00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հերոսների ժամանակը կամ Ռիժկովն ու Ազնավուրը երթուղայինում չեն վճարում

© AFP 2024 / MARTIN BUREAU / AFP Шарль Азнавур
Шарль Азнавур - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հերոս չեն ծնվում, հերոս դառնում են, ավելի հաճախ՝ հետմահու: Իրական հերոսին, սակայն, ընտրում է ժամանակը: Ժամանակի փորձությունն է միայն ի զորու իրական հերոսի կոչում շնորհել:

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանի ազգային հերոսի կոչում շնորհելու բացառիկ իրավունք ունի ՀՀ նախագահը:

Անկախ Հայաստանի երեք նախագահներն առ այսօր ազգային հերոսի կոչմանն են արժանացրել 15 հոգու:

1994թ-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց ««Հայաստանի ազգային հերոս» ՀՀ բարձրագույն կոչման մասին» օրենքը: Նույն թվականին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով Ազգային հերոսի կոչում շնորհվեց Վազգեն-Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին և ամերիկահայ բարերար Ալեք Մանուկյանին: Արդեն պատկառելի տարիք ունեցող մեծանուն հայերն այս բարձրագույն կոչմանն արժանացան կենդանության օրոք: Մահամերձ վիճակում գտնվող Վեհափառ Հայրապետը, սակայն, մահացավ հերոսի կոչում ստանալուց օրեր անց: Վիկտոր Համբարձումյանն ու Ալեք Մանուկյանը մահկանացուն կնքեցին 2 տարի անց՝1996թ-ին:

1996թ-ին, ՀՀ անկախության 15-րդ տարեդարձի կապակցությամբ, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ազգային հերոսի կոչումներ ստացավ ևս 7 անձ՝ Մովսես Գորգիսյանը, Վիտյա Այվազյանը, Գեղազնիկ Միքայելյանը, Մոնթե Մելքոնյանը, Թաթուլ Կրպեյանը, Ջիվան Աբրահամյանն ու Յուրա Պողոսյանը: Բոլորը՝ հետմահու:

Концерт Шарля Азнавура - Sputnik Արմենիա
Ազնավուրը Ազնավուրի մասին. Մեծ շանսոնիեն 92 տարեկան է

ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանն իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի ազգային հերոսի կոչում է շնորհել 4 անձի: Առաջին երկուսը՝ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն այդ բարձրագույն կոչմանն են արժանացել հետմահու, ԱԺ-ում տեղի ունեցած սպանություններից ուղիղ 2 ամիս անց՝ 1999թ-ի դեկտեմբերի 27-ին:

2004թ-ին Ռ.Քոչարյանն ազգային հերոսի կոչում է շնորհել նաև Քըրք Քըրքորյանին ու Շառլ Ազնավուրին:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այս բարձրագույն կոչմանն առ այսօր արժանացրել է միայն ԽՍՀՄ Մինիստրների Խորհրդի նախկին նախագահ Նիկոլայ Ռիժկովին՝ 2008թ-ի դեկտեմբերի 5-ին՝ երկրաշարժի 20-րդ տարելիցի կապակցությամբ:

Այսպիսով, Հայաստանի 15 ազգային հերոսներից 10-ին այդ կոչումը շնորհել է Լևոն Տեր-Պետրոսյանը, 4-ին՝ Ռոբերտ Քոչարյանը, 1-ին՝ Սերժ Սարգսյանը:

ՀՀ ազգային հերոսներից այսօր ողջ են միայն Ազնավուրն ու Ռիժկովը:

© Sputnik / Мангасарян / Անցնել մեդիապահոցՆիկոլայ Ռիժկով
Николай Иванович Рыжков на месте землетрясения в Армении - Sputnik Արմենիա
Նիկոլայ Ռիժկով

Վերջին 8 տարվա ընթացքում՝ 2008-2016թթ-ին, այս բարձրագույն կոչմանը որևէ մեկը չի արժանացել:

Փաստորեն, կա՛մ մեր երկրում ավարտվել է հերոսների ժամանակն ու ամեն ինչ չափազանց կենցաղային ու առօրեական է դարձել, կա՛մ պարզապես փոխվել են հերոսության գնահատման չափանիշները:

Հ.Գ.
Եվ որպես վերջաբան` մեկ զավեշտալի փաստ. Հայաստանի ազգային հերոսները հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու իրավունք ունեն: Այնպես որ Ռիժկովին ու Ազնավուրին երթուղայինում հանդիպելիս չզարմանաք, եթե նրանք կանգառում իջնեն առանց 100 դրամը փոխանցելու:

Լրահոս
0