էներգաբլոկ ունի, որոնք կառուցվել են ВВЭР-440 տեսակի երկու սեյսմիկ ռեակտորների հիման վրա: Առաջին էներգաբլոկը շահագործման հանձնվեց 1976 թվականի դեկտեմբերի 22-ին, երկրորդը` 1980 թվականի հունվարի 5-ին:

1983 թվականին, ՀԱԷԿ-ի երկրորդ հերթի նախագծի հաստատումից հետո, սկսվեցին երրորդ և չորրորդ էներգաբլոկերի կառուցման աշխատանքները, սակայն 1986 թվականի չեռնոբիլյան ԱԷԿ-ի վթարից հետո շինարարությունը դադարեցվեց:

1988 թվականի դեկտեմբերի 7-ին ժամը 11-անց 41 րոպեին Հայաստանի հյուսիսային շրջանում ավելի քան 7 բալանոց երկրաշարժ գրանցվեց, որը շուրջ 26 հազար մարդու կյանք խլեց: Ու թեև ատոմակայանն ամբողջությամբ պահպանեց իր աշխատունակությունը, այնուհանդերձ որոշում կայացվեց կանգնեցնել էներգաբլոկերի աշխատանքը: Մինչ այդ, ՀԱԷԿ-ը 48 446 մլն կվ/ժ էլեկտրաէներգիա էր արտադրում:

Ներկա պահին աշխատում է ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը, որը վերագործարկվել է 1995 թվականի նոյեմբերի 5-ին: Այն արտադրում է հանրապետությունում սպառվող էլեկտրաէներգիայի 40 տոկոսը:

Այն վերագործարկելու մասին որոշումը կայացվեց տնտեսական բարդ պայմաններում: 1993 թվականին երկիրը մի շարք այլ խնդիրների հետ մեկտեղ էլեկտրականության սուր պակաս ուներ:

«Ավագ սերունդը հիշում է, թե ինչ վիճակում էր էլեկտրականության հարցը, հոսանք տալիս էին օրական երկու ժամ, գազատարներ էին պայթում», — հիշում է Սարգսյանը:

Նա ատոմակայանում սկսել է աշխատել 1985 թվականից: Աշխատանքից ազատվել է, երբ կայանը կանգնեցվել է, սակայն վերադարձել է 1993 թվականին՝ երկրորդ բլոկի վերագործարկման որոշումից հետո:

Նրա խոսքով` ԱԷԿ-ի գործարկման հետ կապված դժվարությունները շատ էին, քանի որ պարապուրդի հետևանքով շատ համակարգեր շարքից դուրս էին եկել, վերանորոգման կարիք էր զգացվում, և դրա համար որոշվեց վառելիքը փոխել:

«Տխուր տնտեսական իրավիճակը մեծ ներդրումներ էր պահանջում: Ռուսաստանը մեզ վարկ տրամադրեց, և մենք կարողացանք վերագործարկել կայանը», — ասաց Սարգսյանը:

Այն հարցին, թե արդյոք դժվա՞ր չէր վերագործարկել ռեակտորը երկար չաշխատելուց հետո, նա բացասական պատասխան տվեց. տեխնիկան ծանոթ էր, նաև՝ հուսալի: Բոլոր համակարգերը, սարքերը խստորեն ստուգվում էին, որոշներն էլ՝ արդիականացվում:
Անկախ Չեռնոբիլում տեղի ունեցած ողբերգությունից, մեր ատոմակայանի աշխատակիցները մտավախություն չունեին, քանի որ, Սարգսյանի խոսքով,

Հայաստանում բոլորովին այլ կարգի ռեակտոր էր դրված, որի առանձնահատկությունները հաշվի առնելով՝ Հայաստանում կարող էր Թրի-Մայլ-Այլենդի (Միջուկային էներգետիկայի պատմության մեջ ամենախոշար վթարը, որը տեղի է ունեցել 1979 թվականի մարտի 28-ին ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի ատոմակայանում) նման վթար տեղի ունենար, սակայն այդ փորձը թույլ տվեց անել ամեն ինչ նման արտակարգ իրավիճակից խուսափելու ու կանխելու համար:

Ատոմային ռեակտորի գործարկումից հետո հզորությունն այդպես էլ չհասավ 100%-ի: 90-ականներին այդ քանակի էլեկտրաէներգիայի կարիք չկար, և մինչև հիմա հզորությունը 92% է կազմում:

2014 թվականի մարտին Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց մինչև 2026 թվականը երկարացնել հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը` նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ձգձգման պատճառով։ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումը կիրականացվի 270 մլն դոլարի ռուսական պետական արտահանման վարկի և 30 մլն դոլարի դրամաշնորհի հաշվին։ Մեծամոր քաղաքի մոտ գործող ատոմային էլեկտրակայանը միակն է տարածաշրջանում։ Ներկա պահին աշխատում է միայն երկրորդ բլոկը` 407,5 ՄՎտ հզորությամբ։Նախատեսվում է, որ Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգումը ևս 10 տարով կսկսվի 2017 թվականի գարնանը:

640
Սյունիք. արխիվային լուսանկար

Սյունիքում, Վայոց Ձորում ու Գեղարքունիքում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ

3
(Թարմացված է 09:51 05.03.2021)
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Եվ այսպես`

  • Փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
  • Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի։
  • Դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր» հատվածը (բեռնատարների համար) և Սյունիքի մարզի Շուռնուխ-Կատարի ավտոճանապարհը։
  • Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում, Գեղարքունիքի մարզի Գավառ և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։
  • Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը

3
թեգերը:
ձյուն, Ճանապարհ, Հայաստան, Լարս
Ըստ թեմայի
Ատելի և սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է բերում, մյուսին՝ անհանգստություն
Երևանում և մարզերից 5–ում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
Ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն
Արխիվային լուսանկար

Ոստիկանը մերն է. հրապարակում կանգնելու համար ավելի շա՞տ են փող ստանում

26
(Թարմացված է 09:37 05.03.2021)
Օրաթերթը գրավոր հար­ցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այս տարի կայացած հանրահավաքներին, ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար երկու անգամ պարգևավճար են ստացել:

Օրաթերթը գրավոր հար­ցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:

«Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) 03.03.2021 թ.-ի դրությամբ հատկացվել է ամսական պարգևատրում (ս/թ հունվար ամսվա համար)՝ 718.152.586 դրամ գումարի չափով, միանվագ դրամական պարգևատրում («Պետական պաշտոններ և պե­տական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի հիման վրա)՝ 209.268.943 դրամի չափով»,–գրում է թերթը:

Չտրվել սադրանքներին. ՀՀ ոստիկանությունը և դատախազությունը հայտարարություններ են տարածել

Ստացվում է՝ ոստիկանության աշխատակիցները իսկապես պարգևատրվել են երկու անգամ. մեկը հունվար ամս­վա համար, մեկն էլ արդեն միանվագ:

Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն

26
թեգերը:
Հայաստան, պարգևավճար, Ոստիկանություն
Ըստ թեմայի
«Գուցե որոշել են ուժ կիրառել». Արթուր Վանեցյանը` ոստիկանության հայտարարության մասին
Բողոքի ակցիաներ, անթիվ- անհամար ոստիկաններ, բերման ենթարկվածներ. Երևանը` լուսանկարներում
Ոստիկանները փակել են Դեմիրճյան փողոցը. տեսանյութ