Սերժ Սարգսյան

Հաջողություն ունեցող տղամարդու կողքին պետք է հաջողություն ունեցող կին լինի

68
(Թարմացված է 15:59 05.11.2016)
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀԿ կանանց խորհրդի համաժողովին ողջույնի խոսք հղել համաժողովի մասնակիցներին:

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է ՀՀԿ կանանց խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստան-25. աշխարհը և կանայք» խորագրով համաժողովին՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

Նախագահ Սերժ Սարգսյանն իր ողջույնի խոսքն է հղել համաժողովի մասնակիցներին: Նրա խոսքով՝ նախորդ հանդիպումների փորձն արդեն ապացուցել է, որ քննարկելու և խորհրդակցելու բազմաթիվ հարցեր կան:

«Ես ինքս միշտ պատրաստ եմ եղել երկխոսության, առիթը բաց չեմ թողել ձեզ հետ քննարկելու մեր ապագա ծրագրերն ու անելիքները: Ձեր գործընկերային հարցապնդումները, խորհուրդները և անգամ քննադատությունը համարում եմ անհրաժեշտ և օգտակար,- ասել է նա՝ նշելով, որ հայ իրականության մեջ կինը մշտապես իր ամուր և հաստատուն տեղն է ունեցել: Մայրությունը, մոր տեղն ու դերը հայ ընտանիքում մշտապես գնահատվել են որպես կյանքի ակունք և սրբության սրբոց:

Նրա խոսքով՝ այսօր առաջին հերթին մեր մայրերին ենք պարտական այն ամուր, բարձր և խրոխտ ոգու համար, որ տիրում է Հայոց բանակում:

«Գլուխ ենք խոնարհում այն որդեկորույս մայրերի առջև, որոնց զավակները նահատակվեցին հանուն հայրենիքի: Այդ ծանր և անփոխարինելի կորստի վիշտը նրանք կրում են բացառիկ արժանապատվությամբ»,- ասել է Սարգսյանը:

Նախագահը վստահեցրել է, որ ոչ պակաս կարևոր են կնոջ դերը, մասնակցությունը և ներդրումը հասարակության կյանքում, և մենք հպարտ ենք Հայաստանի կանանց ձեռքբերումներով մեր կյանքի բոլոր ոլորտներում ՝ մշակույթից և կրթությունից մինչև բանակ, գործարարությունից մինչև առողջապահություն:

«Իմ կարծիքով, մեր դարաշրջանի խնդիրներից մեկը արհեստական հակասությունն է անձնականի ու ընտանեկանի միջև՝ մի կողմից, և հասարակականի ու պետականի միջև՝ մյուս կողմից: Համոզված եմ, որ նման երկընտրանք չպետք է լինի»,- ասել է երկրի ղեկավարը՝ հաջողություն ունեցող տղամարդու կողքին պետք է միշտ ներկայացված լինի կինը՝ հաջողություն ունեցող կինը:

Սերժ Սարգսյանը դիմելով ՀՀԿ կանանց խորհրդի համաժողովի մասնակիցներին՝ հիշեցրել է, որ մեր երկրի Սահմանադրությունը և օրենսդրությունը երաշխավորում են կանանց և տղամարդկանց լիարժեք իրավահավասարությունը:

«Ուստի, պետք է հետևողականորեն իրագործենք արդեն իսկ մշակված օրենքի դրույթները, մասնավորապես՝ շարունակենք ընդլայնել կանանց ներգրավվածությունը քաղաքական կյանքում և որոշումներ կայացնելու գործընթացներում»,- ասել է նա:

Այս համատեքստում շատ կարևոր է լիարժեքորեն ներգրավել կանանց մեր երկրի Սահմանադրության բարեփոխումներն արդյունավետորեն իրականացնելու գործում:

Մեծ Հայրենականի վետերաններ
© Sputnik / Արմենուհի Մխոյան

Ըստ նախագահի՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեն ոչ թե ավարտեց, այլ սկիզբ դրեց մի շատ կարևոր գործընթացի, և Սահմանադրության բարեփոխմամբ մենք քայլ ենք կատարում դեպի մեր հասարակության կառավարման ավելի ժողովրդավարական համակարգ և դեպի ավելի ուժեղ Հայաստան: Սարգսյանի խոսքով՝  առջևում նոր, մեծ և կարևոր փոփոխություններ են, և այդ փոփոխությունները չեն սահմանափակվելու զուտ անուններով ու դեմքերով:

Փոփոխությունները լինելու են լայնածավալ և համակարգային, որոնց արդյունքները չպետք է իրենց երկար սպասեցնել տան: Ավելին, դրանք պետք է լինեն զգալի և շոշափելի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում:

«Գալիք երկու-երեք տարիները լինելու են բեկումնային: Վստահ եմ, որ մեր երկրի կանայք ասելիք և անելիք ունեն այստեղ: Ակնկալում եմ, որ դուք ձեր ողջ ներուժով հանձն եք առնելու այդ աշխատանքը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա նշել է, որ շատ ուրախ կլինի ծանոթանալու կանանց գաղափարներին և տեսլականին ավելի երկարաժամկետ կտրվածքով:

68
Սյունիք. արխիվային լուսանկար

Սյունիքում, Վայոց Ձորում ու Գեղարքունիքում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ

3
(Թարմացված է 09:51 05.03.2021)
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Եվ այսպես`

  • Փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
  • Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի։
  • Դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր» հատվածը (բեռնատարների համար) և Սյունիքի մարզի Շուռնուխ-Կատարի ավտոճանապարհը։
  • Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում, Գեղարքունիքի մարզի Գավառ և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։
  • Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը

3
թեգերը:
ձյուն, Ճանապարհ, Հայաստան, Լարս
Ըստ թեմայի
Ատելի և սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է բերում, մյուսին՝ անհանգստություն
Երևանում և մարզերից 5–ում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
Ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն
Արխիվային լուսանկար

Ոստիկանը մերն է. հրապարակում կանգնելու համար ավելի շա՞տ են փող ստանում

26
(Թարմացված է 09:37 05.03.2021)
Օրաթերթը գրավոր հար­ցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այս տարի կայացած հանրահավաքներին, ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար երկու անգամ պարգևավճար են ստացել:

Օրաթերթը գրավոր հար­ցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:

«Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) 03.03.2021 թ.-ի դրությամբ հատկացվել է ամսական պարգևատրում (ս/թ հունվար ամսվա համար)՝ 718.152.586 դրամ գումարի չափով, միանվագ դրամական պարգևատրում («Պետական պաշտոններ և պե­տական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի հիման վրա)՝ 209.268.943 դրամի չափով»,–գրում է թերթը:

Չտրվել սադրանքներին. ՀՀ ոստիկանությունը և դատախազությունը հայտարարություններ են տարածել

Ստացվում է՝ ոստիկանության աշխատակիցները իսկապես պարգևատրվել են երկու անգամ. մեկը հունվար ամս­վա համար, մեկն էլ արդեն միանվագ:

Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն

26
թեգերը:
Հայաստան, պարգևավճար, Ոստիկանություն
Ըստ թեմայի
«Գուցե որոշել են ուժ կիրառել». Արթուր Վանեցյանը` ոստիկանության հայտարարության մասին
Բողոքի ակցիաներ, անթիվ- անհամար ոստիկաններ, բերման ենթարկվածներ. Երևանը` լուսանկարներում
Ոստիկանները փակել են Դեմիրճյան փողոցը. տեսանյութ