Արմեն Ամիրյան

Արմեն Ամիրյան. «Ռաբիսը պետք է ժամանակի ընթացքում վերանա»

61
Հայ ազգին ոչ հարիր երաժշտական ժանրերն ու արվեստի նման մոտեցումներ պետք է ժամանակի ընթացքում վերանան: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով արվեստը գրաված ռաբիսին, հույս հայտնեց մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը` հավելելով, որ դրան են միտված լինելու ոլորտի բոլոր ծրագրերը:

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության հեռուստահաղորդումներին` նշեց, որ ժամանցային հաղորդումներն անհրաժեշտ են, բայց կա որակի խնդիր:

«Որակը պետք է ձևավորի նաև մշակույթի նախարարությունը` հանրության մեջ ձևավորելով լավ երաժշտության, բարձրորակ, ազգային երաժշտության պահանջարկ: Իսկ դա արվում է միայն ու միայն ճիշտ մշակութային քաղաքականությամբ, որն այս պահին մշակվում է»,- ասաց նախարարը:

Արմեն Ամիրյանը նաև նշեց, որ իրեն խիստ մտահոգում են այն ցածրորակ ու ցածրաճաշակ հեռուստասերիալներն ու հաղորդումները, որ այսօր հրամցվում են հեռուստադիտողին:

«Ես կարծում եմ` դրանց շատ արագ պետք է լուծում տրվի, պետք է նաև հանրության պատկերացումները վերատեսության ենթարկել»,- ասաց նախարարը` հավելելով, որ այսօր մշակույթի ամենակարևոր խնդիրը հենց հանրային ճաշակի վերափոխումն է:

Իսկ որակյալ արվեստը Հայաստան բերելու առաջին քայլերից մեկը Արմեն Ամիրյանը նշեց Կինոյի մասին օրենքի ընդունումը, ինչը թույլ կտա մեր երկիրն ընկալել որպես լուրջ գործընկեր:

Անդրադառնալով իր` Գրին քարտ ունենալու մասին լուրերին Արմեն Ամիրյանը չհերքեց դրանք, այլ նշեց, որ ոչ թե շահել է, այլ` նվեր ստացել ԱՄՆ-ի կողմից: Բայց երբեք չի մտածել երկիրը լքելու մասին:

«Թեև այս պահին իմ տղան ու աղջիկն այնտեղ են` աշխատում են, սովորում են, բայց ես երբեք չեմ մտածել, որ նրանք այնտեղ հիմնավոր են: Մակարդակը, որ այնտեղ գոյություն ունի, այդ բազան հավաքելով, կկարողանան օգտակար լինել հայրենիքին»,- նշեց Արմեն Ամիրյանը:

Ինչ վերաբերում է վերացած ու վերացող պատմամշակութային հուշարձաններին, Արմեն Ամիրյանը նշեց, որ եթե պետությունը չի զբաղվում իր հուշարձաններով, գալիս են մարդիկ, որոնք զբաղվում են:

Արմեն Ամիրյանը նաև խոստացավ, որ այսուհետ ցանկացած հրապարակում, հանրային կարծիք, դժգոհություն, ահազանգ մշակույթի նախարարությունում դառնալու է հանձնարարական:

61
Օնիկ Գասպարյան

«Բանակի փեշերից են կախվել». Քոչարյանն ասաց` ինչպես է լուծվելու Օնիկ Գասպարյանի հարցը

7
(Թարմացված է 13:45 05.03.2021)
Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց հարցին` ի վերջո Օնիկ Գասպարյանն այժմ աշխատանքից ազատվա՞ծ է համարվում, թե ոչ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի խնդիրը պետք է լիներ, որ թույլ չտար որևէ մեկին քիթը խոթել բանակի ներքին խնդիրներին։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` ի պատասխան հարցին, թե ի՞նչ գնահատական է տալիս ԳՇ–ի` վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարությանը։

«Մեր խնդիրները թողած` բանակի փեշերից են կախվել բոլորը։ Որևէ մեկի մտքով չի անցել բանակը դարձնել պետական գործիք, անգամ Հոկտեմբերի 27-ից հետո որևէ քայլ չի արվել գործող իշխանության դեմ։ Բանակը պետք է միայն արտաքին թշնամի ունենար, այլ ոչ թե ներքին»,–ասաց Քոչարյանը։

Հարցին, թե բոլորին հետաքրքրում է` Օնիկ Գասպարյանն այժմ ԳՇ պե՞տ է, թե՞ ազատվել է աշխատանքից, Քոչարյանը պատասխանեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ուղարկել վարչապետի միջնորդությունը ՍԴ–ում վիճարկելու, ինչը նշանակում է, որ Գասպարյանը 3 օր հետո համարվում է աշխատանքից ազատված։ Քոչարյանը ենթադրում է, որ այս ընթացքում վարչապետը կա՛մ նախագահին կներկայացնի նոր թեկնածու, կա՛մ ՊՆ–ի հետ կոնսուլտացիաներ կլինեն և գուցե այդ պարտականությունը դրվի տեղակալներից մեկի վրա։

Մեկ այլ հարցի, թե ի՞նչ ճակատագիր է սպասում այն զինվորականներին, որոնք միացել են ԳՇ–ի հայտարարությանը` Քոչարյանը պատասխանեց, որ զինվորականների 90 տոկոսն այժմ իրականացնում է իր առջև դրված գործը, բացառությամբ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան խաչատրյանի, որն ազատվեց աշխատանքից։

Անդրադառնալով Տիրան Խաչատրյանի այն քայլին, որ նա Վարչական դատարան է դիմել` վիճարկելով աշխատանքից ազատման փաստը` Քոչարյանը նշեց, որ Խաչատրյանը վարչական դատարան դիմելուց առաջ թող մտածեր` իր այդ քայլով ինչպիսի՞ վտանգ հասցրեց ՀՀ ներքին անվտանգությանը։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

7
Դեղատուն, արխիավյին լուսանկար

Դիմակավորված ու զինված կողոպուտ Գյումրիում. կողոպտիչը հափշտակել է ամբողջ գումարը

2
(Թարմացված է 13:40 05.03.2021)
Դանակով զինված կողոպտիչը մտել է դեղատուն, սպառնացել աշխատակցին, հափշտակել գումարն ու փախել։ Իրավապահները քայլեր են ձեռնարկում նրան հայտնաբերելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Գյումրիում գործող «Նատալի ֆարմ» դեղատունը երեկ կողոպտել են։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` ժամը 21։20-ի սահմանում դիմակավորված և զինված անձը մտել է Շիրակացի փողոցի թիվ 3/1 հասցեում գործող դեղատուն, սպառնացել դանակով ու այնտեղ աշխատող դեղագործ Արևիկ Գալստյանից պահանջել այնտեղ եղած ողջ գումարը։

Նա հափշտակել է գումարն ու փախել։ Դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու քննիչները։

Կողոպուտի հատկանիշներով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կողոպուտը կատարող անձի ինքնությունը պարզելու, նրան և հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով՝ դեղատնից հափշտակվել է մոտ 130 հազար դրամ։

2
թեգերը:
գողություն, Դեղատուն, Գյումրի, Հայաստան