ԱԺ

ԱԺ աշխատակազմը կկրճատվի

27
ԱԺ-ում արդեն կատարվել և դեռ կատարվելու են կրճատումներ: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը` միաժամանակ չբացառելով, որ ԱԺ մշտական հանձնաժողովներում հնարավոր է` նոր հաստիքներ ավելանան:

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. ԱԺ-ի աշխատակազմում որոշակի կրճատումներ կլինեն: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Հրայր Թովմասյանը՝ հավելելով, որ կրճատումները սկսվել են 2014-ից, և այդ ընթացքում արդեն շուրջ 40 աշխատակից է ազատվել աշխատանքից, մի քանի աշխատակիցների աշխատանքային պայմանագրերն էլ 2017թ-ից չեն երկարացվի:

Լրագրողների դիտարկմանը, թե վարչապետ Կարեն Կարապետյանը hանձնարարել էր բացառել դեպքերը, երբ մայր ու աղջիկ նույն տեղում են աշխատելում, մինչդեռ գաղտնիք չէ, որ ԱԺ-ի պատգամավորներից շատերի օգնականները հենց իրենց զավակներն են, Հրայր Թովմասյանը նշեց, որ վարչապետի հանձնարարականը վերաբերում էր դպրոցներին, ապա հավելեց, որ վարչապետն ԱԺ-ին հանձնարարական տալ չի կարող:

Իսկ ինչ վերաբերում է պատգամավորների երեխաներին, Հրայր Թովմասյանը վստահեցրեց, որ չգիտի, թե ով ում երեխան է, իսկ նրանց աշխատանքի ընդունելիս ընտրությունն ինքը չի կատարում:

«Պատգամավորների օգնականներին աշխատանքի է ընդունում ֆորմալ առումով աշխատակազմի ղեկավարը, բայց նրանց ընտրությունը վերապահված է հենց պատգամավորներին: Աշխատակազմի ղեկավարն ունի զրո լիազորություն, թե պատգամավորի օգնականը ով պետք է լինի: Այդ հաստիքը հայեցողական է, և պատգամավորն ինքն է որոշում, թե ով լինի իր օգնականը»:

 

27