Հայաստանի ազգային արխիվում անցուդարձ է։ Հարկերով բարձրանում ու իջնում են արխիվային փոշոտ փաստաթղթերն ու լուսանկարները «գրկած» մարդիկ, իսկ միջանցքում առավոտվա սուրճի բույրն է զգացվում։ Ամբողջ արխիվը նախապատրաստվում է Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված տոնական ցուցահանդեսին։
Առաջին հանրապետությունը
Հայաստանի առաջին հանրապետությունը, որքան էլ տարօրինակ լինի, հռչակվել է ոչ թե Երևանում, այլ Թբիլիսիում՝ 1918 թվականի մայիսի 28-ին։ Պատմաբաններն այդ փաստը բացատրում են նրանով, որ այդ ժամանակ Թբիլիսին Անդրկովկասի վարչական կենտրոնն էր, որտեղ կենտրոնացած էր հայ մտավորականության մեծ մասը։
Միայն երկու ամիս անց նոր հռչակված հայկական հանրապետության կառավարությունը տեղափոխվում է Երևան։
Ցուցանմուշների շարքում պահպանվել է անկախ Հայաստանի կառավարության առաջին շենքի լուսանկարը, որի տակ այն ժամանակվա նախարարների անուններով փաստաթուղթ կա։ Ժպիտ է առաջացնում «արդարադատության նախարարի պաշտոնը թափուր է» գրությունը։ Գրառումների կողքին դրոշի պատկերով նկար է։

«Այսպես, բազմագույն է պատկերել դրոշը հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը», — պարզաբանում է Հայաստանի ազգային արխիվի գիտահետազոտական բաժնի վարիչ Գոհար Ավագյանը։
Դրոշի կողքին տեղակայված են առաջին հանրապետության ժամանակաշրջանում թողարկված հայկական առաջին թղթադրամները։ Դրանք «բոն» էին կոչվում և թողարկվել էին Թբիլիսիում, քանի որ այն ժամանակ Հայաստանում տպագրական հաստոց չկար։
«Սա ամբողջ ցուցահանդեսի միայն մի փոքր մասն է։ Մենք որոշեցինք մարդկանց ցույց տալ ամենակարևորը՝ այն, ինչը բնութագրում էր այն ժամանակաշրջանը», — ասում է Ավագյանը։
Խորհրդային Հայաստանը
Առաջին հանրապետությանը հաջորդեց Խորհրդային Հայաստանն՝ իր ամբողջ զարթոնքով։ Այստեղ են ինչպես ներկա մետրոպոլիտենի առաջին գծագրերը, այնպես էլ հայտնի եռյակի` նկարիչ մարիտիրոս Սարյանի, կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանի և գրող Եղիշե Չարենցի ձեռագրերը։
«Սարյանի այս նկարը, Մելիքյանի նոտաները և Չարենցի բանաստեղծությունը թողել էին ամսագրի մեջ՝ Այղր լճի հիդրաէլեկտրակայանի բացման օրը», — պարզաբանեց Ավագյանը։
Այստեղ կարելի է տեսնել Հայաստանի կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Յակով Զարուբյանի՝ 1963 թվականին Մոսկվա գրված նամակը, որտեղ նա խնդրում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժան մաս ճանաչել։

«Մենք նաև ներկայացրել ենք խորհրդային հայ կուսակցական գործիչներ Անտոն Քոչինյանի և Բադան Մուրադյանի «կենտրոնին» ուղղված նամակը, որում նրանք թույլտվություն են խնդրում Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ անցկացնել», — ասաց Ավագյանը։
Այդ թեմային է անդրադառնում նաև գրող Վրթանես Փափազյանը, որը Կաթողիկոս Գևորգ IV-ին խնդրում է աջակցել, որպեսզի ապրիլի 21-ը (այժմ ապրիլի 24-ը) օրացույցում նշեն որպես սգո օր։
Անկախ Հայաստան
Առաջին հանրապետության դեմ դիմաց տեղակայված է Անկախ Հայաստանին նվիրված ցուցանմուշ։ Տպավորություն է ստեղծվում, կարծես խորհրդային ժամանակաշրջանը կամուրջ է նրա միջև ինչ կար, ու ինչ ունենք այսօր։

