Նունե Սիմոնյան

Դատարանը Նունե Սիմոնյանին «ԱՐ» վերադառնալու հնարավորություն չտվեց

358
(Թարմացված է 14:35 05.11.2016)
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Հայաստանում ճանաչված հեռուստալրագրող Նունե Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ար» հեռուստաընկերության:

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը շուրջ կես տարի տևած դատավարությունից հետո մերժեց «ԱՐ» հեռուստաընկերության բազմամյա աշխատակից Նունե Սիմոնյանի հայցն ընդդեմ հեռուստաընկերության ղեկավարության:

Լրագրողը դատարանից պահանջում էր չեղարկել իր հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին «Ար» հեռուստաընկերության տնօրինության որոշումը և հեռուսաընկերությանը պարտավորեցնել փոխհատուցում վճարել իրեն` անցած ամիսների հարկադիր պարապուրդի դիմաց: Բայց հունիսին մեկնարկած դատավարությունն ավարտվեց հայցի մերժումով:

Հիշեցնենք` դատավարության ընթացքում հեռուստաընկերության ներկայացրած փաստական հանգամանքների համաձայն, Նունե Սիմոնյանն, աշխատելով «ԱՐ» հեռուստաընկերության «Ազդարար» լրատվական ծրագրում, 2016թ-ի փետրվարի 18-ին և 19-ին 2 նկատողություն է ստացել, որից հետո` փետրվարի 19-ին, ազատվել է աշխատանքից:

Մինչդեռ Նունե Սիմոնյանի փաստաբան Էռնեստ Աբելյանը հեռուստաընկերության ներկայացուցչից դատարանում պահանջել էր ներկայացնել օրենքի պարտադիր պահանջ հանդիսացող երրորդ կարգապահական տույժի կիրառման մասին ապացույցներ, քանի որ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ անձի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել, եթե տվյալ աշխատակիցը երկու անգամ կարգապահական տույժի է ենթարկվում, և այդ կարգապահական տույժերը դեռ չմարված, ստանում է երրորդ կարգապահական տույժը:

Բացի այդ, լրագրողի շահերը պաշտպանող փաստաբանի պնդմամբ, երկու կարգապահական տույժերը ևս ներկայացվել են սահմանված կարգի խախտմամբ, քանի որ Նունե Սիմոնյանից կատարած խախտման համար բացատրություն չի պահանջվել, նրան այդ պահանջով գրություն չի ներկայացվել:

Փաստաբանը դժվարացավ ասել՝ առաջին ատյանի դատարանի վճիռը կբողոքարկվի վերաքննիչ դատարանում, թե ոչ: Նա նշեց, որ այդ հարցը պետք է քննարկի իր վստահորդի հետ:

Հայաստանում աշխատանքը կորցնելուց հետո Նունե Սիմոնյանը ստիպված է եղել մեկնել ԱՄՆ` ընտանիքի ապրուստը հոգալու և կենցաղային խնդիրները լուծելու համար:

358
Ըստ թեմայի
Լրագրող Նունե Սիմոնյանի դատական գործում նոր ներկայացուցիչ ընդգրկվեց
«ԱՐ»–ի սեփականատերը վերցրել է լրագրողի ավտոմեքենան ու նրան ազատել աշխատանքից
Սյունիք. արխիվային լուսանկար

Սյունիքում, Վայոց Ձորում ու Գեղարքունիքում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ

5
(Թարմացված է 09:51 05.03.2021)
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Եվ այսպես`

  • Փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
  • Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի։
  • Դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր» հատվածը (բեռնատարների համար) և Սյունիքի մարզի Շուռնուխ-Կատարի ավտոճանապարհը։
  • Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում, Գեղարքունիքի մարզի Գավառ և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։
  • Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը

5
թեգերը:
ձյուն, Ճանապարհ, Հայաստան, Լարս
Ըստ թեմայի
Ատելի և սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է բերում, մյուսին՝ անհանգստություն
Երևանում և մարզերից 5–ում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
Ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն
Արխիվային լուսանկար

Ոստիկանը մերն է. հրապարակում կանգնելու համար ավելի շա՞տ են փող ստանում

26
(Թարմացված է 09:37 05.03.2021)
Օրաթերթը գրավոր հար­ցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այս տարի կայացած հանրահավաքներին, ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար երկու անգամ պարգևավճար են ստացել:

Օրաթերթը գրավոր հար­ցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:

«Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) 03.03.2021 թ.-ի դրությամբ հատկացվել է ամսական պարգևատրում (ս/թ հունվար ամսվա համար)՝ 718.152.586 դրամ գումարի չափով, միանվագ դրամական պարգևատրում («Պետական պաշտոններ և պե­տական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի հիման վրա)՝ 209.268.943 դրամի չափով»,–գրում է թերթը:

Չտրվել սադրանքներին. ՀՀ ոստիկանությունը և դատախազությունը հայտարարություններ են տարածել

Ստացվում է՝ ոստիկանության աշխատակիցները իսկապես պարգևատրվել են երկու անգամ. մեկը հունվար ամս­վա համար, մեկն էլ արդեն միանվագ:

Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն

26
թեգերը:
Հայաստան, պարգևավճար, Ոստիկանություն
Ըստ թեմայի
«Գուցե որոշել են ուժ կիրառել». Արթուր Վանեցյանը` ոստիկանության հայտարարության մասին
Բողոքի ակցիաներ, անթիվ- անհամար ոստիկաններ, բերման ենթարկվածներ. Երևանը` լուսանկարներում
Ոստիկանները փակել են Դեմիրճյան փողոցը. տեսանյութ