Ճանապարհ

Սեպտեմբերի 22-ը՝ միջազգային օր առանց ավտոմեքենայի, բայց ոչ Հայաստանում

82
(Թարմացված է 23:21 22.09.2016)
Երևանն այս տարի էլ այդ նախաձեռնությանը չմասնակցեց։ Հայաստանի չինովնիկները չեն շտապում իրենց եվրոպացի գործընկերների օրինակով հրաժարվել ավտոմեքենաներից, նրանց համար մեքենան ոչ թե տեղափոխման միջոց է, այլ կարգավիճակն ընդգծող իր։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Աշխարհի շատ երկրներում այսօր նշում են առանց ավտոմեքենայի միջազգային օրը, առաջարկելով բնակիչներին՝ մտածել առողջ կենսակերպի և բնության պահպանման մասին։

Ամեն տարի սեպտեմբերի 22-ին աշխարհի շատ երկրներ են անցկացնում առանց ավտոմեքենայի Համաշխարհային օրը։ Օրինակ, Ֆրանսիայում (առաջին երկիրն էր, որը 1998 թվականին նշեց առանց ավտոմեքենայի օրը) սեպտեմբերի 22-ին Փարիզի կենտրոնում ճանապարհները փակ են ավտոմեքենաների համար։

Բնակիչներին, որպես փոխադրամիջոց, առաջարկվում է հեծանիվը, ընդ որում, բացառապես անվճար` բավական է ներկայացնել միայն անձը հաստատող փաստաթուղթ։ Արտասահմանյան մի շարք երկրներում հասարակական տրանսպորտն այդ օրն անվճար է։

Հետխորհրդային երկրներում այդ նախաձեռնությունը աստիճանաբար սկսում է տեղ գրավլլ։ Արդեն սկսել են նշել Ռուսաստանում (մայրաքաղաքում և էլի մի քանի քաղաքներում), Բելառուսում և Կիևում։
Այս տարի այն անցկացվումէ նաև Թբիլիսիում։ Ընդ որում, ակցիայի անցկացման հաջողությունը և քաղաքի բնակիչների արձագանքը տարբեր են, քանի որ օրը սկսվում է խցանումներից։

Այդ ակցիան (World Carfree Day) անցկացվում է հետիոտնային և հեծանվային փոխադրամիջոցների և հասարակական տրանսպորտից օգտվելու գաղափարը քարոզելու նպատակով։

Օրվա հիմնական կարգախոսն է` «Քաղաքը՝ տարածք մարդկանց համար, տարածք կյանքի համար»։ Մեծ քանակությամբ ավտոմեքենաների խնդիրը միայն մեծ քաղաքների խնդիրն չէ։ Այն վաղուց ավելի գլոբալ է դարձել, քանի որ ավտոտրանսպորտը քայքայում է մոլորակի կենսոլորտն ու մարդուն։ Հաշվարկել են, որ յուրաքանչյուր օր ավտոմեքենան սպառնում է ավելի քան 3000 մարդու, իսկ յուրաքանչյուր րոպե մի նոր ավտոմեքենա է արտադրվում` այդպիսին է վիճակագրությունը։

Արտադրության տեմպերը շարունակում են աճել. ավտոմեքենան ամենագովազդված ապրանքների շարքում առաջին տեղերից մեկն է զբաղեցնում։

Հայաստանն այս հարցում դեռ քնած է։ Այսօր, երբ տրանսպորտի և կապի նախարարը նոր է փոխվել, իհարկե, ոչ մեկը դրա ժամանակը չունի, սակայն նախաձեռնությունն արդեն շուրջ 20 տարվա պատմություն ունի։

Միանալ (ոչ միայն պաշտոնապես) առանց ավտոմեքենայի օրվան նույն երևանցիներին խանգարում է կարծրացած մտածելակերպը։ Ընդհանրապես, հասարակ բնակիչներին օրինակ պետք է ծառայեն չինովնիկները, նրանք պետք է «զինվեն» հեծանիվներով կամ օգտվեն հասարակական տրանսպորտից։

Դժվար է պատկերացնել մեր «աստղային» չինովնիկներին համեստ տրանսպորտից օգտվելիս, չէ՞ որ դա «սոլիդ չէ», ինչ կասեն այլ «սոլիդ» մարդիկ։