«Սա վերջին հրամանն է, որը ստորագրել է Վազգեն Սարգսյանը մահից երկու ժամ առաջ, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Հայաստանի խորհրդարանի դեպքերի օրը», — ցույց է տալիս Ավագյանը։
Կողքին Հայաստանի երեք նախագահների (Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան) ժամկետանց անձնագրերն են և տարբեր բնույթի փաստաթղթեր, այդ թվում՝ թվագրված 2015 թվականով ։
Հայկական պետականությանը նվիրված և Հայաստանի 98-ամյա ժամանակաշրջանի հիմնական պահերը ներկայացնող ցուցահանդեսը այցելուների համար կգործի 30 օր։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ նախագահը պետք է հետևողական լինի իր որոշման մեջ։ Բաղրամյան պողոտայում մեկնարկած Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը` մանրամասներ հայտնելով այսօր նախագահի հետ կայացած հանդիպումից։
Նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Սա մեկ անձի հարց չէ, միայն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հարցը չէ` ամբողջ ժողովուրդն է ոտքի կանգնել։ Այս վճռականությունը փոխանցեցինք նախագահին նրա հետ հանդիպման ժամանակ։ Բացի այդ, մենք ասել ենք նաև, որ իրավական առումով նախագահը չի կարող անգործություն դրսևորել առանց հիմնավորման»,–ասաց Մինասյանը։
Նրա խոսքով` օրենքի վիճարկումը միայն քիչ է` նախագահը պետք է դիմի ՍԴ։ Մինասյանը կարծում է, որ նախագահի ցանկացած այլ քայլ հակասահմանադրական կլինի. այլ տարբերակ չի կարող լինել, քան ՍԴ դիմելը։
Մինասյանը շեշտեց, որ դավաճանը պետք է կրի իր պատիժն ու դատվի։
Հիշեցնենք, որ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ԱԺ–ում է։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը կառավարությունից մեկնում Ազգային ժողով. տեսանյութ
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին անդրադարձավ Աբու Դաբիում կայացած IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական ռազմատեխնիկայի ցուցանմուշների շուրջ տեղի ունեցած սկանդալին։
«Ցուցանմուշները, որոնք լոգիստիկ խնդիրների պատճառով տեղ չեն հասել, ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների ընդամենը մի մասն են։ Դրանք էքսպոնատներն են, որոնք ըստ էության տեսք են տալիս ու նաև ապրանքի տեսքն են ներկայացնում ցուցահանդեսի տաղավարում։ Բայց որակումներ են հնչել, որ տաղավարը դատարկ է եղել։ Ես կարծում եմ այսպիսի որակումներից պիտի խուսափենք»,– ասաց Արշակյանը` հավելելով, որ ցուցահանդեսի բովանդակային մասը դրան մասնակցած հայկական 14 ընկերություններն ապահովել են։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի հրամանով նշանակված ծառայողական քննությանը, Արշակյանը նշեց, որ այն չի ավարտվել ու խոստացավ արդյունքները տրամադրել խորհրդարանին։
Հարցը բարձրացրած պատգամավոր Կարեն Սիմոնյանը շեշտեց, որ ցուցահանդեսին մասնակցելու համար 200 000 դալար գումար է ծախսվել։
«Եվ պատասխանատվությունն այս դեպքում կրում եք Դուք, ո՞ւմ եք ուզում պատժել»,– ասաց Սիմոնյանը։
Նախարարը կրկնեց, որ մեղավորներին կբացահայտի ծառայողական քննությունը, բայց և հավելեց. «Պատճառներից են պատերազմն ու COVID-ը, որոնց պատճառով մենք ուշ ենք սկսել նախապատրաստական աշխատանքները»,– ասաց նա։
Հիշեցնենք` միջազգային ցուցահանդեսի 2-րդ օրը` փետրվարի 22-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, արձագանքելով սոցցանցերում շրջանառվող լուսանկարներին, ըստ որոնց ռազմարդյունաբերական ցուցահանդեսում ՀՀ–ն միայն բուկլետներ է ներկայացրել, պարզաբանում էր տարածել, որտեղ ասված էր. «Ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի: Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի»։
Ավելի ուշ նախարարությունը նոր հայտարարությամբ հանդես եկավ` նշելով, որ ցուցանմուշները ուշացումով, բայց արդեն տեղ են հասել։ Սոցիալական կայքերի օգտատերերը, սակայն նկատեցին, որ ցուցահանդեսից ներկայացված տեսանյութում հայաստանյան ռազմական տեխնիկայի ոչ մի ցուցանմուշ չէր երևում։ Ցուցափեղկերին դարձյալ միայն բուկլետներ ու պլակատներ էին։


