«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքական և իրավապահ շրջանակներում համառ լուրեր են պտտվում, որ եկող շաբաթ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը պաշտոնանկ է արվելու: Այս որոշումը կայացված է եղել վաղուց, սակայն հաշվի առնելով այս կիրակի Ապարանի Սուրբ Խաչ հուշահամալիրում նախատեսված միջոցառումը, պաշտոնանկությունը հետաձգվել է:
Բանն այն է, որ Երևան-Ապարան ճանապարհի վրա գտնվող երկաթյա խաչի վրա այս կիրակի կտեղադրվի հերթական 1716-րդ փոքր խաչը՝ հաջորդաբար խորհրդանշելով Հայաստանում քրիստոնեության ընդունման «տարիքը»:
Այս խիստ կասկածելի հոգևոր արժեք ներկայացնող կոնստրուկցիան ստեղծվել է Աղվան Հովսեփյանի մտահղացմամբ և անմիջական մասնակցությամբ:
Ըստ մեր տեղեկությունների, քննարկվում է Քննչական կոմիտեին, Հատուկ քննչական ծառայությունը և Հարկային ծառայության քննչական մարմինը միավորելու և մեկ միասնական կառույց ձևավորելու հարցը: Ըստ որոշ սպասումների, համակարգը սներդափոխություն է ապրելու, Աղվան Հովսեփյանի հետ թոշակի կգնա նաև ՀՔԾ գործող պետ Վահրամ Շահինյանը, և միասնական նոր կառույցի ղեկավարումը կհանձնվի երիտասարդ կադրի:
Հիշեցնենք՝ Աղվան Հովսեփյանը ծանր է տանում իր պաշտոնանկությունները: Երբ նա թողեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը, հեռանալիս համբուրեց դատախազության մուտքի դուռը»:
«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը սկսել է պատրաստվել եկող տարվա ընտրություններին։ Տեղեկացնենք, որ 2017թ. ԱԺ ընտրություններից մոտ մեկ ամիս հետո տեղի են ունենալու նաև Երևանի ավագանու կամ քաղաքապետի ընտրություններ։
Տարոն Մարգարյանը թե իշխանության մեջ, թե՛ հասարակական շրջանակներում ամեն ինչ անում Է իր վերընտրվելը ապահովելու համար։ Այսօր կարծես թե նրա դիրքերն ավելի ամուր են, քանի որ հավանական թեկնածուների դիրքերն են թուլացել։ Վերջին պաշտոնանկությունից հետո ջարդվեցին քաղաքապետ դառնալու Գագիկ Բեգլարյանի հույսերը։ Կադրային վերջին փոփոխություններից հետո նվազել են նաև Մհեր Սեդրակյանի և Հովիկ Աբրահամյանի իրենց որդիներին քաղաքապետ դարձնելու հույսերը։ Եվ այս ամենը գիտակցելով, Տարոն Մարգարյանը մեծ թափով սկսել Է ևս մեկ անգամ քաղաքապետ դառնալու գործընթացը։ Հիշեցնենք, որ նա Երևանի քաղաքապետն Է 2011-ից»,-գրում է թերթը։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնաթողությունից հետո ինտենսիվ շփումների մեջ է իր հետ պաշտոնանկ արված գրեթե բոլոր նախկին նախարարների և պաշտոնյաների հետ։ Հովիկ Աբրահամյանը անձամբ զանգահարում, հանդիպում է նրանց մտերմիկ միջավայրում, կերուխում կազմակերպում։ Արգամիչը հիշում է անգամ նրանց, ում հետ իր վարչապետության ժամանակ լավ հարաբերություն չի ունեցել։ Օրինակ՝ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հարաբերություններն անհարթ են եղել շուրջ մեկ տարի։ Վերջին շաբաթների ինտենսիվ շփումներից հետո Հովիկ Աբրահամյանի ու Գագիկ Բեգլարյանի հարաբերությունները շատ ջերմացել են»,-գրում է թերթը։
«Հանրապետական կուսակցության հին «գվարդիան» ցայտնոտի մեջ է։ Նրանք մասնավոր զրույցներում նեղսրտած ասում են, որ որևէ երաշխիք չկա հաջորդ խորհրդարանում հայտնվելու մասով, և, դատելով կառավարությունում կադրային փոփոխություններից, իրենց ևս չեն խնայի։
«Դե, Եթե Բեգլարյան Գագո, Յոլյան Լևոն, Հովիկ Արգամիչ, Սուրիկ Խաչատրյան հանում են, մեզ կհանեն՝ առանց աչք թարթելու, մոռանալով ընտրություններին փող ծախսելու ու ձայն բերելու մեր գործը։ Գիտեն, թե իրենց բերած նոր մարդիկ կարան մեր պես աշխատեն»,- ասում է հին ՀՀԿ-ականը։
ԱԺ գեներալիտետին՝ Սեյրան Սարոյան, Մանվել Գրիգորյան, նրանց ընկեր Առաքել Մովսիսյան, արդեն հասկացրել են, որ մոտեցումներ, վերաբերմունք է փոխվել, Ի դեպ, ասում են, թե մեզանում բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները պաշտոնն զբաղեցնելուց առաջ նաև իրենց հրաժարականների դիմումներն են գրում։ Դիմումները «ննջում են» Բաղրամյան 26-ի դարակներում և անհրաժեշտ պահի օգտագործվում՝ համապատասխան ամսաթվի մշակմամբ։ Այնպես որ՝ պաշտոնյաները չեն զարմանում, երբ, օրինակ, ծովափին հանգստանալիս իմանում են, որ իրենք հրաժարականի դիմում են գրել»»,-գրում է թերթը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած լուրեր են շրջում, թե Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնն այնքան էլ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի սրտով չէ, և նա կնախընտրեր Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը, սակայն երեկ տեղեկացանք, որ նրա ագրեմանն արդեն ուղարկվել է Վրաստանի իշխանություններին։