Օրինակ, Նիդեռլանդներում, անկախ բարձր կենսամակարդակից, ամենատարածված տրանսպորտային միջոցը հեծանիվն է (այն սիրում են նաև վարչապետերը), նրանք, հավանաբար, այդ մասին տեղյակ չեն։

Մեզ մոտ ժվար է հրաժարվել ավտոմեքենաների շարասյուներից (երբեմն նաև ձայնային ազդանշաներով), որոնք ցույց են տալիս, թե «կարևոր մարդ է» գալիս, բայց չէ։ որ մենք «եվրոպացի ազգ ենք»։

Էլ չխւսենք մայրաքաղաքի հասարակ բնակիչների մասին, որոնք պետք է հետևեն, այսպես կոչված՝ «սոլիդ» մարդկանց օրինակին։ Թեև, մյուս կողմից, միշտ էլ կարելի է առաջ տանել ավտոմեքենայից հրաժարվելու գաղափարը։ Փարիզում դա հասկացել են` փակելով ճանապարհներն ու անվճար տրամադրելով հեծանիվները, իսկ ժողովուրդն արդեն ինքնստինքյան կգնա դրան…

82
Եվրատեսիլ, արխիվային լուսանկար

Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլին»

51
(Թարմացված է 14:40 05.03.2021)
Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել` հայտնելով, թե որն է նման որոշում կայացնելու պատճառը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:

«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում:

Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հայաստանը պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը։ 

«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են կորոնավիրուսային իրավիճակի և վարակի տարածման կանխարգելման հետ։  «Եվրատեսիլի» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։ Իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։

51
թեգերը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, Եվրատեսիլ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ տարեց տղամարդը Լիբանանի «The Voice»-ում երգում է «Թռչեի մտքով տուն». տեսանյութ
16–ամյա երգիչ Գարիկ Զաբելյանը փայլեց «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժամանակ
Սերժ Թանկյանի Recognize Artsakh երգը ռուսերեն են թարգմանել. տեսանյութ
Մարկոս Պիզելի

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան է նշանակվել

14
(Թարմացված է 14:39 05.03.2021)
Ֆուտբոլիսն ասել է, որ շատ երջանիկ է կրկին հայկական ֆուտբոլում ներգրավված լինելու հնարավորության համար։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին նշանակվել է Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Մարկոս Պիզելին խոսել է իր զգացողությունների, ծրագրերի և նպատակների մասին։

«Շատ երջանիկ եմ կրկին հայկական ֆուտբոլում ներգրավված լինելու հնարավորության համար: Կանեմ առավելագույնը՝ Հայաստանին վերադարձնելու այն ամենը, ինչ այդ երկիրն է տվել ինձ: Իմ գործառույթներից մեկը կլինի տարբեր միջոցառումների ժամանակ Հայաստանը ներկայացնելը: Բացի այդ, ես պետք է ավելի սերտ հարաբերություններ հաստատեմ Հարավային Ամերիկայում հայկական սփյուռքի հետ: Հնարավոր է՝ կարողանամ նոր ֆուտբոլիստներ հայտնաբերել, որոնք ապագայում կհամալրեն Հայաստանի ազգային հավաքականը: Ես մեծ ցանկություն ունեմ սովորելու: Վստահ եմ՝ ՀՖՖ-ն կաջակցի ինձ այդ հարցում, իսկ ես կփորձեմ իմ ներդրումն ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում»,– ասել է նա:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ևս անդրադարձել է Մարկոս Պիզելիի նշանակմանը:

«Մոտ մեկ ամիս առաջ արդեն հայտարարել էինք Յուրա Մովսիսյանի՝ Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան նշանակվելու մասին: Այժմ որոշել ենք, որ նմանատիպ գործառույթներով Հարավային Ամերիկայում կզբաղվի մեր նշանավոր ֆուտբոլիստներից ևս մեկը՝ Մարկոս Պիզելին: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր որդեգրած քաղաքականությանը. մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի ազգային հավաքականում մեծ ներդրում ունեցած ֆուտբոլիստները շարունակեն ներգրավված մնալ հայկական ֆուտբոլում, իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցնեն հայկական ֆուտբոլի զարգացմանը: Հարավային Ամերիկան շատ կարևոր տարածաշրջան է մեզ համար: Այստեղ կան հայկական մեծաքանակ համայնքներ, որոնցում շատ են ֆուտբոլով զբաղվող երիտասարդները: Վստահ եմ, որ Մարկոս Պիզելին հենց այն անձնավորությունն է, որը կարող է գտնել հայազգի ֆուտբոլիստներ, որոնք կարող են համալրել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները»,– ասել է Մելիքբեկյանը:

