00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Աշոտ Հարությունյան
Տնկեցին ինտենսիվ այգիներ, տացան քրեական գործերի բարձր բերք. Աշոտ Հարությունյան
17:18
6 ր
Մեհդի Սոբհանի
Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Մեհդի Սոբհանի
17:25
12 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Իսրայելի պահվածքը՝ հրաշալի օրինակ Ադրբեջանի համար
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Պետական պարտքը մեծանում է, հարուստներն էլ խուսափում են հարկերից

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է նոյեմբերի 1–ի մամուլի տեսությունը։

Հայկական ժամանակ. «2 միլիարդով պակաս»

Թերթը պարզել է, որ ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հետ կապված երեք խոշորագույն ընկերություններն այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում նվազեցրել են պետբյուջե վճարվող հարկերը շուրջ 2 միլիարդ դրամով։

Денежные купюры - Sputnik Արմենիա
Ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ կամ ինչու ավելացավ Հայաստանի պետական պարտքը

«Խոսքը «Ալեքս Գրիգ», «Նատալի Ֆարմ» ու «Ա և Գ» ընկերությունների մասին է։ Անցած տարվա առաջին 9 ամիսների ընթացքում այս 3 ընկերությունները պետբյուջե էին վճարել ընդհանուր առմամբ 16.9 միլիարդ դրամի հարկ և տուրք, իսկ այս տարի` միայն 14.9 միլիարդ։ Ուշագրավ է, որ նշված ընկերություններն այս ընթացքում ընդլայնել են իրենց գործունեությունը։ Նշենք, որ Ալեքսանյանի ընկերությունների վճարած հարկերը տարեցտարի նվազում են, և դա տեղի է ունենում ստվերային տնտեսության դեմ պայքարի մասին հաճախակիացող ճառերին զուգընթաց»,-գրում է թերթը։

Իրատես.«Սեյրան Օհանյանը հետքայլ չի անի»

Թերթի տեղեկություններով` իշխանությունն ամեն կերպ փորձում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին վերադարձնել իր «գիրկը»` խոստանալով տարբեր պաշտոններ։

«Այս գործը գլուխ բերելու համար օգտագործվում են նաև քարոզչական հնարքներ ու խայծեր։ մամուլում տեղեկություն հայտնվեց, թե ուր որ է պաշտպանության նախկին նախարարը կընդունի նախագահականի այս կամ այն առաջարկը, սակայն, մեր աղբյուրի հավաստմամբ, Սեյրան Օհանյանը գործող իշխանության հետ բոլոր հաշիվները փակել է։ «Նրանից ավելի արմատական ընդդիմություն չկա»,-խոսքն ավելի համոզիչ դարձնելու համար ասաց մեր զրուցակիցը` հավելելով, թե որքան էլ իշխանությունը փորձի իր «գծի» մեջ պահել նախկին պաշտոնյային, իրավիճակն անշրջելի է»,-գրում է թերթը։

Չորրորդ իշխանություն. «Կառավարությունն առանց բռնակների ճամպրուկով»

Վերջին ամիսներին ամենաքննարկվող թեմաներից մեկը Հայաստանի պետական պարտքի ավելացումն է, որ մինչև տարեվերջ կգերազանցի ՀՆԱ 50 տոկոսի սահմանագիծը։

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Վարչապետ. 2017թ. բյուջեում ՀՆԱ շուրջ 3.2 տոկոս աճ է նպատակադրված

«Իր ելույթում վարչապետ Կարեն Կարապետյանը չշրջանցեց պետական պարտքի թեման, սակայն ներկայացրեց այն միանգամայն այլ լույսի ներքո։ Հայտարարելով, որ ՌԴ տնտեսական անկումն ու համաշխարհային շուկայում պղնձի գների նվազումը Հայաստանի տնտեսության վրա բացասական ազդեցություն են թողել, նա տեղեկացրեց. «Այս իրավիճակում տնտեսական աճ և կայունություն ապահովելու նպատակով հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է հակացիկլիկ, որի արդյունքում անխուսափելի է եղել պետական պարտքի մակարդակի բարձրացումը։ 2017 թվականին կառավարությունն իրականացնելու է բոլոր անհրաժեշտ քայլերը` աճի ապահովման նախադրյալ հանդիսացող մակրոտնտեսական կայունության ապահովման համար»»,-գրում է թերթը։

