Երկրաշարժ

Երկրաշարժ Աշոցք գյուղից 13 կմ դեպի հարավ-արևելք

13
Հոկտեմբերի 21-ին գրանցված երկրաշարժը զգացվել է Բաշգյուղում, Լեռնագյուղում, Թորոսգյուղում և Արփենիում:

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Հհոկտեմբերի 21-ին, տեղական ժամանակով ժամը 22.03-ին (Գրինվիչի ժամանակով` 18.03) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Շիրակի մարզի Աշոցք գյուղից 13 կմ դեպի հարավ-արևելք:Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:

Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.940 և արևելյան երկայնության 43.950: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում ՝ Բաշգյուղում ՝ 4 բալ, Լեռնագյուղում, Թորոսգյուղում և Արփենիում ՝ 3 բալ ուժգնությամբ:

 

13