Հիշեցնենք` հունվարի 11-ին հայտնի դարձավ, որ Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը հավելյալ բուժզննում է անցել Հայաստանում, և պարզ է դարձել, որ նրան անհրաժեշտ է վիրահատություն, որից, սակայն, Պիզելին հրաժարվել է և որոշել է ավարտել իր կարիերան:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում Պիզելին անցկացրել է 66 խաղ ու դարձել 11 գոլի հեղինակ: Բրազիլացի ֆուտբոլիստը 35 տարեկան է։

14
թեգերը:
Մարկոս Պիզելի, ՀՖՖ, Հայաստան
Ըստ թեմայի
17-ամյա հայ ֆուտբոլիստի գոլը հաղթանակ պարգևեց մոսկովյան «Դինամոյին»․ տեսանյութ
«Հայրիկին է քաշել». Արաս Օզբիլիսի փոքրիկ տղան գոլ է խփում. զվարճալի տեսանյութ
Վազգեն Մանուկյանը դիմել է Լևոն Արոնյանին և խնդրել վերանայել իր որոշումը
«Սպուտնիկ Լայթ»

«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի ուսումնասիրության երկրորդ փուլն ավարտվել է

0
Տեղեկացվում է, որ երրորդ փուլի անցկացման թույլտվությունն արդեն կա, այն տրամադրվել է փետրվարի կեսերին:

 

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի -  Sputnik. Ռուսաստանում ավարտվել է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երկրորդ փուլը։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

«Հիմա տվյալներն ուղղվել են փորձագիտական գնահատական ստանալու», - ասել է նա լրագրողներին։

Երրորդ փուլի անցկացման թույլտվությունն արդեն կա, այն տրամադրվել է փետրվարի կեսերին: Այս ուսումնասիրությունը կկատարվի երկու խմբերի համար։ Կօգտագործվի նաև պլացեբո։ Ուսումնասիրությունը պետք է ավարտվի մինչև 2022 թվականի հունվարի 28-ը:

«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը մտնում է «Սպուտնիկ» շարքի մեջ, այն մշակվել է Գամալեայի կենտրոնի կողմից՝ մարդու ադենովիրուսային վեկտորների լավ ուսումնասիրված հարթակում ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ համատեղ:

Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի խոսքով՝ «լայթ տարբերակը» հիմնականում ուղղված է արտաքին շուկաներին, որտեղ կան ուժեղ համաճարակային օջախներ, իսկ Ռուսաստանում առաջատար կմնա «Սպուտնիկ V»-ն:

Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգն ասել է, որ այդ երկրներում «Սպուտնիկ Լայթի» օգտագործումը հնարավորություն է տալիս նվազեցնել հիվանդացության մակարդակն ու ծանրաբեռնվածությունը տեղական առողջապահության համար: Նա ավելացրել է, որ պատվաստումից հետո իմունիտետը կպահպանվի, ամենայն հավանականությամբ, մոտ երեք-չորս ամիս, իսկ պատվաստման արդյունավետությունը կկազմի մոտ 85%:

Սխեման ներառում է միայն մեկ ներարկում («Սպուտնիկ V»-ի առաջին բաղադրիչը) ու կարճ ժամանակահատվածում հակամարմինների արտադրություն։ Ընդ որում, նույնիսկ եթե պատվաստվածը վարակվի կորոնավիրուսով, նրան հիվանդության ծանր ընթացք չի սպառնում, քանի որ վիրուսի հարուցիչը թոքեր չի իջնի: Պաշտպանությունը երկարացնելու համար երեք ամիս անց կարելի է ներարկել երկրորդ մասը:

0
թեգերը:
կորոնավիրուս, Ռուսաստան, պատվաստանյութ, պատվաստումներ, Սպուտնիկ V