Հանրապետության հրապարակ

Ինչու՞ հայ Գրինչը երևանցիներից խլեց ստորգետնյա քաղաքը

3572
(Թարմացված է 15:07 08.10.2016)
Հայաստանի գլխավոր հրապարակը հայտնի է վարդագույն տուֆից կառուցված շենքերով, սակայն քչերը գիտեն, որ հրապարակի տակ XVII դարի մի մեծ քաղաք է թաքնված: Sputnik Արմենիան կպատմի այն մասին, թե ինչու է քաղաքն այսօր ասֆալտապատված և ինչ շինություններ են այնտեղ հայտնաբերվել:

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա.

2003 թվականին Հանրապետության հրապարակի վերանորոգման ժամանակ ստորգետնյա քաղաք հայտնաբերվեց, որն անցնում էր Աբովյան, Ամիրյան փողոցների, հրապարակի տակով և հասնում հին Կոնդի տարածք: Սակայն հենց նույն տարում էլ ստորգետնյա քաղաքի վրա ցեմենտ լցվեց ու ասֆալտապատվեց:

«Հրապարակի տակ մենք շինություններ հայտնաբերեցինք, որոնք կրկնում էին հին հայկական Ուրարտու պետության ճարտարապետությունը: Ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ շինությունների վերնահարկերը փլվել էին XVII դարի երկրաշարժի պատճառով», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց հնագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի պատմական գիտությունների թեկնածու Ֆրինա Բաբայանը:

Նրա խոսքով` հայտնաբերվել էին 4.5 մետր բարձրություն ունեցող սենյակներ, որոնք միմյանց էին միանում ներքին կամարներով կամ դռներով: Շենքի հիմքն այնքան ամուր էր, որ երկրաշարժից հետո տանտերերը շարունակել են ապրել չքանդված հարկերում:

«Ես երեք սենյակ հայտնաբերեցի, որոնք միմյանց էին կապվում կամարներով, սենյակներն անչափ ամուր հատակ ունեին: Սակայն մեզ ընդամնեը 12 օր հատկացրին պեղումների համար», — պատմեց Բաբայանը:

Նա նշեց, որ այդքան կարճ ժամանակում հնարավոր չէր ամբողջությամբ ուսումնասիրել տեղանքը: Սակայն իշխանություններն ուզում էին արագ ավարտին հասցնել մայրաքաղաքի գլխավոր հրապարակի վերանորոգման աշխատանքները:
«Այն ժամանակ որևէ մեկին դուր չէր գա, որ այնտեղ հնագիտական օբյեկտ բացվեր, բոլորի համար դա բեռ էր, և մենք գործի ընթացքում արհեստական դժվարությունների էինք բախվում», — ասաց Բաբայանը:

Ու այդպես էլ մոռացվեցին սև և կարմիր տուֆի համադրությամբ ստեղծված նկուղային շինության կամարաձև առաստաղների մնացորդները:

«Մեզնից կախված ամեն ինչ արեցինք: Սակայն արժեքավոր հին հուշարձանները ասֆալտեցին, որպեսզի դրանք մի օր գտնեն հաջորդ սերնդի ներկայացուցիչները», — ասաց հնագետը՝ նշելով, որ իրենց հայտարարվեց, որ պեղումները կարող են շարունակվել միայն այն ժամանակ, երբ նրանք հովանավոր գտնեն:

Մերժեցին նաև հնագետների առաջարկը` մուտք բացել դեպի ստորգետնյա թաքնված քաղաք: Բողոքի նոր ալիք բարձրացավ այն ժամանակ, երբ վաճառվեց հրապարակում գտնվող ԱԳՆ-ի շենքը:

Նոր սեփականատերը որոշել էր քանդել ստորգետնյա շինությունները, որպեսզի ավտոկայանատեղի կառուցի: Պատմական հուշարձանների փլուզումը հաջողվեց կասեցնել միայն տեղի բնակչության բողոքների շնորհիվ:

«Երբ մենք ասացինք, որ այդտեղ չի կարելի ավտոկայանատեղի կառուցել, սկսեցին վիրավորել մեզ: Ի դեպ, Հյուսիսային պողոտայում էլ չէր կարելի իրար այդքան մոտ շենքեր կառուցել, որովհետև այդտեղ սեյսմիկ ակտիվ գոտի է», — ասաց նա:

Բաբայանն ընդգծեց, որ արդեն հոգնել է նույնը կրկնելուց և չհասկացված լինելուց: Անշունչ շինություններից հոգնել են նաև տեղի բնակիչները, որոնք Երևանի 2798-ամյակը տոնելու են առանց հին քաղաքի սալարկված փողոցների, տրամվայի գծերի, շքեղ այգիների, ճարտարապետական արժեք ներկայացնող հին տների:

3572
Արխիվային լուսանկար. 11 փետրվարի, 2021

Բաքուն պահում է Հայաստանի ավելի քան 100 քաղաքացիների. սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