Կարեն Կարապետյանն ավելացրել է, որ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով իրենք գործում են սահմանափակումների ներքո, և 2017 թվականի բյուջեն ներառելու է նվազող դեֆիցիտի միջոցով պարտքի կայունացման մոտեցումը։

«Ժամանակ». Արթուր Բաղդասարյանի շուրջ բունտը նոր երանգներ է ստանում. գաղտնի ժողով է եղել

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի շուրջ հասունացող բունտը նոր երանգներ է ստանում։ «Ժամանակ»-ը գրել էր, որ ՀՎԿ-ին միացած կուսակցություններին Արթուր Բաղդասարյանը տարբեր պաշտոններ ու հատկապես անցողիկ տեղեր է խոստացել ընտրություններին, սակայն երբ ցուցակի նախնական տարբերակը կազմվել է, ՀՎԿ-ին միացած կուսակցություններից ոչ մեկ ցուցակում չի եղել։ Վերջիններս էլ պատրաստվում են արտահերթ համագումար հրավիրել և Արթուր Բաղդասարյանին պաշտոնանկ անել։

Շաբաթ օրը մի քանի կուսակցություններով Արթուր Բաղդասարյանից գաղտնի ժողով են արել և որոշել իրենց անելիքները։ Կուսակցություններից մի քանիսի ղեկավարները բավականին վճռական են տրամադրված, սակայն որոշներին այս աղմուկից հետո ՀՎԿ-ի կողմից համոզելու և նույն խոստումներով խաբելու փորձեր են կատարվում։

Դրա վառ ապացույցը «Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանի և «Հայոց Հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանի հրապարակային բանավեճն է։ Վերջինս Արմենուհի Ղազարյանին հորդորել է ՀՎԿ-ին միացած 12 կուսակցության անունից հանդես չգալ»:

Мелине Бегларян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հացի շուկայում խայտառակ վիճակ է

Ժողովուրդ. «Հաց քիչ է արտադրվում»

Պաշտոնական վիճակագրության համաձայն` առաջին անհրաժեշտության սննդատեսակներից հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել։
«ՀՀ ԱՎԾ տվյալներով` Հայաստանում այս տարվա 9 ամիսների ընթացքում հացի արտադրության ծավալները 2.3 տոկոսով նվազել են, արտադրվել է 209.5 հազար տոննա հաց։ Հացի արտադրության ծավալների նվազման միտումը պայմանավորված է արտագաղթի աճով. որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետևանքով` արտադրության ծավալները։ Մյուս կողմից էլ մարդկանց սոցիալական վիճակն է վատթարացել, և նրանց գնողունակությունը զգալի ընկել է»,- գրում է թերթը։

Չորրորդ իշխանություն. «Նախարարն անտեղյակ է, բայց նախարարությունը հերքում է ոստիկանությանը»

Թերթը «Արթիկի սոցիալական ծառայությունում ստուգումներ են սկսվել» վերնագրով հրապարակման ներքո օրերս տեղեկացրել էր, որ թերթի հրապարակումների շարքին արձագանքել են իրավապահ մարմինները։

Մասնավորապես, թերթն անդրադարձել էր Շիրակի մարզի Սարատակ գյուղում ստեղծված իրավիճակին` նշելով, որ այս համայնքի օրինակը կարելի է պրոյեկտել ամբողջ հանրապետության վրա։

«Բանն այն է, որ այս համայնքում հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների շրջանակներում վերընտրված գյուղապետ Միշա Ղրզոյանը սկզբում մեր ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ նրա որդին նախընտրական շրջանում ծեծի էր ենթարկել իր համագյուղացուն` թոշակառու կնոջը։ Մի քանի հրապարակման շրջանակում տեղեկացրել էինք, որ կեղծ նպաստ ստացող ընտանիքների թիվը գյուղում գրեթե ութ տասնյակ է»,- գրում է թերթը։

Լրահոս
0