Կարեն Կարապետյան

Վարչապետը գիտի դեմոգրաֆիական խնդիրների լուծման ճանապարհը

70
Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրեց, թե որքանով է այդ ծրագիրն ուղղված դեմոգրաֆիական խնդիրների լուծմանը։ Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ հիմքում հենց այդ նպատակն է։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի-Sputnik. Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանին մտահոգում են Հայաստանի ժողովրդագրական խնդիրները, հետևաբար նա հարց ուղղեց վարչապետ Կարեն Կարապետյանին, թե արդյոք ծրագրի հիմքում ընկա՞ծ են այդ խնդիրները։ Կարեն Կարապետյանը ժպտաց ու պատասխանեց, որ, ի վերջո, բոլոր ծրագրերն ուղղված են հենց այդ խնդրի լուծմանը։

«Կառավարության ծրագիրն ուղղված է հենց դեմոգրաֆիային` մարդիկ ծնվում են, երկրից չեն գնում, երկրում լավ է ապրելը, արդար է ապրելը և վաղվա օրվա նկատմամբ հավատ, հույս կա»,-ասաց վարչապետը։

Հետո կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ ընտանիքներ մտնել ու ծնելիությանը նպաստել չեն կարող։

«Թե ինչպես ազդենք ընտանիքում դեմոգրաֆիայի հարաբերությունների վրա, այդ բանը, իհարկե, չենք ֆիքսել, բայց հատուկ ծրագիրն այս է` մարդն ունենա փող, լավ ապրի ու պաշտպանված զգա»,-ասաց Կարապետյանը։

70