«Մովսես Հակոբյանին ՀՀ պաշտպանության փոխնախարար-պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից ազատելուց և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ նշանակելուց հետո ՊՆ ղեկավար կազմում այլևս ոչ մի գեներալ չի մնացել։
ՀՀ ՊՆ բոլոր երեք տեղակալները՝ Դավիթ Տոնոյանը, Արա Նազարյանը և Դավիթ Փախչանյանը, քաղաքացիական անձինք են։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության մյուս ղեկավար պաշտոններից ևս առաջիկայում զինվորականները ազատվելու են։
Երիտասարդ կադրերը կտեղափոխվեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայության ստորաբաժիններ, իսկ տարեցները կուղարկվեն թոշակի։ Ենթադրվում է, որ աստիճանաբար պաշտպանության նախարարությունը կվերածվի մի գերատեսչության, որը մշակում է բանակի զարգացման քաղաքականությունը ու լուծում նյութական ապահովության հետ կապված խնդիրները, իսկ ռազմական գործառույթները կվերապահվեն ՀՀ ԶՈՒ ԳՇ-ին և նրա ստորաբաժիններին»,-գրում է թերթը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Ադրբեջանն իր մոտ է պահում Հայաստանի հարյուրից ավելի քաղաքացիների, հետաձգում է այդ հարցի լուծումն ու ձգձգում է Երևանի ու Բաքվի միջև երկխոսության մեկնարկը: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Սինանյանը նշել է, որ փետրվարի 24-ից մարտի 2-ը Ռուսաստան կատարած այցի ընթացքում քննարկել է այդ հարցը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:
«Մեզ համար գլխավոր թեման Ադրբեջանից հայ ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձն է, այդ հարցը քննարկել եմ նաև Ռուսաստանի ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ․․․ Գիտեմ, որ նրանք հարյուրից շատ են, բայց կոնկրետ թվեր չունեմ։ Մենք երկխոսություն ենք վարում, քանի որ ուզում ենք պարզել, թե քանի մարդ է Ադրբեջանում գերության մեջ հայտնվել, նրանք (Բաքվում - խմբ.) դա ավելի լավ գիտեն։ Հասկանալի է, որ ռազմական գործողություններից հետո մենք ունենք Ադրբեջանում գտնվող մարդկանց ցուցակ, անհետ կորածների ցուցակ էլ կա։ Եվ տվյալ դեպքում թվերը անընդհատ փոխվում են», - ավելացրել է նա։
Նրա խոսքով՝ Երևանը հույս ունի, որ Մոսկվան հետագայում էլ կնպաստի այդ հարցի կարգավորմանը։
«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության հետ աշխատելիս մենք կկարողանանք հաջողության հասնել։ Ռուսական կողմը հավաստիացրել է, որ աջակցելու է այդ հարցի կարգավորմանը, և մենք հավատում ենք դրան։ Այդ հարցի ձգձգումը հետաձգում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության մեկնարկը», - ասել է Սինանյանը։
«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյա
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 360–ով և դարձել 172816։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4889 մարդ (+189), կատարվել է 739116 (+2526) թեստավորում, առողջացել են վարակվածներից 163906-ը (+168)։ Գրանցվել է մահվան 3202 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և հասել 819-ի։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) «X-100» կայանը։
«Կայանի նպատակն է ազդել արբանյակային տեղորոշման GPS, GLONASS և այլ տեսակի համակարգերի վրա՝ ԱԹՍ-ների և այլ սարքերի տեղորոշման համակարգերի աշխատանքը մինչև 100կմ հեռավորությամբ խափանելու նպատակով»,-նշել է Արշակյանը:
Նա տեղեկացրել է, որ ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին մարդիկ կարելի է ծանոթանալ մարտի 25-27 Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «Արմհայթեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսում։
Հիշեցնենք` փետրվարի 9–ին հրավիրած տարեկան ամփոփիչ ասուլիսում Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ 2021թ-ին արդեն իսկ իվիճակի կլինեն մեր տեղական ռազմական պահանջարկն ամբողջությամբ բավարարել և հրետանային միջոցների ու արկերի արտադրությունն ամբողջությամբ կազմակերպել Հայաստանում:
Նախարարը շեշտեց, որ հաջողություններ կան նաև անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում՝ ինչպես հարվածային, այնպես էլ՝ հետախուզական:
Հակոբ Արշակյանն արաբ գործընկերոջը հրավիրել է մասնակցելու ArmHiTec2021-ին


