ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանի ողջ տարածքում խմելու ջրի և ջրահեռացման ծառայությունների դիմաց մեկ միասնական, միջինացված սակագին սահմանելը ՀՀ կառավարության նախաձեռնությունն է: Գործադիրը` ի դեմս ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի, հայտարարել է միջազգային մրցույթ` ՀՀ ողջ տարածքի ջրամատակարարման ցանցը մեկ միասնական օպերատորին 15 տարվա վարձակալության հանձնելու նպատակով:
Մրցույթին մասնակցել է 4 ընկերություն` իտալական «Աչիա» ընկերությունը, որը ներկայում Հռոմի ջրմուղի կառավարիչն է և 2000-2005թ-ին կառավարել է նաև Երևանի ջրամատակարաման համակարգը, ֆրանսիական «Սաուր» ընկերությունը, որը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կառավարիչն էր, և հայ-գերմանական ընկերությունների կոնսորցիումը, որի հայկական հատվածի ղեկավարը, ի դեպ, Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար նշանակված Արսեն Հարությունյանն էր:
Մրցույթի պայմանները, որոնց թվում նաև ՀՀ ամբողջ տարածքում սակագնային քաղաքականության նույնականացումն է, առաջադրել է մրցույթը հայտարարած ՀՀ կառավարությունը:
«Տեղեր կան, որտեղ ջրամատակարարման իրավիճակն արդեն բարվոք է, և այնտեղ մեծ ներդրումների կարիք այլևս չկա, սակայն, օրինակ, Երևանից դուրս վիճակն այնքան էլ բարվոք, չէ, մեծ ներդրումների կարիք կա, բայց հավաքագրվող գումարներով այնտեղ հնարավոր չէ նոր ներդրումներ անել: Այդ պատճառով որոշվել է պատկերավոր ասած` մեկ սակագին լինի, մեկ գրպան լինի, պահանջներն էլ նույնը լինեն բոլորի համար: Իսկ թե օպերատորն ինչպես կաշխատի և որտեղից գումարներն ուր կուղղի, սա արդեն օպերատորի խնդիրն է»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Երևան ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը:
Նոր սակագները կսկսեն գործել հունվարի 1-ից, իսկ թե որքան կսահմանվի նոր` ընդհանրական սակագինը, հայտնի կդառնա արդեն նոյեմբերի 15-ից հետո:
Այդ օրերին, Մուրադ Սարգսյանի խոսքով, նախանշվում է «Վիոլիա» ընկերության («Երևան ջուր» ընկերությունն ընգրկված է ֆրանսիական Veolia Group-ում) ղեկավար պատվիրակության այցը ՀՀ, որի ընթացքում ՀՀ կառավարության հետ կստորագրվի նաև վարձակալության պայմանագիրը, և կճշտվեն նաև բոլոր առկախված հարցերը:
Բայց մինչ վերջնական պայմանագրի ստորագրումը, ընկերության ստանձնած որոշ պարտավորություններ արդեն իսկ հայտնի են: Վարձակալության 15 տարիների համար ընկերությունը, Մուրադ Սարգսյանի փոխանցմամբ, պարտավորվել է վճարել 89 մլրդ դրամ: Եվս 37 մլրդ դրամ ընկերությունը պարտավորվել է ներդնել ջրամատակարարման ու ջրահեռացման ցանցերի արդիականացման մեջ, իսկ պետությանը վճարվեղ տարեկան հարկերը, Մուրադ Սարգսյանի մոտավոր հաշվարկով կկազմեն շուրջ 4- 5 մլրդ դրամ:
Եվ այս բոլոր ծախսերը, գումարած`ընկերության ներքին ծախսերն ու շահույթը, պետք է ընկած լինեն սակագնի վերջնական հաշվարկի հիմքում: Իսկ ներդրումների առյուծի բաժինը, Մուրադ Սարգսյանի խոսքով, կուղղվի հատկապես մարզային բնակավայրերի ջրամատակարարման ցանցի բարեկարգմանը:
ՀՀ կառավարության հետ կնքվելիք պայմանագրով ֆրանսիական «Վիոլիա» ընկերությանը կհանձնվի Հայաստանի ջրմուղ-կոյուղու ամբողջ համակարգը, որը ներկայում տնօրինում են «Երևան ջուր», «Նոր Ակունք», «Շիրակ ջրմուղկոյուղի» և «Լոռի ջրմուղկոյուղի» ընկերությունները:
Ինչ վերաբերում է հունվարի 1-ից ուժի մեջ մտնող նոր սակագնին, ընկերությունում առայժմ հաշվարկներ են կատարում: Հայտնի է, որ ամենացածր սակագինն այսօր գործում է Երևանում և 1 խմ ջրի դիմաց կազմում է 170 դրամ, ամենաթանկ սակագինն Արմավիրում է` 204 դրամ: Այսպիսով, ըստ որոշ տեղեկությունների՝ միջինացված սակագինը թե՛ Երևանի և թե՛ մարզերի համար կկազմի շուրջ 180 դրամ:
Ի դեպ, Մուրադ Սարգսյանի խոսքով, նախ կսահմանվի մեկնարկային սակագին, որից հետո արդեն յուրաքանչյուր տարի, ըստ անհրաժեշտության, այն կվերանայվի և կվերահաստատվի ՀԾԿՀ-ի կողմից:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Եվ այսպես`
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այս տարի կայացած հանրահավաքներին, ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար երկու անգամ պարգևավճար են ստացել:
Օրաթերթը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:
«Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) 03.03.2021 թ.-ի դրությամբ հատկացվել է ամսական պարգևատրում (ս/թ հունվար ամսվա համար)՝ 718.152.586 դրամ գումարի չափով, միանվագ դրամական պարգևատրում («Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի հիման վրա)՝ 209.268.943 դրամի չափով»,–գրում է թերթը:
Չտրվել սադրանքներին. ՀՀ ոստիկանությունը և դատախազությունը հայտարարություններ են տարածել
Ստացվում է՝ ոստիկանության աշխատակիցները իսկապես պարգևատրվել են երկու անգամ. մեկը հունվար ամսվա համար, մեկն էլ արդեն միանվագ:
Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն


