Քանդված տպարանը

Առաջին տպարանի շենքը պայթեցրած ընկերությունը կտուգանվի 1 մլն դրամով

35
(Թարմացված է 14:00 01.11.2016)
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի համաձայն` այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը խորհրդակցություն է անցկացրել Երևանի Հանրապետության 65 շենքի Բ մասնաճյուղում պայթեցման աշխատանքների թեմայով։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Արմեն Երիցյանը խորհրդակցության ժամանակ հանձնարարել է անցկացնել ծառայողական քննություն և տույժի ենթարկել ՓԾ ղեկավար կազմի պատասխանատուներին: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը և լիցենզավորման հանձնաժողովը, ԱԻ նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրելով Երևանի Հանրապետության 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) իրականացված պայթեցման աշխատանքների արդյունքներն ու հետևանքները, օրենքով սահմանված կարգով 2 ամիս ժամկետով կկասեցնի և 1 մլն դրամի չափով տուգանքի կենթարկի պայթեցման աշխատանքներ իրականացրած «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Երիցյանի մեկ այլ հանձնարարությամբ` կվերանայվեն պայթեցման ոլորտին առնչվող օրենքները և կմշակվեն առաջարկություններ` խստացնելու ընկերություններին լիցենզիաներ տրամադրելու կարգը, առավել հստակ սահմանելու պատասխանատվության ոլորտները և հսկողությունը նման գործընթացների նկատմամբ:

 

35