ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. 20-րդ դարի սկզբին, երբ հիմնադրվեց սկաուտական շարժումը, հիմքում գերխնդիր ուներ` փողոցից կտրել երեխաներին։ Հետո գործառույթներն ավելացան` պատրաստել բարոյական բարձր արժանիքներով, հայրենիքին ծառայելու պատրաստ և ընկերասիրության ոգով դաստիարակված քաղաքացիներ։
Այսօր Սկաուտական շարժման համաշխարհային կազմակերպությունն ունի շուրջ 40 միլիոն անդամ աշխարհի ավելի քան 160 երկրում։ «Եվրասիա» տարածաշրջանի 6-րդ համաժողովի առթիվ Հայաստան են ժամանել 9 պետությունների սկաուտներ, բացի Ադրբեջանից։
«Ձեր տարածաշրջանում կա 9 երկիր` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Ուզբեկստան, Բելառուս, Ղազախստան, Ուկրաինա, Տաջիկստան։ Դուք նկատեցիք, որ չկա Ադրբեջանը, ցավում ենք, բայց Հայաստանի կողմից ամեն ինչ արվել է, որ այդ պատվիրակությունները գային, երաշխավորագրեր ուղարկվեցին, իսկ վերջին պահին Ադրբեջանի ազգային անվտանգությունը թույլ չի տվել, որ ադրբեջանցիները մասնակցեն այս կոնֆերանսին։ Ապագայի համար մենք աշխատում ենք, հաջորդ տարում Ադրբեջանում է լինելու համաշխարհային կոնֆերանսը, հուսով եմ` Հայաստանը կմասնակցի դրան»,- ասաց Եվրասիական տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Յուրի Եմելյանը։

Երևանում է նաև Համաշխարհային սկաուտական կազմակերպության գլխավոր քարտուղար Ժոաո Արմանդոն։ Նա հայտնեց համաժողովի անցկացման կարևորությունն ու նպատակները։
«Կարևոր միջոցառում է, բոլոր կազմակերպիչները հավաքվում են գնահատելու համար կատարվող աշխատանքն ու կանխատեսելու համար` ինչ է պետք անել հետագայում։ Մեր այստեղի ներկայությունը մի մեծ ընտանիքի միասնության առհավատչյան է։ Սկաուտական շարժումը շարունակում է լինել երիտասարդական առաջատար շարժումներից մեկը։ Մեր հիմնական նպատակն է` օգնել երիտասարդներին աճել, հասունանալ, իսկ առաքելությունն է` երիտասարդներին դաստիարակել որպես ավելի լավ քաղաքացիներ»,- ասաց նա։
Սկաուտական շարժումն այսօր կարևոր շեշտադրում է անում, դաստիարակում է խաղաղության ոգով։ Ընդհանուր կարծիք կա, որ եթե ամբողջ աշխարհի սկաուտները հաճախակի հնարավորություն ունենան տեսակցել միմյանց, դա կդառնա խաղաղության լավագույն առհավատչյան, և հենց սկաուտական հաղորդակցությունն է միավորում ամբողջ աշխարհի երիտասարդներին։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի խնդիրը պետք է լիներ, որ թույլ չտար որևէ մեկին քիթը խոթել բանակի ներքին խնդիրներին։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` ի պատասխան հարցին, թե ի՞նչ գնահատական է տալիս ԳՇ–ի` վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարությանը։
«Մեր խնդիրները թողած` բանակի փեշերից են կախվել բոլորը։ Որևէ մեկի մտքով չի անցել բանակը դարձնել պետական գործիք, անգամ Հոկտեմբերի 27-ից հետո որևէ քայլ չի արվել գործող իշխանության դեմ։ Բանակը պետք է միայն արտաքին թշնամի ունենար, այլ ոչ թե ներքին»,–ասաց Քոչարյանը։
Հարցին, թե բոլորին հետաքրքրում է` Օնիկ Գասպարյանն այժմ ԳՇ պե՞տ է, թե՞ ազատվել է աշխատանքից, Քոչարյանը պատասխանեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ուղարկել վարչապետի միջնորդությունը ՍԴ–ում վիճարկելու, ինչը նշանակում է, որ Գասպարյանը 3 օր հետո համարվում է աշխատանքից ազատված։ Քոչարյանը ենթադրում է, որ այս ընթացքում վարչապետը կա՛մ նախագահին կներկայացնի նոր թեկնածու, կա՛մ ՊՆ–ի հետ կոնսուլտացիաներ կլինեն և գուցե այդ պարտականությունը դրվի տեղակալներից մեկի վրա։
Մեկ այլ հարցի, թե ի՞նչ ճակատագիր է սպասում այն զինվորականներին, որոնք միացել են ԳՇ–ի հայտարարությանը` Քոչարյանը պատասխանեց, որ զինվորականների 90 տոկոսն այժմ իրականացնում է իր առջև դրված գործը, բացառությամբ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան խաչատրյանի, որն ազատվեց աշխատանքից։
Անդրադառնալով Տիրան Խաչատրյանի այն քայլին, որ նա Վարչական դատարան է դիմել` վիճարկելով աշխատանքից ազատման փաստը` Քոչարյանը նշեց, որ Խաչատրյանը վարչական դատարան դիմելուց առաջ թող մտածեր` իր այդ քայլով ինչպիսի՞ վտանգ հասցրեց ՀՀ ներքին անվտանգությանը։
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Գյումրիում գործող «Նատալի ֆարմ» դեղատունը երեկ կողոպտել են։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` ժամը 21։20-ի սահմանում դիմակավորված և զինված անձը մտել է Շիրակացի փողոցի թիվ 3/1 հասցեում գործող դեղատուն, սպառնացել դանակով ու այնտեղ աշխատող դեղագործ Արևիկ Գալստյանից պահանջել այնտեղ եղած ողջ գումարը։
Նա հափշտակել է գումարն ու փախել։ Դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու քննիչները։
Կողոպուտի հատկանիշներով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կողոպուտը կատարող անձի ինքնությունը պարզելու, նրան և հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։
Կայքի տեղեկություններով՝ դեղատնից հափշտակվել է մոտ 130 հազար դրամ։