18
(Թարմացված է 11:22 03.03.2021)
Զարեհ Սինանյանը նշել է, որ Ռուսաստան կատարած այցի ընթացքում քննարկել է գերիների հարցը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Ադրբեջանն իր մոտ է պահում Հայաստանի հարյուրից ավելի քաղաքացիների, հետաձգում է այդ հարցի լուծումն ու ձգձգում է Երևանի ու Բաքվի միջև երկխոսության մեկնարկը: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Սինանյանը նշել է, որ փետրվարի 24-ից մարտի 2-ը Ռուսաստան կատարած այցի ընթացքում քննարկել է այդ հարցը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:

«Մեզ համար գլխավոր թեման Ադրբեջանից հայ ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձն է, այդ հարցը քննարկել եմ նաև Ռուսաստանի ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ․․․ Գիտեմ, որ նրանք հարյուրից շատ են, բայց կոնկրետ թվեր չունեմ։ Մենք երկխոսություն ենք վարում, քանի որ ուզում ենք պարզել, թե քանի մարդ է Ադրբեջանում գերության մեջ հայտնվել, նրանք (Բաքվում - խմբ.) դա ավելի լավ գիտեն։ Հասկանալի է, որ ռազմական գործողություններից հետո մենք ունենք Ադրբեջանում գտնվող մարդկանց ցուցակ, անհետ կորածների ցուցակ էլ կա։ Եվ տվյալ դեպքում թվերը անընդհատ փոխվում են», - ավելացրել է նա։

Նրա խոսքով՝ Երևանը հույս ունի, որ Մոսկվան հետագայում էլ կնպաստի այդ հարցի կարգավորմանը։

«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության հետ աշխատելիս մենք կկարողանանք հաջողության հասնել։ Ռուսական կողմը հավաստիացրել է, որ աջակցելու է այդ հարցի կարգավորմանը, և մենք հավատում ենք դրան։ Այդ հարցի ձգձգումը հետաձգում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության մեկնարկը», - ասել է Սինանյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին՝ հրադադարի հաստատումից հետո, Հայաստան է վերադարձել 69 գերի։ Ադրբեջանում գտնվող հայ գերիների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։

«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյան

18
Ըստ թեմայի
Բաքուն մեր գերիներին չպետք է գործարքի մաս դարձնի. անհետ կորածների ծնողները՝ նախագահականում
Մատվիենկոն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է գերի ընկած հայ կանանց վերադարձի հարցը
Ստեփանակերտը պահանջում է Բաքվից կատարել եռակողմ հայտարարության՝ գերիներին վերաբերող կետերը
Շտապօգնության մեքենաներ

360 նոր դեպք, 2 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

60
(Թարմացված է 10:58 03.03.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 360–ով և դարձել 172816։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4889 մարդ (+189), կատարվել է 739116 (+2526) թեստավորում, առողջացել են վարակվածներից 163906-ը (+168)։ Գրանցվել է մահվան 3202 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և հասել 819-ի։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

60
թեգերը:
հիվանդ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ի՞նչ վտանգ է ներկայացնում կորոնավիրուսն ատամների համար. գիտնականների նոր բացահայտումը
Ճառագայթումն ընդդեմ կորոնավիրուսի․ գիտնականները բուժման նոր մեթոդ են մշակում
Գիտնականներն ասել են` ինչ գույներ ունի կորոնավիրուսը

Հայկական «X-100» կայանը կխափանի ԱԹՍ-ների և այլ սարքերի աշխատանքը

0
(Թարմացված է 11:18 03.03.2021)
Նախարարը տեղեկացրել է, որ ռազմարդյունաբերական համալիրի մշակումներին կարելի է ծանոթանալ մարտի 25-27-ն անցկացվող միջազգային ցուցահանդեսում։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) «X-100» կայանը։

«Կայանի նպատակն է ազդել արբանյակային տեղորոշման GPS, GLONASS և այլ տեսակի համակարգերի վրա՝ ԱԹՍ-ների և այլ սարքերի տեղորոշման համակարգերի աշխատանքը մինչև 100կմ հեռավորությամբ խափանելու նպատակով»,-նշել է Արշակյանը:

Նա տեղեկացրել է, որ ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին մարդիկ կարելի է ծանոթանալ մարտի 25-27 Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «Արմհայթեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսում։

Հիշեցնենք` փետրվարի 9–ին հրավիրած տարեկան ամփոփիչ ասուլիսում Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ 2021թ-ին արդեն իսկ իվիճակի կլինեն մեր տեղական ռազմական պահանջարկն ամբողջությամբ բավարարել և հրետանային միջոցների ու արկերի արտադրությունն ամբողջությամբ կազմակերպել Հայաստանում:

Նախարարը շեշտեց, որ հաջողություններ կան նաև անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում՝ ինչպես հարվածային, այնպես էլ՝ հետախուզական:

Հակոբ Արշակյանն արաբ գործընկերոջը հրավիրել է մասնակցելու ArmHiTec2021-ին

0
թեգերը:
կայան, Պատերազմ, անօդաչու թռչող սարք
Ըստ թեմայի
Հայաստանը սկսում է հրետանային միջոցներ և արկեր արտադրել. տեղական ԱԹՍ-ներն արդեն թռչում են
Զգույշ, աթոռից չընկնեք. Սերժ Սարգսյանն ասաց` քանի ԱԹՍ պիտի գնվեր մինչև 2020 թվականը
ԱԹՍ-ն կարող է նաև բերքն ու բարիքն ավելացնել, իսկ համակարգիչը` այգի ոռոգել