00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարմիր գծերով ու տեսախցիկներով զբաղվողները խուսափում են խոսել

© Sputnik / Асатур Есаянц Дорожные красные линии
Дорожные красные линии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կարմիր գծերով ու տեսախցիկներով զբաղվող ընկերությունները կարող են զրկվել իրենց եկամուտներից ու բիզնեսից: Կառավարությունն առայժմ քննարկում է նրանց հետագա ճակատագիրը: Մասնավոր ընկերություններն առայժմ ձեռնպահ են մնում այդ հարցով որևէ մեկնաբանություն անելուց:

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Նելլի Դանիելյան. «Սեքյուրիթի դրիմ», «Փարկինգ Սիթի Սերվիս» ՍՊԸ-ները և «Լոկատոր» ՓԲԸ-ն առաջիկայում կարող են զրկվել ավտոճանապարհներին տեղադրված տեսախցիկների, արագաչափերի և ավտոկանգառների համար գանձվող գումարից: 

Թե ինչ փոփոխություններ կկատարվեն առաջիկայում և ինչ հնարավոր վնասներ կկրեն վերոհիշյալ մասնավոր ընկերությունները, պարզ կդառնա առավելագույնը 2-3 շաբաթից, երբ կկատարվեն ՀՀ նախագահի և վարչապետի՝ համապատասխան կառույցներին տրված հանձնարարականները:

Մինչ այդ Sputnik Արմենիան փորձեց ճշտել, թե այդ հանձնարարականներն ինչպես են ընդունում իրենք՝ մասնավոր ընկերությունները: Պարզվեց, որ նրանք այնքան էլ հակված չեն խոսելու իրենց անմիջականորեն առնչվող այս թեմայի մասին:

Тарон Маргарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Քաղաքապետի ուշադրության կենտրոնում վճարովի ավտոկայանատեղիներն են

«Փարկինգ սիթի սերվիս» ընկերության տնօրենը նախ տեղում չէր, ապա պարզվեց, որ ընդհանրապես Հայաստանում էլ չէ, իսկ մեր հարցերին ընկերությունում որևէ մեկն իրավասու չէր պատասխանել:
«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ տնօրենը թեև Հայաստանում էր, նրա հետ ևս մեզ չհաջողվեց խոսել. Ալեքսան Զաքարյանը կամ զբաղված էր, կամ արդեն դուրս էր եկել գրասենյակից: 

Միակը, որի հետ մեզ հաջողվեց խոսել, «Լոկատոր» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Խաչատրյանն էր: Նա, սակայն, նախ հայտարարեց, որ ՀՀ նախագահի և վարչապետի հանձնարարականները մեկնաբանել չի ցանկանում, ապա նշեց, որ բոլոր հարցերին կպատասխանի առաջիկայում, ամենայն հավանականությամբ, հրավիրվելիք մամուլի ասուլիսում: Որոշ հարցերի նա, այդուամենայնիվ, պատասխանեց: 

Մեր հարցին, թե որքանով է իրականությանը համապատասխանում պաշտոնյաների երեկվա այն հայտարարությունը, թե «Փարկինգ սիթի սերվիսն» ու «Լոկատորը» տիրապետում են վճարովի ավտոկանգառներից հավաքած գումարի 70 տոկոսին, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Մենք շատ փոքր մասնիկ ենք կազմում այդ ամենում» և խորհուրդ տվեց դիմել իր գործընկեր «Փարկինգ սիթի սերվիսին» ՝ չթաքցնելով, որ հենց նա է այդ բիզնեսի հիմնական խաղացողը:

Радар скорости - Sputnik Արմենիա
Նախագահ. արագաչափերից ստացված ֆինանսական հոսքերը պետք է կառավարեն պետական մարմինները

Հիշեցնենք` Երևանի վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպումը Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրով հատկացվել է «Փարկինգ սիթի սերվիս» ՍՊԸ-ին և «Լոկատոր» ՓԲԸ-ին: Ըստ եռակողմ պայմանագրի, հավաքագրված գումարի 70 տոկոսը հատկացվում է մասնավոր ընկերություններին, իսկ քաղաքային բյուջե փոխանցվում է միայն 30 տոկոսը:

Նշենք նաև, որ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով, «Լոկատոր» ՓԲԸ-ն գրանցվել է 2007թ. ապրիլի 16-ին, «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն՝ 2012թ-ի սեպտեմբերի 27-ին:

Այս ընկերությունը պարտավորվել է Երևանի փողոցները զինել տեսանկարահանող սարքավորումներով, ճանապարհային նշաններով և համապատասխան սպիտակ ու կարմիր գծանշումներով: Երրորդ ընկերությունը, որը կարող է կորցնել իր եկամուտները՝ «Սեքյուրիթի Դրիմ»-ը, գրանցվել է 2004թ.-ի նոյեմբերի 10-ին: ՀՀ Ոստիկանության հետ կնքած պայմանագրով ընկերությունը պարտավորվել է 2011-2017թ.թ.-ի ընթացքում 9 մլն 849 հազար 562 եվրոյի ներդրում իրականացնել:

Карен Карапетян - Sputnik Արմենիա
«Փարքինգ սիթին» չվրիպեց վարչապետի աչքից

Այդ գումարով ընկերությունը պետք է Հայաստանի ավտոճանապարհներին արագաչափեր ու տեսախցիկներ տեղադրեր և տեխնիկապես սպասարկեր ու բարելավեր վիճակը: Ընկերության սեփականատերը պետռեգիստրի տվյալներով Գուրգեն Զաքարյանն է, որն իր եղբոր՝ Ալեքսան Զաքարյանի հետ նաև անվտանգության համակարգեր ներկրող «Էլլիպս» ընկերության համասեփականատերն է:

Ինչպես երեկ կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել էր ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, այս ընկերությունը ևս տնօրինում է ամբողջ գումարի 70 տոկոսը: Մնացած 30 տոկոսը ևս անվերահսկելի կարգավիճակում էր, քանի որ փոխանցվում էր ոստիկանության բյուջե:

Թե որքանով ՀՀ քաղաքացիների վճարած տույժերն ու տուգանքներն առաջիկայում կսկսեն ծառայել նույն այդ քաղաքացիների կարիքները հոգալուն, պարզ կդառնա այն ժամանակ, երբ պատկան կառույցները կողմնորոշվեն՝ ի՞նչ փոփոխություններ են իրականացնելու այս համակարգում:

Լրահոս
0