Չեռնոբիլի հայ հերոսները ռուսական շքանշաններ ստացան

Չեռնոբիլի հայ հերոսները ռուսական շքանշաններ ստացան

14
«Չեռնոբիլ միություն» հասարակական կազմակերպության հինգ անդամները Ռուսաստանի ԱԻՆ շքանշաններ ստացան` 20-րդ դարի խոշորագույն աղետներից մեկի հետևանքները հաղթահարելու համար։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Չեռնոբիլում տեղի ունեցած վթարի հետևանքների հաղթահարմանը մասնակցած հինգ հայերը պարգևների արժանացան Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ։

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը «Չեռնոբիլ միություն» հասարակական կազմակերպության անդամներ Գևորգ Վարդանյանին, Արթուր Հարությունյանին, Երեմ Ավագյանին, Խաչատուր Կիմջյանին և Գևորգ Մելքոնյանին հանձնեց Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության շքանշանները` «Արտակարգ իրավիճակի հետևանքների հաղթահարման գործում աչքի ընկնելու համար»։

«30 տարի է անցել այն օրից, երբ Չեռնոբիլի ԱԷԿ-ում տեղի ունեցավ էներգետիկայի պատմության մեջ գրանցված ամենամեծ վթարը։ Այդ աղետը ոչ միայն Չեռնոբիլում ու հարակից քաղաքներում, այլ նաև ողջ աշխարհում փոխեց հարյուր հազարավոր մարդկանց ճակատագրերը»,- ասաց Վոլինկինը։

Նրա խոսքով` տարածաշրջանն այդ վթարի պատճառով հսկայական տնտեսական վնաս կրեց, բայց դա չի համեմատվի մարդկանց և շրջակա միջավայրին հասցված վնասի հետ։

Վոլինկինը նշեց, որ Ռուսաստանը, որպես ԽՍՀՄ իրավահաջորդ, հիշում է իր քաղաքացիների մասին, որոնք այդ ողբերգական պահին օգնության ձեռք մեկնեցին, վտանգեցին սեփական կյանքն ու օգնեցին արտակարգ պատահարի հետևանքները վերացնելու գործում։

  • Չեռնոբիլի հայ հերոսները ռուսական շքանշաններ ստացան
    Չեռնոբիլի հայ հերոսները ռուսական շքանշաններ ստացան
    © Sputnik/ Asatur Yesayants

1 / 4
© Sputnik/ Asatur Yesayants
Չեռնոբիլի հայ հերոսները ռուսական շքանշաններ ստացան

«Պետք է հարգանքի տուրք մատուցել այն զինծառայողներին, մարդկանց, որոնք օգնության հասան։ Հասկանալի է, որ առանց ԱԷԿ-ի անհնար է, բայց պետք է ուշադիր լինել այդ կայանների աշխատանքի հարցում», — ասաց Վոլինկինը։ Ինչ վերաբերում է հայկական ԱԷԿ-ին, ապա, ըստ նրա, Մեծամորի ատոմակայանը լիովին համապատասխանում է անվտանգության ժամանակակից պահանջներին և որևէ սպառնալիք չի ներկայացնում։

«Չեռնոբիլ միություն» ՀԿ-ի ղեկավար Գևորգ Վարդանյանն իր հերթին նշեց, որ իրենք անչափ զգացված են պարգևի համար։

«Մենք երախտապարտ ենք և շնորհակալ Ռուսաստանին այն ամենի համար, ինչ անում է ռուսական պետությունը»,- ասաց Վարդանյանը։ Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ Չեռնոբիլում անցկացրել է շուրջ 11 ամիս, մասնակցել է վթարի հետևանքների վերացման աշխատանքներին։

Պաշտոնական տվյալներով` Հայաստանից շուրջ 3 հազար մարդ է մասնակցել այդ տեխնոլոգիական աղետի հետևանքների վերացմանը։

14